Գլխավոր էջ » Հոդվածներ » Ինքնաօգնության հոգեբանական տեխնիկաներ

<<Նամակ վիրավորողին>> բացասական հույզերի հաղթահարման տեխնիկա

 

 

Այս տեխնիկան նկարագրված է Ջոն Գրեյի << Տղամարդիկ մարսից են, կանայք վեներայից>> գրքում։ Հեղինակը առաջարկում է տեխնիկայի միջոցով  հաղթահարել որևէ մեկի նկատմամբ ունեցած բացասական հույզերը։ Տեխնիկայի կիրառման համար անըհրաժեշտ է թուղթ և գրիչ։ Եվ ընդամենը պետք է շարունակել նշված նախադասությունները։

  1.  Սիրելի/ հարգելի ․․․
  2.  Շատ եմ բարկացել քեզ վրա, քանի որ դու․․․․
  3. Տխուր եմ, որովհետև․․․․․
  4. Ես վախենում եմ, որ ․․․․․․․․
  5. ՈՒ շատ եմ ցավում․․․․․․․․․․
  6.  Այդուհանդերձ, ես սիրում եմ քեզ․․․․․․․․

Ջոն Գրեյը նշում է, որ ցանկացած բացասական իրավիճակում մեզ անհրաժեշտ է արտահայտել 5 հիմնական հույզեր, իսկ դա հնարավոր է այս տեխնիկայի միջոցով անել, քանի որ տվյալ դեպքում գործ ունենք հետևյալ հույզերի հետ՝

  • Բարկություն
  • Տխրություն
  • Վախ
  • Ափսոսանք
  • Սեր

Յուրաքանչյուր նախադասության մեջ դուք պետք է գրեք, որքան հնարավոր է շատ պատճառներ։ 

Կատեգորիա: Ինքնաօգնության հոգեբանական տեխնիկաներ | Ավելացրեց: khudoyanani (24.02.2018)
Դիտումներ: 2690 | - Վարկանիշ -: 5.0/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar