Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական խորհրդատվություն նամակների տեսքով

Եվգենի Լեոնովի նամակը որդուն

«Որդի՛ս, դու սիրիր ինձ այնպես, ինչպես ես քեզ: Դու գիտե՞ս, սերը այնքան մեծ հարստություն է: Ճիշտ է, ոմանք կարծում են, որ իմ սիրո հետ մի բան այնպես չէ, և որ այն հաճախ վնաս է հասցնում: Իսկ միգուցե իմ սե՞րն է խանգարել  քեզ օրինակելի աշակերտ դառնալ: Չէ՞ որ ես այդպես էլ,գոնե մեկ անգամ չբարկացա քեզ վրա քո դպրոցական 9 տարիների ընթացքում:

 Հիշու՞մ ես գրատախտակի մոտ կանգնած ծամածռություններ էիր արել և ամբողջ դասարանը ծիծաղել էր քեզ վրա, իսկ ուսուցչուհին հետո երկար նախատում էր ինձ: Ես այնքան մեղավոր տեսք ունեի՝ կարծես անկյուն կանգնեցրած լինեին: Նա շարունակ ասում էր՝ « Դասը խանգարել է, ինքը չի սովորում, չի էլ թողնում, որ մյուսները սովորեն, պետք է հանեք դպրոցից...»: Ամոթից քրտնելի էի, վերնաշապիկս ամբողջությամբ թրջվել էր: Մտածում էի «Հիմա կհասնեմ տուն ու մի լավ կբարկանամ, վերջ»: Հենց այդ մտքերով էլ դուրս եկա դպրոցից, լարվածությունը այնքան մեծ էր, որ ոչ տաքսի կարողացա նստել, ոչ էլ անգամ տրոլեյբուս: 

 Դիմացից մի կին էր գնում՝ ձեռքին ծանր պայուսակ:Հետը երեխա կար,լացում էր: Նայեց ինձ՝ ժպտաց, ես էլ իրեն ժպտացի: Հետո լսեցի, թե ինպես է մայրը ականջին շշնջում. « Տեսնու՞մ ես անգամ Վինի Պուհն է քեզ վրա ծիծաղում»: Ինչ որ անծանոթ բարևեց ինձ ու անցավ: Հասա տուն արդեն այն մտքով, որ հարվածը վերցրել եմ արդեն ինձ վրա  և այդքանը բավարար է: Մտա ներս, վերջնականապես մոռանալով բականալու մտքի մասին՝ հարցրեցի քեզ« Այդ ի՞նչ ծամածռություննե ես արել, որ ամբողջ դասարանը ծիծաղել է քեզ վրա, ցույց տուր»: Ու մենք սկսեցինք ծիծաղել:

 Եվ այդպես, մինչ մյուս անգամ կկանչեին դպրոց: Մայրդ չէր գնում: Ու ես կրկին վազում եմ դպրոց՝ անկյունում իմ տեղը զբաղեցնելու:

Ու հասկանում եմ՝ ՈՐՔԱՆ ՄԱՆՐՈՒՔՆԵՐ ԿԱՆ, ՈՐՈՆՑ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԵՆՔ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ...

 Երբ ես մենակ եմ, տնից հեռու, հիշում եմ քո յուրաքանչյուր բառը,հարցը: Ես ուզում եմ անդադար խոսել հետդ և թվում է, թե կյանքը բավարար չէ, որ միասին բոլոր հացրեը քննարկենք: Բայց գիտե՞ս, որն է ամենակարևոր բանը: Ես դա հասկացա տատիկիդ մահվանից հետո միայն: ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՔՈ ԿՅԱՆՔՈՒՄ ՈՐևԷ ՄԵԿԸ,ՈՒՄ ԱՌՋև ՉԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ ՓՈՔՐ ԼԻՆԵԼ, ԼԻՆԵԼ ՀԻՄԱՐ, ՈՒՄ ԱՌՋև ՉԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ ԱՆԶԵՆ ԿԱՆԳՆԵԼ ԵՎ ԼԻՆԵԼ ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆԿԵՂԾ: ԱՅԴ ՄԱՐԴՆ ԷԼ ՀԵՆՑ ՔՈ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է:

 Շուտով տանը կլինեմ

Հայրիկ»

 

Կատեգորիա: Հոգեբանական խորհրդատվություն նամակների տեսքով | Ավելացրեց: khudoyanani (12.05.2017)
Դիտումներ: 1077 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar