Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական թեստեր

Ն. Գ. Լուսկանովա՝ «Տարրական դասարանում սովորողների դպրոցական մոտիվացիայի ախտորոշում»

Ն. Գ. Լուսկանովա՝ «Տարրական դասարանում սովորողների դպրոցական մոտիվացիայի ախտորոշում»

Հրահանգ: Յուրաքնչյուր հարցի համար ընտրիր 1 պատասխան:

1.Քեզ դուր է գալիս դպրոցում:

ա) ոչ այնքան, բ) դուր է գալիս գ) դուր չի գալիս

2.Առավոտյան, երբ արթնանում ես, ուրախությա՞մբ ես գնում դպրոց, թե հաճախ ուզում ես մնալ տանը:

ա) հաճախ ուզում եմ մնալ տանը բ) տարբեր է լինում գ) գնում եմ ուրախությամբ

3.Եթե ուսուցիչը ասեր, որ պարտադիր չէ, որ վաղը դպրոց գնան բոլոր աշակերտները, դու կգնայի՞ր դպրոց, թե՞ կմնայիր տանը:

ա) չգիտեմ բ) կմնայի տանը գ) կգնայի դպրոց

4.Քեզ դու՞ր է գալիս, երբ Ձեզ մոտ չեղյալ են համարվում ինչ-որ դասեր:

ա) դուր չի գալիս բ) տարբեր է լինում գ) դուր է գալիս

5.Դու ցանկանու՞մ ես, որ քեզ չհանձնարարվեն տնային առաջադրանքներ:

ա) կցանկանայի բ) չէի ցանկանա գ) չգիտեմ

6.Դու ցանկանու՞մ ես, որ դպրոցում լինեին միայն դասամիջոցներ:

ա) չգիտեմ բ) չէի ցանկանա գ) կցանկանայի

7.Դու հաճա՞խ ես ծնողներիդ պատմում դպրոցի մասին:

ա) հաճախ բ) երբեմն գ) չեմ պատմում

8.Դու ցանկանում ես, որ քեզ դասավանդեն ոչ այնքան խիստ ուսուցիչ:

ա) հաստատ չգիտեմ բ) կցանկանայի գ) չէի ցանկանա

9.Դասարանում ունե՞ս շատ ընկերներ:

ա) քիչ բ) շատ գ) չունեմ ընկերներ

10.Քեզ դու՞ր են գալիս քո համադասարանցիները:

ա) դուր են գալիս բ) այնքան էլ չէ գ) դուր չեն գալիս

Բանալի

Բարձր                      Միջին                     Ցածր

1-b  6-b            1-a 6-a             1-c 6-c

2-c  7-a             2-b 7-b             2-a 7-c

3-c 8-b              3-a 8-a             3-b 8-c

4-a 9-b              4-b 9-a             4-c 9-c

5-b 10-a             5-c 10-b           5-a 10-c

Բանալու «Բարձր» «Միջին, «Ցածր» տողերի հետ համընկնելու դեպքում յուրաքանչյուր պատասխան գնահատվում է `

<<բարձր մակարդակ>>----------2 միավոր

<<միջին մակարդակ>>----------1 միավոր

<<ցածր մակարդակ>>----------0 միավոր

14-20 միավոր- ուսումնական մոտիվացիայի բարձր մակարդակ

7-13 միավոր- ուսումնական մոտիվացիայի միջին մակարդակ

Մշակեցին` Հովսեփյան Սվետլանա

Իսկանդարյան Նվարդ

Ֆակուլտետ` Կրթության հոգեբանության և սոցիոլոգիա

Բաժին` Մանկավաժություն և հոգեբանություն

Կուրս` III

1-6 միավոր- ուսումնական մոտիվացիայի ցածր մակարդակ

Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: khudoyanani (20.03.2017)
Դիտումներ: 2860 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar