Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական թեստեր

<<Աուդիալ, վիզուալ, կինեսթետիկ>> Ս. Եֆրեմցևի կողմից մշակված հոգեբանական թեստ



Կարդացեք տրված պնդումները և դրեք <<+>>,եթե համաձայն եք պնդման հետ և << - >>,եթե ոչ:

1.Սիրում եմ նայել ամպերին և աստղերին:
2.Հաճախ եմ ինձ համար կամաց երգում:
3.Չեմ ընդունում այն նորաձևությունը,որը հարմարավետ չէ:
4.Սիրում եմ այցելել շոգեբաղնիք:
5.Մեքենայի գույնը մեծ նշանակություն ունի ինձ համար:
6.Սենյակ մտնողին ճանաչում եմ քայլերից:
7.Ինձ դուր է գալիս կրկնօրինակել բարբառները:
8.Շատ կարևոր նշանակություն եմ տալիս արտաքին տեսքին:
9.Սիրում եմ ընդունել մերսում:
10.Երբ ունեմ ժամանակ,սիրում եմ հետևել մարդկան:
11.Ինձ վատ եմ զգում,երբ չեմ վայելում շարժումը:
12.Ցուցափեղկին տեսնելով հագուստ՝գիտեմ,որ ինձ շատ լավ կզգամ դրա մեջ:
13.Երբ լսում եմ հին երաժշտություն,հիշում եմ անցյալը:
14.Սիրում եմ կարդալ ուտելիս:
15.Սիրում եմ զրուցել հեռախոսով:
16.Ունեմ գիրանալու հակում:
17.Սիրում եմ ավելի շատ լսել պատմություն,քան ինքս կարդալ այն:
18.Վատ օրվա ավարտին իմ օրգանիզմը լարված է :
19.Հաճույքով և շատ եմ նկարում:
20.Երկար եմ մտապահում այն,ինչ ասում են ծանոթներս կամ ընկերներս:
21.Հեշտորեն կարող եմ գումար ծախսել ծաղիկների վրա,քանի որ նրանք զարդարում են կյանքը:
22.Սիրում եմ երեկոյան տաք լոգանք ընդունել:
23.Փորձում եմ գրառել անձնական գործերս:
24.Հաճախ եմ ինքս ինձ հետ խոսում:
25.Մեքենայով երկարատև ճանապարհորդությունից հետո՝ երկար ժամանակում եմ ուշքի գալիս:
26.Ձայնի տոնայնությունը շատ բան է ինձ ասում տվյալ մարդու մասին:
27.Կարևորում եմ հագնվելու վարվելաձևը՝ ուրիշների նմանողությամբ:
28.Սիրում եմ ձգվել,ձգել վերջույթներս և մարզվել:
29.Չափազանց կոշտ կամ չափազանց փափուկ անկողինն ինձ համար գլխացավանք է:
30.Ինձ համար դժվար է գտնել հարմարավետ կոշիկ:
31.Սիրում եմ դիտել հեռուստաֆիլմեր և վիդեոֆիլմեր:
32.Նույնիսկ տարիներ անց կարող եմ հիշել այն դեմքերը,որոնք տեսել եմ մի ժամանակ:
33.Սիրում եմ քայլել անձրևի ժամանակ,երբ կաթիլները հպվում են անձրևանոցին :
34.Սիրում եմ լսել,երբ խոսում են:
35.Սիրում եմ զբաղվել շարժական սպորտով կամ էլ կատարել շարժման վարժություններ,երբեմն էլ պարել:
36.Երբ շատ մոտ է զարթուցիչը զնգում,չեմ կարողանում քնել:
37.Ես ունեմ լավ ստերիոնվագարկիչ:
38.Երբ երգ եմ լսում,պահում եմ տեմպը ոտքով:
39.Հանգստի ընթացքում չեմ սիրում ուսումնասիրել ճարտարապետական հուշարձանները:
40.Տանել չեմ կարողանում խառնաշփոթը:
41.Չեմ սիրում սինթետիկ կտորներ:
42.Կարծում եմ,որ սենյակի մթնոլորտը կախված է լուսավորությունից:
43.Հաճախ եմ գնում համերգների:
44.Ձեռքսեղմումը շատ բան է ասում ինձ տվյալ անձի մասին:
45.Հաճույքով եմ այցելում պատկերասրահ և ցուցահանդեսների:
46.Լուրջ քննարկումը հետաքրքիր է:
47.Դիպչելով կարելի է ավելի շատ բան ասել,քան խոսքով:
48.Չեմ կարողանում կենտրոնանալ ,երբ աղմուկ է:

ԹԵՍՏԻ ԲԱՆԱԼԻՆ:
Վիզուալ ( տեսողական ընկալում) - 1, 5, 8, 10, 12, 14, 19, 21, 23, 27, 31, 32, 39, 40, 42, 45
Կինեսթետիկ ( շոշափելիք ընկալում) - 3, 4, 9, 11, 16, 18, 22, 25, 28, 29, 30, 35, 38, 41, 44, 47
Աուդիալ ( լսողական ընկալում) - 2, 6, 7, 13, 15, 17, 20, 24, 26, 33, 34, 36, 37, 43, 46, 48

Պերցեպտիվ ձևի մակարդակ
•13 և ավելին – բարձր
•8-12 – միջին
•7 և ցածր – ցածր
Արդյունքների մեկնաբանում
Հաշվեք դրական պատասխանների քանակը: Որոշեք,թե որ բաժնում են դրական պատասխաններն ավելի շատ: Ստացվածը ձեր ընկալման առաջատար ձևն.
Վիզուալ – Հաճախ են օգտագործվում բառեր և արտահայտություններ,որոնք կապված են տեսողության,կերպարների և երևակայության հետ: Օրինակ, «չեմ տեսել դա», «սա ամեն ինչ հասկանալի է դարձնում», «նկատեցի զարմանահրաշ առանձնահատկություն»: Նկարները,պատկերավոր նկարագրությունները,լուսանկարները ավելի մեծ նշանակություն ունեն այս տեսակի մարդկանց համար,քան բառերը:Ներդաշնակություն և կարգուկանոն:

Կինեսթետիկ – Հաճախ են օգտագործվում այնպիսի բառեր և արտահայտություններ,ինչպիսիք են « չեմ կարողանում սա հասկանալ»,«սենյակի մթնոլորտն անտանելի է»,«նրա խոսքերն ինձ խորը հուզեցին»,«այդ նվերն ինձ համար կարծես տաք անձրև լիներ»: Այս տեսակի մարկանց զգացմունքներն ու տպավորությունները վերաբերում են շոշափմանը,ինտուիցիային և գուշակմանը: Զրույցի ժամանակ նրանց հետաքրքրում է ներքին անհանգստությունը:

Աուդիալ - «չեմ հասկանում՝ինչ ես խոսում»,«սա ինձ համար նորություն է»,«տանել չեմ կարողանում այնսպիսի բարձր երաժշտություն» - ահա այս տեսակի մարդկան բնորոշ առանձնահատկությունները:Նրանց համար մեծ նշանակություն ունի այն,ինչը ձայնային է՝ձայներ,բառեր,երգեր,աղմուկ:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Սեդա Պետրոսյանը

Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: khudoyanani (30.11.2016)
Դիտումներ: 4566 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 4.9/7
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 marine98 • 21:12, 29.09.2017
Շատ հետաքրքիր էր, շնորհակալություն որակյալ մատուցման համար:
hands
avatar