Գլխավոր էջ » Հոդվածներ » Կոկոլոգիա

Կամուրջ

 Կամուրջ

Հրահանգ՝  ուշադիր նայեք նկարին: Երկու փոքրիկները փորձում են հասնել միմյանց: Դրա համար նրանց կամուրջ է անհրաժեշտ: Պատկերացրեք, որ դուք պետք է ափերը միմյանց միացնող կամուրջ պատկերեք, ինչ գույն կլինի այն:

Կարմիր
Կապույտ
Շականակագույն
Կանաչ
Մոխրագույն
Սև

Թեստի մեկնաբանությունը

 

Թեստը ուղղված է մարդու բնավորության և վարքի առանձնահատկությունների բացահայտմանը

1. Կարմիր- Դու չափազանց նպատակասլաց անձնավորություն ես: Երբեք ճանապարհի կեսից կանգ չես առնում: Մարդկանց հետ հարաբերություններում սիրում ես անկեղծություն, կարող ես միանգամից ասել նրանց այն, ինչ մտածում ես իրենց մասին: Ոմանց հետ դու  չափազանց նուրբ ես, ոմանց հետ չափազանց կոպիտ: Բայց ընկերները սիրում են քեզ այնպիսին, ինչպիսին կաս: 

2 Կապույտ. Դու հանգիստ անձնավորություն ես, ռոմանտիկ,սիրում ես երազել: Սիրում ես գնալ գետի հունով: Անկանխատեսելի քայլերից խուսափում ես, անգամ կարող ես հրաժարվել քո ցանկություններից, եթե վտանգ ես զգում: Քեզ  համար ավելի կարևոր են հարմոնիան, մտերիմների սերը:

3. Շականակագույն. Դու լուրջ և աշխատասեր անձնավորություն ես: Չես սիրում խախտել սահմանված օրենքները, միշտ պատասխանատու ես սեփական խոսքերի և գործողությունների համար: Քեզ երբեմն խանգարում է այդ ամենը և այն, որ դու չես կարող լիարժեք ազատ լինել:

4. Կանաչ.  Դու ստեղծագործ անձնավորություն ես:  Տարօրինակ  առարկաները, անկանխատեսելի իրադարձությունները գրավում են քեզ: Շրջապատող մարդկանց մեջ քեզ գրավում է նրանց  լավ ճաշակը: Դու հեշտությամբ կարող ես ցանկացած իրավիճակից ելք գտնել, լավ խորհուրդ տալ ընկերներին:

5. Մոխրագույն.  Դու անսահման հավատ ունես քեզ շրջապատողների հանդեպ: Դրա հիմնական պատճառներից մեկը քո ինքնավստահությունն է:  Երբեմն դու սիրում ես ճակատագրին դեմ գնալ և  փոխել իրավիճակը ՝ քո տրամադրությանը համապատասխան: Լինում են դեպքեր, երբ սկսում ես ամեն ինչ հակառակ անել՝ ոչ նախապես ծրագրավորածին համապատասխան:  Դու քչախոս ես և շրջապատողների կողմից դա երբեմն որպես մեծամտություն է ընկալվում:

6. Սև .  Դու հանգիստ և անտարբեր մարդու դիմակ ես հաճախ կրում:  Փորձում ես ամեն ձևով թաքցնել քո հույզերը՝ վախենալով,  որ դա որպես թուլություն կնկալվի: Անգամ այն դեպքում, երբ դու ժպտում ես, ոչ ոք չի կարող հստակ ասել, ինչ զգացմունքներ դու ունես տվյալ պահին: 

Կատեգորիա: Կոկոլոգիա | Ավելացրեց: khudoyanani (24.07.2016)
Դիտումներ: 1454 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 3.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 Lily • 18:15, 14.10.2019
իսկ ով է հեղինակը?
avatar