Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրոյեկտիվ թեստեր

Կակտուս

Կակտուս

Մ.Ա. Պանֆիլովա

Նպատակը՝   երեխայի կամ մեծահասակի հուզական ոլորտի ախտորոշում, ագրեսիայի և այլ  հատկությունների ախտորոշում:

Նյութ: А4 ֆորմատի թուղթ, մատիտ

Հրահանգ:   Թղթի վրա  կակտուս նկարեք, այնպիսին ինչպիսին կարող եք կամ ցանկանում եք: Ժամանակի հարցում սահմանափակումներ չկան: Նկարը ավարտելուց հետո փորձարկվողին տրվում են հետևայլ հարցերը:

Ի՞նչ կակտուս է դա տնային, թե վայրի
 Դրան կարելի՞ է ձեռք տալ
Նրան դու՞ր է գալիս, երբ իրեն դիպչում են
Նա հարևաններ ունի՞
Ի՞նչ բույսեր են նրա հարևանները
Երբ նա մեծանա, ի՞նչ փոփոխություններ կլինեն նրա հետ

Մեկնաբանում

Ագրեսիվություն: Սուր փշերի առկայություն, որոնք իրար բավական մոտ են
Էգոցենտրիզմ: խոշոր նկար թղթի կենտրոնում,
Կախվածություն, անվստահություն: փոքրիկ պատկեր թղթի ամենաներքևում
Ցուցադրականություն: Լրացուցիչ ձևավորող տարրեր
Գաղտնիություն, զգուշավորություն: Պատկերում զիգզագների առկայություն
Օպտիմիզմ: վառ գույների օգտագործում.
Տագնապ: մուգ գույների օգտագործում
Կանացիություն: Ծաղիկների, թույլ ընդգծված գծերի առկայություն
Էքստրովերսիա: այլ կակտուսների առկայություն
Ինտրովերսիա: միայն մեկ կակտուս է պատկերված

 

 

Կատեգորիա: Պրոյեկտիվ թեստեր | Ավելացրեց: khudoyanani (24.07.2016)
Դիտումներ: 6547 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 4.2/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 karineustyan1 • 18:42, 20.10.2017
Լավ
avatar