Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԿՊԱՏՄԻ ՁԵՐ ԳՐԱԾ 7 ԹԻՎԸ: ՁԵՌԱԳՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

 

Գրաֆոլոգիան, որպես ձեռագրի վերաբերյալ գիտություն, ուսումնասիրում է ոչ միայն տառերի գրման առանձնահատկությունները, այլ նաև որոշ թվերի: Առավել հետաքրքիր է հատկապես 7 թվի ուսումնասիրությունը: Պարզվում է, որ մեր տրամադրությունը արտացոլվում է ոչ միայն մեր ձեռագրի մեջ, այլ նաև թվերի և հատկապես այն դեպքում, երբ գրում ենք 7 թիվը:

7 թվի վերլուծության մեջ կարևոր դետալ է համարվում այն գիծը, որը հատում է թիվը, քանի որ այն ցույց է տալիս անձի կամքի ուժը: Բնականաբար, այնպես ինչպես մյուս դեպքերում պետք է վերլուծել ամբողջական թիվը և միայն տվյալ շտրիխի վերլուծությամբ եզրակացություններ անելը սխալ կլինի:

1. Եթե  թիվը ամբողջապես չի հատվում գծով և մի փոքր դեպի վեր է , դա նշան է այն բանի, որ ինչ որ մի գործ կիսատ է թողնված, տվյալ մարդը չի կարողանում շարունակել այն գործը, որը սկսել է, սա կոչվում է «դադնաղեցման շտրիխ»:

2. Եթե գիծը կարճ է և կտրուկ, ուղղված է դեպի ներքև սա խոսում է այն մասին, որ տվյալ անձը իր էությամբ քննադատ է , հակված է միշտ և ամեն ինչում պնդել իր տեսակետը: Նման մարդուն ինչ որ բանում համոզելը գրեթե անհնար է:

3. Եթե թիվը հատող գիծը չափազանց երկար է, տվյալ մարդը եսակենտրոն է, ունի ուժեղ կամքի ուժ, համառ է :

4. Եթե թիվը գրված է այնպես, ինչպես պատկերված է նկարում, ապա դա համառության նշան է: Առաջին հայացքից թվում է, թե նման մարդիկ անընդհատ հետաձգում են իրենց աշխատանքը, իրականում նրանք պարզապես սպասում են հարմար պահի հասունանալուն:

 

5. Ալիքաձև գծերի առկայությունը վկայում է այն մասին, որ տվյալ մարդը սիրում է ուրախություն, նա պարզապես ուրախ մարդ է:

6. Եթե գիծը թվից վեր է թռած, դա խոսում է այն մասին, որ տվյալ անձը ուժեղ երևակայություն ունի, հաճախ անգամ ձգտում է հասնել անհասանելիին

 

Եթե գիծը սկզբում շատ ցածր է, իսկ հատումից հետո կտրուկ բարձրանում է վեր, սա խոսում է այն մասին, որ անձը հավակնությունների բարձր մակարդակ ունի:


հաճախ , սակայն , հանդիպում է սկզբում բարձրացող և այնուհետև կտրուկ իջնող գիծը: Այս դեպքում մենք գործ ունենք մի այնպիսի մարդու հետ, ով ճիշտ է մեծ ոգևորությամբ է տրվում աշխատանքին, սակայն ամեն ինչում ձգտում է օգուտ ստանալ:

Առավել հաճախ , սակայն , հանդիպում է սկզբում բարձրացող և այնուհետև կտրուկ իջնող գիծը: Այս դեպքում հատող գիծը կարծես ընդհատվում է՝ բարձրանալով վեր: Սա խոսում է այն մասին, որ տվյալ անձը գերզգայուն է, համառ չէ, դանդաղկոտ, դժվարությամբ է որոոշումներ կայացնում:

 


Եթե գծի չափերը համապատասխանում են թվի չափերին, այն հատում է թիվը անմիջապես կենտրոնում, սա խոսում է այն մասին , որ տվյալ անձի մոտ բարձր է ինքնակառավարման մակարդակը և վերջինս լիարժեք կառավարում է սեփական հույզերը:

Այսպիսով, թվի հատման առանձնահատկություններին գրաֆոլոգիայում մեծ նշանակություն է տրվում:

 

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani24 (05.07.2017)
Դիտումներ: 1476 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 hovhannisyan1910 • 19:23, 05.07.2017
hetaqrqir er....shnorhakalutyun)) smile
avatar