Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Ինչու ենք մենք ուշանում:

 Գիտնականները պարզել են: 

Ամերիկացի հոգեբանները որոշեցին ուսումնասիրել պարբերաբար ուշացման երևույթը (ֆենոմենը): Տարօրինակ է, բայց գտնվեցին շատ կամավորներ, որոնք արձագանքեցին: Հետազոտություններ կատարելով` գիտնականները պարզեցին ուշացման սիրահարների ընդհանուր գծերը: Ակնհայտ է, որ նրանց միավորում է ինքնակարգապահության ոչ բավարար մակարդակը: Միևնույն ժամանակ պարզվեց, որ մշտապես ուշացող մարդկանց ինքնագնահատականը բավականին ցածր է, նրանք շատ անհանգիստ են և դժվարությամբ են կարողանում կենտրոնանալ: Գիտափորձը, որին մասնակցում էին «ուշացողները» ցույց տվեց, որ շատերի մոտ աղավաղված է ժամանակի սուբյեկտիվ պատկերացումը (ըմբռնումը): Հետազոտվողների ժամանակի պատկերացումը պարզելու համար, նրանց առաջարկվեց գիրք կարդալ: 90 վայրկյանը լրանալուց հետո, նրանք պետք է ժամանակը ճշտեին վարկենաչափի միջոցով: Արդյունքը կանխատեսելի էր՝ մշտապես ուշացողները վերցնում էին վարկենաչափը 90 վայրկյանից զգալի ուշ, իսկ ճշտապահ մասնակիցները, անգամ, մի փոքր առաջ էին անցնում ժամանակից: Ուշանալու հակում ունեցողների ևս մեկ ընդհանուր գիծ – իրենց սոցիալական կարգավիճակը բարձրացնելու ցանկություն: Սա ակնհայտորեն նկատվել է, առանց բացառության, բոլոր այն երկրներում, որտեղ անցկացվել է գիտափորձը (այստեղ օրինակ չենք բերում պետության առաջին դեմքերի ուշացման օրինակները): Տարբերությունը միայն այն ժամաքանակի մեջ է, որը ուշացողները ստիպում են սպասել: Երբեմն մարդիկ ուշանում են չգիտակցված պատճառներով, օրինակ, երբ ցանկանում են ուշադրություն գրավել: Այս մարդիկ, սովորաբար, անվստահ են և ունեն ցածր ինքնագնահատական: Ուշանալով, նրանք ենթագիտակցաբար իրենց վրա ուշադրություն են գրավում: Ուշացումների մյուս ենթագիտակցական պատճառը դա ուրիշների պլաններին և գրաֆիկներին հարմարվելու չկամութունն է, յուրօրինակ ապստամբություն ժամանակացույցի դեմ: Սա անցումային տարիքին բնորոշ հատկություն է, որը, երբեմն մարդու մոտ մնում է մինչ ծերություն: Երբ ասում ենք, որ ուշանալով մարդիկ գողանում են ուրիշի ժամանակը, դա պարզ ճշմարտություն է: Կողոպտելով րոպեներ կամ անգամ ժամեր, մարդիկ ենթագիտակցորեն հարձակվում են ուրիշի սահմանների վրա, ջանում են պարտադրել իրենց օրենքները, ռիթմը, տեմպը, ստիպել մյուսներին իրենց հարմարվել: Լինում են նաև ուշացման այնպիսի պարադոքսային պատճառներ, ինչպիսին են սուր զգացողությունների ցանկությունը: Ադրենալինի պակասը հրահրում է մարդկանց այնպիսի գործողությունների, որոնք ոչ ակնհայտորեն լրացնում են դրա պակասը, օրինակ ուշացումները և նրանից բխող բոլոր խնդիրները:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող՝ Թաթուլ Սարգսյանը:

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani24 (26.06.2017)
Դիտումներ: 957 | - Վարկանիշ -: 3.7/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar