Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական թեստեր

Հիշիր և տեղադրիր կետերը


 

Հիշիր և տեղադրիր կետերը

Այս մեթոդիկայի օգնությամբ գնահատվում է երեխայի ուշադրությունը:  Վերևում տեղադրված պատկերները նախապես կտրատում եք՝ բաժանելով ութ  քառակուսիների, այնուհետև ցույց եք տալիս երեխաներին ասելով՝ « Հիմա քեզ հետ միասին խաղ ենք խաղալու: Ես քեզ հերթով նկարներ ցույց կտամ, որոնց վրա կետեր են արված, դու պետք է նայես այդ նկարներին, այնուհետև նշես այդ կետերը այն պատկերի վրա, որը կտամ քեզ»:  Այնուհետև երեխային հերթով 1-2 վայրկյանների ընթացքում ցույց է տրվում 8 քառակուսիներից յուրաքանչյուրը, և ամեն քարտը ցույց տալուց հետո առաջարկվում է այն արտատպել ազատ քառակուսու վրա 15 վայրկյանների ընթացքում: Այս ժամանակահատվածը տրվում է երեխային, որպեսզի նա  կարողանա հիշել կետերի տեղերը:

Արդյունքների գնահատում

Երեխայի ուշադրության  ծավալը որոշվում է  ճիշտ նշված կետերի քանակով: 

10 միավոր— նշված ժամանակահատվածում երեխան կարողացել է ճիշտ նշել 6 և ավելի կետերի տեղերը.

8-9 միավոր — երեխան անսխալ նշել է 4-5 կետ

6-7 միավոր — երեխան անսխալ նշել է 3-4 կետ

4-5միավոր- երեխան անսխալ նշել է 2-3 կետ

0-3 միավոր- ընդամենը մեկ կետ

Երեխայի ուշադրության զարգացվածության մակարդակը

10 միավոր-շատ բարձր

8-9 միավոր-բարձր

6-7 միավոր-միջին

4-5 միավոր-ցածր

0-3 միավոր- շատ ցածր

Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: khudoyanani (10.09.2016)
Դիտումներ: 1140 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar