Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեկան խանգարումներ

Սավանտի համախտանիշ

  

Սավանտիզմ կամ կրճատ սավանտի համախտանիշ տերմինը  ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է գիտնական: Սա հազվադեպ հանդիպող խանգարում է, որն արտահայտվում է անձի՝ որևէ ոլորտում բացառիկ ընդունակությունների առկայությամբ և միառժամանակ անձի մյուս ոլորտների զարգացման հապաղմամբ:  Ֆենոմենը կարող է պայմանավորված լինել ինչպես ժառանգականությամբ կամ կարող է ձեռք բերվել կյանքի ընթացքում:  Իրականում այս համախտանիշն ունեցողները թիվը խիստ սակավ է, երբեմն էլ այն հանդիպում է ասբերգերի սինդրոմ ունեցողների մոտ:  Հարկ է նշել, որ որոշ դեպքերում որպես համախտանիշի առաջացման պատճառ մատնանշվում  է գլխուղեղի տրավման: 

Սավանտների ընդունակությունները առավել հաճախ դրսևորվում են երաժշտության , մաթեմատիկական հաշվարկների, քարտեզագրության և այլ ոլորտներում: 

 Սավանտի սինդրոմով մարդն ընդունակ է մի անգամ լսած մի քանի էջանոց տեքստը անմիջապես անգիր վերարտադրել, կամ մտովի կատարել չափազանց մեծ թվերի գումարում , հանում, բաժանում, բազմապատկում: Սավանտների հետ շփվելիս՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք նախապես ամեն բան իմացել են: Կամ, օրինակ, սավանտը կարող է ասել, թե շաբաթվա  ինչ օր է լինելու 3015 թվականի սեպտեմբերի 14-ը: 29 ամյա սավանտ Սթիվեն Վիլթշտիրը Լոնդոնի վրայով ինքնաթիռով շրջելուց հետո քարողացել է քարտեզագրել ամբողջ քաղաքը: Որոշ սավանտներ կարողանում են միառժամանակ յուրացնել մի քանի լեզուներ: Սակայն հարկ է նշել, որ ամբողջ խնդիրը այս համախտանիշի դեպքում կայանում է նրանում, որ նման ընդունակություններ ունեցող մարդիկ կարող են ունենալ մինչև անգամ մտավոր հետամնացություն: 

Աշխարհահռչակ սավանտներից կարող ենք առանձնացնել Թոմ Ուիգգինսին՝ «Կույր Թոմին», ով սևամորթ մի ծառա էր, որը աշխատում էր ամերիկացի մի գնդապետի ընտանիքում: Թոմը կույր էր, նրա բառապաշարը կազմում էր մոտ 100 բառ, իսկ մինչ 5 տարեկանը նա ընդհանրապես չէր կարողանում խոսել: Սակայն   6 տարեկանում Թոմը սկսեց նվագել, այնպես, ինչպես ոչ ոք չէր կարողանում, բավական էր մեկ անգամ Թոմը լսեր ցանկացած երաժշտություն և նա անմիջապես կարողանում էր վերարտադրել այն: Նրան համարում էին աշխարհի 8-րդ հրաշալիք, նա համերգներ էր ունենում նախագահի նստավայրում: Իսկ արդեն 8 տարեկան հասակում իր սեփական ստեղծագործությունների շնորհիվ կարողացավ վաստակել շուրջ 100000 դոլլար:

 

Ոչ պակաս հայտնի է նաև սավան ՔԻՄ Փիքը, ում կյանքը ոգեշնչման աղբյուր է  հանդիսացել «Անձրևի մարդը» ֆիլմի սցենարիստի համար: Ծնված օրվանից Քիմի մոտ բացահայտվել էին բազմաթիվ  խնդիրներ գլխուղեղի հետ: Քիմը աչքի էր ընկնում իր ֆենոմենալ կարողություններով  մաթեմատիկայի և երաժշտության ոլորտներում: Նա ուներ ֆենոմենալ հիշողություն. անգիր գիտեր շուրջ 10000 գիրք, կարողանում էր անվրեպ հաշվարկներ կատարել, ասելով , օրինակ, թե 100 ավոր տարիներ անց Ամանորը շաբաթվա որ օրը կլինի: Արդեն 7 տարեկանում նա անգիր գիտեր Աստվածաշունչը: Մասնագետները մի քանի անգամ փորձել են պարզել Քիմի ինտելեկտի մակարդը, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ ամեն անգամ տարբեր տվյալներ են ստացվել: 

  Քիմ Փիթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անգլիացի նկարիչ Սթիվեն Ուիլթշիրը, ում փոքր հասակից աուտիզմ է ախտորոշվել, արդեն 10 տարեկան հասակում կարողանում էր հստակ պատկերել այն բոլոր քաղաքները, որտեղ եղել էր, թեպետ նա ֆիզիկապես չափազանց դանդաղ էր զարգանում, չէր շփվում իր հասակակիցների հետ, մինչ 6 տարեկանը ընդհանրապես չէր խոսում:

Աղբյուրը՝ http://paranormal-news.ru/news/ljudi_savanty_kljuchi_k_ponimaniju_prirody_genialnosti/2014-04-22-8907

 

 

Կատեգորիա: Հոգեկան խանգարումներ | Ավելացրեց: khudoyanani (19.08.2017)
Դիտումներ: 1784 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar