Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրոյեկտիվ թեստեր

Հ. Ռորշախի թանաքաբծերի թեստը.ի՞նչ եք տեսնում՝ թանաքաբծերին նայելով

 

 

                                                                             Նկարներ և ապակոդավորում

Այս պրոյեկտիվ թեստի համար ամհրաժեշտ է տաս նկար թանաքային հետքերով` հինգ՝ սև,երկու՝ կարմիր, երեք՝ բազմագույն։ Հոգեբանը թեստավորվողին ցույց է տալիս թանաքային պատկերները որոշակի հերթականությամբ և հարցնում, թե ինչ պատկեր կարող է դա լինել։ Երբ փորձի մասնակիցը, տեսնելով այդ պատկերները, կիսվում է իր եզրակացություններով, փորձագետը կրկին ցույց է տալիս այդ պատկերները հերթականությամբ։ Թեստավորվողը պետք է ասի թե ինչ է նա տեսնում, որտեղ է տեսնում և թե ինչու է նա այդ պատկերը այդ կերպ պատկերացնում։ Նկարները կարելի է շրջել, այսինքն նայել նկարին ինչպես հարմար է։ Փորձագետը գրանցում է թեստավորվողի բոլոր գործողություններն ու խոսքերը, ինչպես նաև նշում է պատասխանի տևողությունը։ Եթե թեստավորվողը դժվարանում է նկարագրել պատկերը կամ եթե կա ռեակցիայի բացակայություն, ապա տվյալ փորձարկվողը ունի խնդիրներ։ Պատասխանները հետազոտվում և հաշվարկվում են Ռորշախի մշակած դասակարգումների հիման վրա։

Նկար 1 <<Չղջիկ, թիթեռ, ցեց>>

 

 

 

 

Այստեղ պատկերված են ընդամենը սև թանաքահետքեր։ Այս պատկերը կհուշի, թե ինչպես է թեստավորվողը ընկալում սթրեսային խնդիրները։ Որպես կանոն մասնակիցները այս պատկերում տեսնում են չղջիկ, թիթեռ, ցեց կամ որևէ կենդանու դեմք։ Ըստ կատարած ընտրության՝ կարելի է տալ տվյալ փորձարկվողի բնութագիրը։

Ոմանց համար չղջիկը պիղծ կամ սատանայական երևույթ է, ոմանց համար էլ այս պատկերը նշանակում է ելք մթությունից, ինչպես նաև վերածնունդ։

Թիթեռը ցույց է տալիս անցումային շրջան, տրանսֆորմացիա, ինչպես նաև աճ, փոփոխություն և խնդիրների հաղթահարում։

Ցեցը ցույց է տալիս չգնահատված լինելու զգացողություն, թուլություն, ինչպես նաև սեփական արտաքինի թերագնահատում։

Կենդանու դեմքը՝ հատկապես փղի, ցույց է տալիս խնդիրների և վախերի նկատմամբ ուժեղ ռեակցիայի ցուցաբերում։ Կենդանու դեմքը կարող է ցույց տալ նաև լուրջ խնդիրների առկայություն, որոնցից փորձարվողը խուսափում է և չի ցանկանում խոսել դրանց մասին։

Նկար 2 <<Երկու մարդ>>

 

 

Այս նկարի վրա պատկերված են կարմիր և սև թանաքահետքեր։ Այս պատկերը հաճախ ընկալվում է որպես սեռական բնույթ պարունակող պատկեր։ Կարմիր էլեմենտները ընկալվում են որպես արյուն։ Այս պատկերի նկատմամբ ռեակցիաները վկայում են փորձարկվողի ֆիզիկական ցավի և հավասարակշռվածության զգացումների մասին։ Մարդիկ հաճախ այս պատկերի վրա տեսնում են աղոթող մարդու, երկու մարմիններ, իրեն հայելու մեջ նայող մարդ, շուն կամ փիղ։

Երկու մարմինները ցույց են տալիս կախվածություն սեռական հարաբերություններից։

Իրեն հայելու մեջ նայող մարդու պատկերը ցույց է տալիս էգոցենտրիզմ կամ ինքնասիրահարվածություն։

Շունը ցույց է տալիս նվիրված և ազնիվ ընկերոջ։

Փղի պատկերը ցույց է տալիս խորիմաստություն, հիշողություն, ինչպես նաև ֆիզիկական ինքնաընկալման բացակայություն։

Արջը ցույց է տալիս ագրեսիա, մրցակցություն, անկախություն, ինչպես նաև անպաշտպան լինելու զգացողություն։

Աղոթող մարդու պատկեր տեսնող մարդկանց համար սեռական հարաբերություններում մեծ նշանակություն ունի կրոնական կոնտեքստը։

Նկար 3 <<Երկու մարդ>>

 

 

 

 

 

Այս նկարում ևս սև և կարմիր թանաքահետքեր են։ Պատկերի նկատմամբ ռեակցիաները ցույց են տալիս փորձարվողի վերաբերմունքը այլ մարդկանց նկատմամբ, ինչպես նաև սոցիալական փոխազդեցության գործընթացը։ Տարածված ընկալումներն են ՝ եկու մարմիններ, հայելու մեջ նայող մարդ, թիթեռ կամ ցեց։

Եթե փորձարկվողը տեսնում է իրար հետ ճաշող երկու մարդկանց , դա վկայում է ակտիվ հասարակական կյանքի մասին։

Եթե տեսնում է երկու մարդ, ովքեր լվանում են իրենց ձեռքերը, ապա տվյալ մարդը ոնի անպաշտպանության զգացում, ինչպես կարող է տառապել հետապնդող մտքերով։

Եթե տեսնում է երկու իրար հետ խաղացող մարդկանց, ապա նա ենթակա է մրցակցության՝ սոցիալական գործունեության մեջ։

Իրեն հայելու մեջ նայող մարդու պատկերը ցույց է տալիս էգոցենտրիզմ և այլ մարդկանց ընկալելու ունակության բացակայություն։

Նկար 4 <<Կենդանու մորթի, կաշի, գորգ>>


 

 

Այս պատկերը կոչվում է <<հայրական>>։ Նկարում պատկերված են սև թանաքահետքեր։ Փորձարկվողները հաճախ տեսնում են մեծ, սահմռկեցուցիչ տղամարդու պատկեր։ Այս պատկերի նկատմամբ ռեակցիան արտացոլում է փորձարկվողի դաստիարակությունը։

Մեծ կենդանու կամ հրեշի պատկերը ցույց է տալիս վախ իշխանության նկատմամբ, ինչպես նաև վախ հորից։

Կենդանու մորթին նշանակում է անհանգստություն հոր հետ կապված ցանկացած թեմայի վերաբերյալ։

 

 

 

Նկար 5 <<Չղջիկ, թիթեռ, ցեց>>

 

 

Նկարը մեկնաբանվում է ճիշտ նույն կերպ, ինչ Նկար 1-ը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նկար 6 <<Մորթի, կաշի, գորգ>>

 

 

 

 

 

Պատկերված են սև թանաքահետքեր։ Այս նկարը մյուս նկարներից տարբերվում է իր տեքստուրայով։ Այս նկարը վերաբերվում է հակառակ սեռի նկատմամբ ունեցած վերաբերմունքին։ Ռոռշախը այն անվանում է նաև սեռական փոխհարաբերությունների նկար։ Եթե փորձարկվողը տեսնում է կենդանու մորթի, դա վկայում է նրա վախի մասին այդ հարաբերություններում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նկար 7 <<Մարդկային գլուխներ կամ դեմքեր>>

 

 

 

Պատկերված են սև թանաքահետքեր։ Այս պատկերը կապված է կանացիության հետ։ Այդ իսկ պատճառով ընկալման տարբերակները կապված են կանանց և երեխաների հետ։ Նկարը կոչվում է <<մայրական>>։ Եթե փորձարկվողը դժվարանում է նկարագրել նկարը, ապա նա ունի խնդիրներ կանացի մարմնի հետ։ Որպես կանոն փորձարկվողները տեսնում են կանանց և երեխաների գլուխներ, դեմքեր կամ համբույր։

Կանանց գլուխները կապված են մոր կերպարի հետ։ Այնցույց է տալիս վերաբերմունքը իգական սեռի և մոր նկատմամբ։

Երեխայի գլուխը ցույց է տալիս զգացմունք , որը կապված է մանկության հետ։

Համբույրը ցույց է տալիս մարդու ձգտումը սիրո նկատմամբ։ Դա կարող է վկայել այն մասին, որ փորձարկվողը ունեցել է ամուր կապ մոր հետ , և ներկայիս հարաբերություններում փնտրում է հենց այդպիսի հարաբերություններ։

 

 

Նկար 8 << Կենդանիներ, ոչ կատու և ոչ շուն>>

 

 

Սա շատ վառ նկար է, որտեղ օգտագործված են վարդագույն, նարնջագույն և կապույտ թանաքներ։ Սա ոչ միայն առաջին բազմագույն, այլև ամենաբարդնկարն է։ Եթե այս պատկերը անհանգստություն է առաջացնում փորձարկվողի մոտ, ապա դա նշանակում է,  որ նա դժվարությամբ է ընկալում էմոցիոնալ իրավիճակները։ Որպես կանոն այս նկարը մեկնաբանվում է որպես չորս թաթանի կենդանի, թիթեռ կամ ցեց։

Նկար 9 << Մարդ>>

 

 

Այս նկարում օգտագործված է կանաչ, վարդագույն և նարնջագույն թանաքներ։ Հետքերի եզրագծերը պարզ չեն , ուսի փորձարկվողները դժվարանում են այն մեկնաբանել։ Այդ իսկ պատճառով այս նկարը ցույց է տալիս թե ինչպես է փորձարկվողը դուրս գալիս ճգնաժամային իրավիճակներից։ Տարածված պատասխաններն են ինչ որ մարդ կամ անորոշ, վախեցնող մարմին։

Եթե փորձարկվողը տեսնում է մարդ, դա վկայում է նրա կայունության , անկանոն ժամանակի մասին։

Եթե փորձարկվողը տեսնում է չար պատկեր, ապա նա կյանքում փնտրում է կանոնակարգվածություն և տանել չի կարողանում անորոշությունը։

 

 

 

 

 

 

 

Նկար 10 <<Ծովախեցգետին, օմար կամ սարդ>>

 

 

 

Ռոռշախի թեստի վերջին նկարն է, ամենավառ պատկերը։ Պատկերում օգտագործված է նարնջագույն, դեղին, վարդագույն, կանաչ, գորշ և կապույտ թանաքներ։ Փորձարկվողների մեծամասնության համար այն ընկալվում է որպես հաճելի պատկեր։ Այն մարդիկ ովքեր ունեցել են բացասական զգացմունք 9-րդ նկարին նայելիս, նմանատիպ զգացումներ են ունենում նաև այս նկարի ժամանակ։ Տարածված տարբերակներն են ծովախեցգետինը, օմարը, սարդը, նապաստակի դեմքը, օձը կամ թրթուրը։

Ծովախեցգետինը վկայում է, որ փորձարկվողը ունի որոշակի մոլուցքներ մարդկանց, առարկաների նկատմամբ։

Օմարը վկայում է փորձարկվողի ուժի և աննշան խնդիրներըհեշտությամբ լուծելու մասին։ Վկայում է նաև բոր փորձարկվողը վախենում է վնասվել իր կամ այլ անձանց կողմից։

Սարդը վկայում է վախի և անորոշության մասին։ Սարդը իր կերպարը կապում է նաև մոր և կանացի ուժի հետ։

Նապաստակի մռութը վկայում է պտղաբերության կամ դրական մտաժողության մասին։

Օձը նշանակում է վտանգ։Եթե փորձարկվողը տեսնում է օձ, ապա նա իրեն զգում է խաբված կամ դավաճանված, բացի դրանից օձն ընկալվում է որպես արգելված սեռական հարաբերությունների սիմվոլ։

Եթե մարդը տեսնում է թրթուր, դա վկայում է , որ փորձարկվողը ունի զարգացող մտածելակերպ, ինչպես նաև վկայում է, որ անձը անընդհատ ենթարկվում է փոփոխության և էվոլյուցիայի։

Աղբյուրը՝http://psyfactor.org/lib/rorschach_test_2.htm

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Աննա Աղբալյանը

 

Կատեգորիա: Պրոյեկտիվ թեստեր | Ավելացրեց: khudoyanani (27.09.2017)
Դիտումներ: 4164 | - Վարկանիշ -: 4.7/6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar