Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեջբերումներ հոգեբանական գրքերից

Մեջբերումներ Էրիխ Ֆրոմի <<Սիրելու արվեստը>> գրքից

 

 

 

 

 

  1. Մարդկանց մեծ մասը սիրո խնդիրը առաջին հերթին սիրվելու մեջ է տեսնում, քան սիրելու, սիրելու ունակության: Այդ նպատակին հասնելու համար նրանք մի քանի ուղի են բռնում:Մեկը ,որին հատկապես տղամարդիկ են հետևում, հաջողակ լինելն է:Այն ուղին, որին հատկապես հետևում են կանայք՝ գրավիչ դառնալն է
  2. Ամենաընդհանուր իմաստով,սիրո ակտիվ բնույթը կարելի է ներկայացնել՝ասելով, որ սերը առաջին հերթին տալն է ,ոչ թե ստանալը:
  3. Երբ Աստծո հանդեպ սերն անճում է սրտումդ,անկասկած,Աստված սիրում է քեզ:
  4. Մարդու սեփական կյանքի,երջանկության, աճի,ազատության սատարման արմատներն ընկած են նրա սիրելու ունակության հիմքում,այսինքն հոգատարության,պատասխանատվության,հարգանքի ևիմացության ճանաչողության մեջ:Եթե անհատը ընդունակ է սիրելու,նա ինք իրեն էլ է սիրում:Եթե միայն ուրիշներին է կարող սիրել,ուրեմն ընդհանրապես սիրել չգիտի:
  5. Սերը հիմնականում հարաբերություն չէ որևէ հատուկ մարդու հետ, դա վերաբերմունք է, բնավորության գիծ է, որ սահմանում է մարդու հարազատությունը աշխարհին՝ ամբողջապես, ոչ թե սիրո միայն մեկ «օբյեկտի» հանդեպ։ Եթե անձը սիրում է միայն մի ուրիշ անձի և անտարբեր է մնացած ընկերների նկատմամբ, նրա սերը սեր չէ, այլ փոխշահավետ կապվածություն, կամ ընդլայնված եսասիրություն։ Մարդկանց մեծ մասը դեռ հավատում է, թե սերը օբյեկտի հաստատում է, ոչ թե ձիրքի։
  6. Սերը գործողություն է, ոչ թե պասիվ ազդակ։ Դրա թիկունքին են կանգնում, ոչ թե մեջն ընկնում։ Սիրո ամենաընդունված հատկանիշները նկարագրելու ամենագլխավոր ճանապարհը սահմանումն է, որ սերը նախ և առաջ տալ է նշանակում, ոչ թե վերցնել։ Տալը ուժի բարձրագույն դրսևորումն է։ Հենց տալու ընթացքում է մարդ արտահայտում իր հզորությունը, ուժը, կարողությունը։ Այս գերագույն կենսունակությունն ու կարողությունը մարդուն բերկրանքով են լցնում։ Դու քեզ դրսևորում ես որպես առատաձեռն, շռայլ, կենսունակ, հետևաբար և երջանիկ մարդ։ Տալն ավելի երջանկաբեր է, քան վերցնելը, ոչ թե որովհետև դա զրկանք է, այլ որ տալու հիմքում ընկած է քո կենսունակությունը։
  7. Հարկավոր է համարձակություն ունենալ հավատալու համար, ռիսկի դիմելու կարողություն, պատրաստակամություն՝ նույնիսկ ցավ ու հիասթափություն ապրելու։ Նա, ով որպես կենսական հիմնական պայման պաշտպանվածության ու ապահովության վրա է պնդում, չի կարող հավատ ներշնչել։
  8. Կարո՞ղ է արդյոք մարդն ունենալ "սեր"։ Եթե դա հնարավոր լիներ, սերը պետք է գոյություն ունենար ինչ-որ մի իրի տեսքով, որը մարդը կարող է ունենալ և տիրապետել ինչպես սեփականությանը։ Բայց բանը նրանում է, որ այնպիսի իր, ինչպիսին սերն է, գոյություն չունի։ Սերը ՝ վերացարկում է։ Եթե մարդ ճաշակում է սերն ըստ ունենալու սկզբունքի, ապա նշանակում է, որ նա ձգտում է իր սիրո օբյեկտին զրկել ազատությունից և պահել նրան հսկողության տակ։ Այդպիսի սերը կյանք չի պարգևում, այլ ճնշում է, խեղդում և սպանում նրան։ Երբ մարդիկ խոսում են սիրո մասին, նրանք սովորաբար չարաշահում են այդ բառը, որպեսզի ծածկեն այն, որ իրենք իրականում սեր չեն ճաշակել։
  9. Կարո՞ղ է արդյոք մարդն ունենալ "սեր"։ Եթե դա հնարավոր լիներ, սերը պետք է գոյություն ունենար ինչ-որ մի իրի տեսքով, որը մարդը կարող է ունենալ և տիրապետել ինչպես սեփականությանը։ Բայց բանը նրանում է, որ այնպիսի իր, ինչպիսին սերն է, գոյություն չունի։ Սերը ՝ վերացարկում է։ Եթե մարդ ճաշակում է սերն ըստ ունենալու սկզբունքի, ապա նշանակում է, որ նա ձգտում է իր սիրո օբյեկտին զրկել ազատությունից և պահել նրան հսկողության տակ։ Այդպիսի սերը կյանք չի պարգևում, այլ ճնշում է, խեղդում և սպանում նրան։ Երբ մարդիկ խոսում են սիրո մասին, նրանք սովորաբար չարաշահում են այդ բառը, որպեսզի ծածկեն այն, որ իրենք իրականում սեր չեն ճաշակել։
  10. Եթե ես ինչ-որ մեկին ուզում եմ ասել. «ես սիրում եմ քեզ» ապա պետք է ընդունակ լինեմ ասելու. «ես քո մեջ ամեն ինչն եմ սիրում», «ես` քո շնորհիվ սիրում եմ ամբողջ աշխարհը», «ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»…
  11. Նևրոտիկ սիրո հիմնական նախապայմանն այն է , որ սիրահարներից մեկը կամ երկուսն էլ կապված են մնացել ծնողի կերպարին և հոր կամ մոր հանդեպ ժամանակին ունեցած զգացմունքները , սպասելիքներն ու վախը չափահաս տարիքում փոխադրում սիրելի անձնավորության վրա:
  12. Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը սիրված լինելն է, և ոչ թե այն , որ նրանք ի վիճակի լինեն սիրել
  13. Սենտիմենտալ սիրո մի կողմը ժամանակի առումով սիրո վերացականացումն է :Զույգը կարող է խորապես հուզվել իրենց անցած սիրո հիշողություններից, չնայած, երբ այդ անցյալը ներկա էր ,ոչ մի սեր էլ չկար,կամ էլ ապագա սիրո մասին երևակայություններից,մինչդեռ ներկա պահին սկսում են ձանձրանալ միմյանցից .սա ժամանակակից մարդուն բնորոշ ընդհանուր դիրքորոշումն է :Ժամանակակից պատրանքի մեջ տեղավորվում է այն գազափարը ,որ սերը սեռական հաճույքի պտուղն է ,և եթե 2 հոգի միմյանց սեռպես բավարարել սովորեն ,ապա կսիրեն իրար: Մարդու երջանկությունն այսօր զվարճանալու մեջ է ,իսկ զվարճանք նշանակում է բավականություն ստանալ ամեն ինչից :
  14. Սիրահարության փուլից մարդիկ արագ անցնում են տիրապետման փուլին, որտեղ յուրաքանչյուրը ձգտում է տիրել, գրավել մյուսին: Ամուսնությունից հետո իրադրությունը հաճախ փոխվում է: Կորչում է իրար անվերջ նվաճելու կարիքը, զուգընկերները ջանք չեն գործադրում դուր գալու միմյանց: Հրաշքը և գեղեցիկը լքում է նրանց հարաբերությունը: Յուրաքանչյուրը դրանում մեղավոր է համարում մյուսին: Նրանց կապողը այլևս ոչ թե զգացմուքն ու հոգիների միասնությունն է, այլ ունեցվածքը, գույքը, երեխաները… Նման դեպքում ամուսնությունը վերածվում է սեփականություն ունեցող ինչ-որ կորպորացիայի:

Նյութը պատրաստել են ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի բաժնի ուսանողուհիներ՝ Նելլի Հակոբյանը,  Անուշ Զիրոյանը, Աննա Գալստյանը, Արմինե Խաչատրյանը և Մարինե Կոստանյանը

Կատեգորիա: Մեջբերումներ հոգեբանական գրքերից | Ավելացրեց: khudoyanani (09.12.2017)
Դիտումներ: 3918 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar