Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական թեստեր

Մասնագիտական կողմնորոշում

Պրոֆասոցիացիաներ

 

Նպատակը

Մասնագիտական կողմնորոշման թեստ՝ հիմնված ասոցիատիվ մեթոդի վրա:  Կարող է անցկացվել ինչպես խմբային, այնպես էլ անհատական մակարդակում: Փորձարկվողների տարիքը պետք է գերազանցի 12 տարեկանը: Թեստի կիրառման ընթացքը:  Թեստը կարելի է կիրառել երկու ճանապարհով՝ գրավոր կամ բանավոր: Առաջինը՝ ավելի արդյունավետ է: Փորձարկվողը հարմար դիրք է զբաղեցնում, նրան առաջարկվում է փակել աչքերը: Ասոցիացիաները իր նոթատետրում գրում է հոգեբանը: Խմբային աշխատանքի դեպքում պատասխանները գրանցում են հենց իրենք փորձարկվողները:   Այս դեպքում փորձարկվողը բարձրաձայն կարդում է բառերը, փորձարկվողները գրում են այդ բառերի ասոցիացիաները:

ՀՐԱՀԱՆԳ

« Խնդրում եմ թուլացեք: Այժմ ես կկարդամ բառեր, ձեր խնդիրն է արագ պատկերացնել, թե որ մասնագիտության հետ են այդ բառերը կապված և բարձրաձայն ասել, կամ գրել այդ մասնագիտությունը: Փորձեք պատասխանել հնարավորինս արագ:   Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ միևնույն մասնագիտությունը կարելի է մի քանի անգամ նշել:

  

ԲԱՌԵՐ 

- բույր

- երգ

- խնդիր

- օդ

- համակարգիչ

- գովազդ

- կենդանի

- աշուն

- ճանաչում

-ուշադրություն

- դույլ

- մուրճ

- մեխ

-պտուտակահան

- թուղթ

- էկրան

- ֆոտոապարատ

- բարություն

- հաշվիչ

- դեպք

- սրամտություն

- զգացմունք

- բնություն

- քանոն

- հոգատարություն

- պատկեր

- ծրագիր

- բույս

- հոգատարություն

- նախագիծ

- տառ

- վիձին

- ոգեշնչվածություն

- մենեջեր

- տեսակ

- բաղադրատոմս

- պատկեր

- թիվ

- այցելու

- տեքստ

- հաճախորդ

- շփում

- ղեկավար

- բանաձև

-  փոշի

- նշան

- մրցանակ

- գործիք

- արվեստ

 

Արդյունքների վերլուծություն

Սկզբում կատարվում է իրար մոտ բառերի միացում, օրինակ՝ բժիշկ-ատամնաբույժ, ուսուցիչ-ֆիզիկայի ուսուցիչ:

Ընտրվում են այն մասնագիտությունները, որոնց կրկնվում  են մի քանի անգամ: Արդյունքում կարելի է ենթադրել , որ այդ մասնագիտությունների հանդեպ փորձարկվողը առանձնակի հետաքրքրություն ունի, հնարավոր է նաև հակում:

Եթե մասնագիտությունների մեջ չկան կոնկրետ լիդերներ, կարելի է պատասխանները դասակարգել ըստ բովանդակային մասի:

 

Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: khudoyanani (23.10.2016)
Դիտումներ: 9153 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 4.2/6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
avatar
0
1 armanghazaryanyvn2001 • 23:59, 07.05.2023
dry surprised smile tongue smile happy surprised wacko smile surprised surprised surprised wacko sad smile dry happy surprised surprised surprised surprised wink
avatar
0
2 Anonymously • 09:44, 07.03.2024
Գրականություն tongue
avatar