Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Ի՞նչպես են սխալները դանդաղեցնում որոշումների ընդունման գործընթացը: Կամ ինչ է իրենից ներկայացնում PES -ը

Գիտնականները պարզել են, որ ուղեղը սկսում է դանդաղ աշխատել, որպեսզի կանխի սխալ որոշումների կայացման կրկնությունը։

Նյու Յորքի համալսարանի նեյրոգիտության ասպարեզում  աշխատող մասնագետները պարզել են, որ մարդը սխալներ գործելուց հետո ավելի շատ ժամանակ է ծախսում որոշումներ կայացնելու վրա ։

Բրեյդեն Պերսելլը, հետազոտությունների հեղինակներից մեկը, Neuron ամսագրում տպագրած իր հոդվածում բացատրում է դա այսպես․ <<Մեր ուղեղը սկսում է դանդաղ աշխատել հետագայում սխալները կանխելու համար։ Ուշադրության պակասի սինդրոմով և հիպերակտիվ կամ շիզոֆրենիայով տառապող հիվանդները շատ հաճախ չեն ունենում ուղեղի գործընթացի դանդաղեցում սխալվելու դեպքում և հենց սա է խոսում իրենց վարքը կառավարելու ունակության խախտման մասին >>։

Մարդու <<դանդաղեցման>> երևույթը սխալից հետո վաղուց հայտնի է post-error-slowing (PES) անվան տակ։ Սակայն, թե ի՞նչ է կատարվում այդ ժամանակ գլխուղեղում, այդքան էլ պարզ չէ։

Գիտնականները փորձ են կատարել, որի ընթացքում մարդիկ   հետևում էին համակարգչի էկրանի վրա շարժվող կետերին և հետո ընտրում էին, ըստ իրենց, կետերի շարժման ճիշտ ուղղությունը։  Պարզվեց, որ որոշումներ ընդունելու ժամանակ նեյրոնների ակտիվությունը բարձրանում  է։

Հետաքրքիր է նաև այն, որ և՛ կապիկները,  և՛ մարդիկ հետազոտության ընթացքում ցույց տվեցին նմանատիպ վարք։ Սխալը գործելուց հետո արագությունը, որով նրանք կայացնում էին որոշումներ, նվազեց, իսկ դժվար որոշումներ կայացնելիս դանդաղեցումը տեղի էր ունենում մեծ թվով տեղեկություն ստանալու պատճառով։ Դանդաղեցման բացակայությունը խոսում է հիմնավոր որոշումներ կայացնելու համար պատասխանատու նեյրոններում մեծ փոփոխությունների մասին։

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Նելլի Ստեփանյանը

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani24 (27.06.2017)
Դիտումներ: 835 | - Վարկանիշ -: 3.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar