Գլխավոր էջ » Հոդվածներ » Ինքնաօգնության հոգեբանական տեխնիկաներ

Փղերը վերածվում են մրջյունների: Բացասական մտքերի հաղթահարման հոգեբանական տեխնիկա

Եկեք վերցնենք մի բացասական իրադարձություն, որը տեղի է ունեցել ձեր կյանքում: Այն  իրավիճակը, որը  ձեզ ցավ է պատճառել: Ասենք, դուք նավով ճանապարհորդում էիք ծովում և հանկարծ ձեր մատանին ընկավ ծովը. չափազանց գեղեցիկ, թանկարժեք և ձեր կողմից սիրելի մատանի: Ի՞նչ անել: Նեյրոլինգվիստիկ ծրագրավորման մասնագետները առաջարկում են հետևել` Մի մտածիր այդ մասին, դա մանրուք է>  սկզբունքին: Նրանք առաջարկում են վերաբերվել խոշոր բացասական իրադարձությանը, որպես մանրուքի` այսինքն դուք պետք է ձեր երևակայության միջոցով  նվազեցնեք դրա չափսերը: Ինչպե՞​​​​​​​ս:

  •  Այսպես, ձեր խնդիրն է  փակել աչքերը և  պատկերացնել, որ երևակայական հեռադիտակի միջոցով նայում եք  ձեր` մատանին կորցնելու պահը, փորձեք վերապրել այն կորցնելու պահին  ձեր ունեցած բոլոր ապրումները(կարող եք պատկերացնել ծանկացած այլ իրավիճակ, որը ձեր համար բացասական ազդեցություն է ունեցել):
  • Այժմ պատկերացրեք, որ դուք  հեռադիտակը շրջում եք և նայում եք հակառակ կողմով, արդյունքում ձեր մատանին հեռվանում է ձեզնից 100 ավոր մետրերով: Դուք այլևս չեք տեսնում այն, դրա փոխարեն ինչ որ կետ է երևում:
  • Դուք կկոցում եք աչքերը, որպեսզի կարողանաք այդուհանդերձ տեսնել ձեր մատանին, սակայն չի ստացվում, այն ընդամենը մի կետի է վերածվել:

Շուտով դուք կձանձրանաք նայելուց: Ու արժի արդյոք աչքերը փչացնել այդ մանրուքի պատճառով:  Հոգեբանական տեսակետից մարդուն հատուկ է կորցնել հետաքրքրությունը այն  ամենի հանդեպ, ինչից ինքը հեռվանում է,ինչը <փոքրանում > է իր աչքին: Հիշեք ձեզ գնացքում կամ մեքենայի մեջ նստած: Դուք նայում եք պատուհանից և ինչ-որ հետաքրքիր բան եք տեսնում, դուք շարունակում եք նայել, սակայն երբ մեքենան հեռվանում է, ձեր հետաքրքրությունն էլ կարծես կորչում է և ձեր ուշադրությունը տեղափոխվում է մեկ այլ ուղղությամբ: 

Այս տեխնիկայի սկզբունքը իրականում շատ պարզ է. դուք պետք է փոքրացնեք ձեզ անհանգստացնող իրավիճակի պատկերը այնքան, որ  այն այլևս տեսանելի չլինի

Աղբյուրը` www.b17.ru

Կատեգորիա: Ինքնաօգնության հոգեբանական տեխնիկաներ | Ավելացրեց: khudoyanani (01.08.2017)
Դիտումներ: 2543 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar