Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Ինչ է դեժավյուն . ինչու և ինչպես է այն առաջանում

 

Երևի բոորին ծանոթ է այն իրավիճակը ,երբ թվում է թե որոշակի իրադարձություններ արդեն տեղի են ունեցել կամ մենք հանդիպում ենք մի մարդու ու մեզ թվում է ,թե նրան ինչ-որ տեղ արդեն տեսել ենք : Բայց թե որտեղ և երբ ,ցավոք , չենք կարողանում հիշել :
Այժմ փորձենք հասկանալ ` ինչ է դեժավյուն և ինչու է այն տեղի ունենում :Սա ինչ-որ խա՞ղ է ,միթե՞ ինչ-որ գաղտնիք :Ինչպե՞ս են գիտնականները բացատրում այս երևույթը :Ստորև ավելի մանրամասն :

Ինչ է դեժավյուն .
Բառացի այս հասկացությունը թարգմանվում է <<նախկինում տեսած >> :Առաջին անգամ այս տերմինը օգտագործել է Էմիլ Բուրակը , ով ֆրանսիացի հոգեբան է: Իր <<Ապագայի հոգեբանություն >> հոդվածում հեղինակը բարձրացրեց և հրապարայնորեն խոսեց այնպիսի թեմայի մասին , որի մասին գիտնականները չէին համարձակվում խոսել : Քանի որ դեռ ոչ-ոք չգիտեր ինչ է դեժավյուն և ինչու է այն կատարվում :Եվ քանի որ այն չուներ տրամաբանական բացատրություն ինչպես կարելի էր խոսել այդ մասին :
Հենց Էմիլ Բուրակը առաջին անգամ անվանեց այդ երևույթը <<դեժավյու >> ,մինչ այդ օգտագործվում էին <<արդեն կատարված >> /պարամենզիա / կամ << նախկինում տեսած >> /պրոմենցիա/ ջևերը :

Մարդկանց վերաբերմունքը այդ երևույթին .
Եթե գիտնականները ոչ միշտ են համարձակվում խոսել այդ երևույթի մասին և բացատրել դրա առաջացման պատճառները , ապա մարդիկ վախենում են նմանատիպ երևույթներից :
Այս զգացողությանը ոմանք շատ բացասաբար են վերաբերում, կարծելով , որ այն խախտում է մարդու հոգեբանությունը : Բնական է այն մարդը , ով ունենում է այս զգացողությունը ոչ միշտ է ցանկանում մտերիմնեևրի հետ կիսվել այս մասին , ավելին ` նա փորձում է ինչքան հնարավոր է շուտ մոռանալ այդ ամենը : Եթե մարդիկ իմանային ինչ է դեժավյուն և ինչու է այն առաջանում ,կկարգավորեին նրան բազմաթիվ խնդիրները:
Չ՞է որ բոլոր այն իրադարձությունները , երևույթները որոնք չենք կարող բացատրել առաջացնում են վախ :
Այդ երևույթների դասին է պատկանում նաև դեժավյուն : Թե այս բառի ճիշտ ուղղագրությունը որն է դա մարդկանց չի հուզում :Ավելի շատ նրանք ցանկանում են իմանալ ինչ է դա .մտքի խաղ թե երազ ,որը մենք տեսել ենք :Ստորև ուսումնասիրենք որոշ բացատրություններ ավելի մանրամասն :

ԻՆչ են ասում գիտնականները :
Ամերիկացի գիտնականները կատարել են մի շարք հետազոտություններ , որպեսզի պարզեն այս երևույթի առաջացման պատճառները : Նրանք պարզել են , որ դրա առաջացման պատասխանատուն ուղեղի որոշակի հատվածն է հենց ուղեղի այդ հատվածն է պարունակում այնպիսի սպիտակուցներ , որոնք թույլ են տալիս ակնթարթորեն ճանաչել պատկերներ :
Այս հետազոտության ժամանակ անգամ պարզ է դարձել , թե ինչ կազմություն ունեն այդ բջիջները : Պարզվում է , որ , երբ մենք հայտնվում ենք ինչ-որ նոր վայրում կամ ուշադրություն ենք դարձնում ինչ-որ մարդու դեմքին այդ տվյալները միանգամից ներթափանցում են ուղեղի այդ բջիջներին:Գիտնականները ասում են , որ այդ բջիջներին տրված է այդպիսի մի <<ցանկություն>> ,առաջադրանք ` ցանկացած նոր վայր կամ դեմք հիշելը : Ինչ է ստացվում , փաստորեն մարդու ուղղեի բջիջները ծրագրավորվա՞ծ են :

Ինչպես են կատարվել փորձերը :
Որպիսի լավ հասկանանք ` ինչի մասին է խոսքը ,պետք է նախ հասկանանք ինչպես է կատարվել Կոլորադո նահանգում կատարված այս փորձը ` դեժավյունների մասին ավելին իմանալու համար : Նրանք մի քանի հետազոտվողների տվեցին առարկաներ , որոնց վրա նկարված էին հայտնի մարդիկ ,տարբեր կերպարներ և վայրեր :Դրանից հետո մասնակիցների առաջ խնդիր դրվեց ,որպեսզի ասեն առարկաների վրա պատկերված հայտնիների անունները կամ թե որտեղ են գտնվում պատկերված վայրերը : Պարզվեց ,որ ուղեղի այդ բջիջները ամենաակտիվ վիճակում էին ` անգամ նրանց մոտ , ովքեր ասել էին սխալ պատասխաններ :Վերջում մասնակիցները ասում էին , որ երբ նայում էին առարկաների վրա պատկերված անգամ անծանոթ մարդկանց կամ տեղանքներին ,այնպիսի զգացողություն էր ի հայտ գալիս կարծես նախկինում տեսել են այդ մարդկանց կամ եղել են այդ վայրում :
Գիտնականները բացահայտեցին , որ եթե ուղեղը ի վիճակի է հայտնի մարդկանց ճանաչել այլ կերպարներում հենց դա էլ համարվում է դեժավյուի բացատրությունը :
Եվս մեկ վարկած
Մյուս վարկածը դեժավյուների առաջացման մասին ևս շատ հետաքրքրական է :Ըստ այդ վարկածի դեժավյուի առաջացման պատճառը <<սխալ , խաբեբա հիշողությունն է >> :Երբ  ուղեղի բնականոն գործունեության ժամանակ դիտվում է ինչ-որ թերացում ուղեղը ամեն ինչ ընդունում է որպես արդեն իսկ ծանոթ վայր , դեմք ,իրավիճակ և այլն : Այս երևույթը ոչ բոլոր տարիքներում է դիտվում այլ միայն 16-18 , 35-40 տարեկաններում :

Առաջին ալիք
Ըստ այս վարկածի դեժավյուների առաջին ալիքը վրա է հասնում 16-18 տարեկան անձանց մոտ : Այս շրջանում ,երբ որ անձը անցնում է դեռևս հասունության և դեռահասության շրջանով և անձը ավելի էմոցիոնալ ,ամեն ինչ սրտին շատ մոտ ընդունող է լինում առաջանում են դեժավյուներն :

Երկրորդ ալիք
Դեժավյուները 16-18 տարեկանից բացի կարող են արտահայտվել 35-40 տարեկան հասակում , երբ ,որ նոստալգիա է առաջանում դեպի անցյալ , ցանկություն ` անցած տարիները կրկին ապրելու :Այս շրջանում ևս մարդիկ լինում են ավելի հուզական :
Բժիշկների տեսակետը դեժավյուների մասին .
ԲԺիշկների տեսակետը բավականին տարբերվող է և ինչու չէ նաև վախեցնող :Նրանք պնդում են , որ դեժավյուներին պետք է լուրջ մոտենալ և հաճախակի կրկնումների դեպքում ձեռնարկել միջոցներ :Նրանք դեժավյուները կապում են նաև հանդերձյալ կյանքի , հանգուցյալների հետ :
Այսինքն խոսում են մի երևույթի մասին ,որը հաճախ կոչում են հոգին հոգու մեջ ,երբ բացի մեր հոգուց մեր մեջ առկա է նաև մահացած որևէ մարդու հոգի ում և ծանոթ է այս կամ այն դեմքը ,վայրը :
Որոշները նշում են , որ դեժավյուները պարզապես հոգնածության հետևանք են և ամենևին վախենալու կամ անհանգստանալու կարիք չկա :
Այսինքն ուղեղի տարբեր մասերը հոգնում են և չեն համագործակցում միմյանց հետ ,ինչի արդյունքում առաջանում է դեժավյուն : Իսկ որոշները նշում են ,որ ընդհակառակը դեժաբյուները դիտվում են առավելապես ուղեղի ակտիվ , առույգ աշխատանքի ժամանակ :

Ֆրեյդի և Յունգի տեսակետները դեժավյուների մասին .
Ֆրեյդի տեսակետը առավել լավ հասկանալու համար, կարելի է հիշել Շուրիկի ֆիլմը, որի ժամանակ նա խիստ կենտրոնացած գիրք է կարդում,  ինչի արդյունքում   քայլում է աղջկա կողքով,  անգամ գնում է նրա սենյակ,  բայց դա չի նկատում: Այսինքն այդ պահին նրա համար կարևորը գիրք կարդալն է և ոչ թե աղջիկը :Իսկ երբ կարդալը ավարտում է նկատում է,  որ իր կողքին Լիդան է : Այսինքն այդ պահին կարևորը դառնում է աղջիկը :
Ֆրեյդը դեժավյուները կապում է հիշողության հետ և նշում է, որ այս կամ այն դեպքի մասին մեր հիշողությունը մենք պարզապես կորցրել են տարբեր պատճառներով կամ այն դարձել է անկարևոր և այն կարող է վերականգնվել ցանկացած պահի, ինչպես դեժավյուի ժամանակ:
Իսկ ահա Յունգը դասվում է նրանց շարքին , ըստ որոնց մեր հոգուց բացի մեր մարմնում լինում է նաև այլ հոգի ,որը կարծես այդ պահին վերածնվում է ` իրեն ծանոթ դեմք կամ վայր տեսնելով ,ապա կրկին <<լռում է >> :
Այսպիսով
Դեժավյուների մասին կան բազմաթիվ վարկածներ ,որոնցից և ոչ մեկը հնարավոր չէ ամբողջովին ապացուցել : Այդ վարկածները հոգիներից ,հանգուցյալներից մինչև ուղեղի հոգնածություն են հասնում :
Պետք չէ վախենալ կամ անհանգստանալ դեժավյուներ զգալու ժամանակ :Մարդկության հետ այն հասել է մեզ և նրանից դեռ ոչ ոք չի տուժել ,ուստի պետք է բնականոն հունով շարունակել ապրել ` միանշանակ նկատելով այն հետաքրքիր երևույթները , զգացողությունները ,որոնք կատարվում են մեզ հետ և մեր շուրջը :

ՀՊՄՀ
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Էմմա Սամվելի Քոսակյանը

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani24 (24.06.2017)
Դիտումներ: 1096 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar