Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական թեստեր

Գունային սոցիոմետրիա

Գունային սոցիոմետրիա

Նպատակը՝  հետազոտել  երեխայի՝ շրջապատողների հետ ունեցած միջանձնային փոխհարաբերությունները

Անհրաժեշտ նյութեր.  Պատրաստել շախմատային տախտակի ձևանմուշով  գունային դաշտ (5x5 քառակուսիներ), որը բաղկացած է 13 գունավոր և  12 սպիտակ քառակուսիներից, որոնք դասավորված են հետևյալ հերթականությամբ:

1-դաշտ:  սև, սպիտակ, կապույտ, սպիտակ,սև քառակուսիներ
2-դաշտ : սպիտակ, կանաչ, սպիտակ,կանաչ, սպիտակ 
3-դաշտ:  կապույտ, սպիտակ, կարմիր, սպիտակ, կապույտ
4-դաշտ – նույն ձևով , ինչ երկրորդը 
5-դաշտ –  նույն ձևով , ինչ առաջին

Պատրաստել գունավոր ֆիշկաներ՝ կարմիր,կանաչ, դեղին, կապույտ, սպիտակ, սև, շականակագույն,վարդագույն, մոխրագույն, գազարագույն, մուգ վարդագույն, բաց  մանուշակագույն գույների՝ յուրաքանչյուրից 3 -ական:

Հրահանգ

Ընտրիր այն  գույնի ֆիշկան, որը ամենից շատն է քեզ դուր գալիս և տեղադրիր  այն կարմիր քառակուսու մեջ:
Ընտրիր այն  գույներ այն մարդկանց համար, որոնց քեզ ամենահարազատն ես համարում, որոնց քեզ սիրում են և որոնց դու ես սիրում, և տեղադրիր ֆիշկան կապույտ քառակուսիների մեջ 
Ընտրիր գույներ այն մարդկանց համար, որոնց հետ կցանկանայիր շփվել, և տեղադրիր այդ ֆիշկաները կանաչ քառակուսու մեջ:
Ընտրիր գույներ այն մարդկանց համար, որոնք քեզ դուր չեն գալիս՝ քեզ նեղացնում են, կամ դու նրանցից վախենում ես, և տեղադրիր սև քառակուսիների մեջ:

Ցուցումներ

Հնարավոր է, որ ոչ բոլոր դաշտերը լրացված կլինեն:

Նույն գույնով կարող են ընտրել տարբեր մարդկանց:

Եթե երեխան ցանկանում է 4-ից ավել մարդկանց նշել, ապա դա նշվում է պրոտոկոլում և ֆիշկաները դրվում են սպիտակ դաշտերի վրա:

Անձնական թերթիկ

Երեխայի անուն, ազգանուն ______________________
Տարիք ______________________

Վերաբերմունքը իր անձի նկատմամբ Գույնի ընտրություն Անունը, ում անունն է նշվել Երեխայի տեսակետը Արդյունք
Ակնհայտ նախընտրելի        
1        
2        
3        
4        
Նախընտրելի        
1        
2        
3        
4        
Տհաճ        
1        
2        
3        

Մեկնաբանություն

Գույնի ընտրություն Վերաբերմունքը սեփական անձի նկատմամբ ակնհայտ նախընտրելի նախընտրելի տհաճ
կապույտ խղճում է ինքն իրեն, նեղվում է մանրուքների պատճառով: Երազող է, խաղաղ,տխուր: Չի ցանկանում կոնֆլիկտի մեջ մտնել տվյալ անձնավորության հետ: Կան ընդհանրություններ՝ ընդհանուր հետաքրքրություններ Գրավում են տվյալ անձի հետաքրքրությունները: միջանձնային հարաբերություններում որոշակի հեռավորություն կա ներքին անհանգստություն կա
Դեղին Ազատ է, բարդույթներ չունի, օպտիմիստ, գերադասում է փոփոխություններ: Ձգտում է իրականացնել իր երազանքները
Նշանակալի անձ, հեղինակություն, ում ցանկանում է նմանվել: Նրա հետ շփումից ոգևորվածություն է առաջանում 

Ընդունում է դիմացինի տաղանդը և բնավորության դրական գծերը

 

 


 Նախանձում է տվյալ անձին, կամ հեշտությամբ ընկնում նրա ազդեցության տակ, գրավում են նրա գաղափարները
Կանաչ  Ինքնահաստատվելու ցանկություն, շրջապատողներին դուր գալու ցանկություն, դեպրեսիայի հակում: Հանգստության զգացողություն, բավարարվածություն տվյալ անձով  Երազող մարդ, ով գերագնահատում է շրջապատողների՝ իր հանդեպ ունեցած վերաբերմունքը  Վախի առկայություն, որը պատճառ է դառնում նրա համար, որ նա հաճախ է լինում կոլեկտիվում
Մոխրագույն Կայուն սթրեսային վիճակ, ներքին կոնֆլիկտ: Հուզական կապի անբավրարություն: Ինքնասիրահարված է, վախեր կան միայնությունից  Ընդունում է տվյալ մարդու առավելությունները,միառժամանակ բավարարված չէ բնավորության որոշ գծերով  Անկաշկանդ մարդ, կարող է արդյունավետ աշխատել, սակայն կայուն չէ, կա թուլություն Ճնշում է ուրիշներին, անկեղծ չէ,, հաճախ վարքը ցուցադրական է, տագնապային:

 

Սև
Ագրեսիա է զգում շրջապատողների կողմից: Կան անհիմն վախեր, միամիտ է,հետաքրքրասեր, ջերմության և սիրո կարիք ունի  Կառավարում է և թաքցնում սեփական զգացմունքերը : Անհանգստանում է շրջապատողների հետ հարաբերություններով:Հաճախ խոստանում է և չի իրականացնում Հաճախ չափազանցացնում է իրադարձությունները, ամեն բան սև գույների մեջ է տեսնում: Եթե անգամ ցուցաբերում է համբերատարություն, ապա դրան հաջորդում է կատաղությունը  Գործում է ըստ ծրագրի, մերժում է իրեն շրջապատողների դրական կողմերը, ագրեսիվ է, էգոիստ, տագնապային
Նարնջագույն Օպտիմիստ է, սիրում է մասնակցել մազմամարդ միջոցառումներին, անհանգստանում է իր արտաքինի համար, հաճելի զրուցակից է: Զարմանում է  տվյալ անձի որոշ գործողություններով: Սպասում է նոր ՝ ավելի նպաստավոր պայմանների Անորոշ վերաբերմունք: Ցանկություն կա ավելի լավ ճանաչել մարդուն, ավելի մտերիմ լինել Ավելորդ իմպուլսիվություն
Մանուշակագույն Ձգտում հանգստության,իրեն շրջապատողների կողմից հասկացված լինելու: Պաշտպանված չէ անբարենպաստ, հուզական ազդեցություններից: Առկա են տրամադրության հաճախակի տատանումներ Տվյալ անձին անտեսում է, մեկ բառով ասած՝ «դիմանում եմ, որովհետև կարիքը ունեմ» Շատախոս է, շատ խոստումներ է տալիս և չի իրականացնում 

Սեփական անձի հանդեպ անքննադատ վերաբերմունքը խանգարում է ճիշտ գնահատել սեփական վարքը

 

Շականակագույն Հոգնածություն, տարբեր խնդիրների առկայություն, փորձում է ինքն իրեն հասկանալ, լարվածություն կա,հաճախ շրջապատողների կողմից չի հասկացվում  Որոշ չափով ֆլեգմատիկ է, նախընտրում է հանգստություն, ձգտում է խուսափել խնդիրներից, պասիվ կյանք վարել Ձգտում է կառավարել սեփական անձը, ռեժիմ է սահմանում , գործողությունների պլան կազմում, բայց ավարտին չի հասցնում սկսածը Անհամբեր է, այլ մարդկանց նկատմամբ պահանջկոտ
Մանուշակագույն Ոչ կայուն հետաքրքրություններ ունի: Ցանկություն ունի տպավորություն թողնելու  Իներտ մարդ է, չի ցանկանում, որ հարաբերություններում փոփոխություններ լինեն: Ինքնուրույնության պակաս: Մտերիմ մարդկանց իդեալականացում Մեղքի զգացում, չարություն: Անտարբերություն, դաժանություն այլ մարդկանց հանդեպ
Մուգ վարդագույն Ձգտում տպավորություն թողնել շրջապատողների վրա, հեղինակություն է շրջապատողների համար Կյանքի ուժն է արտահայտում, ակտիվությունը, հուզականությունը Ձգտում է շրջապատել իրեն իդեալական մարդկանցով: Առաջին պլան է մղում սեփական հետաքրքրությունները Անիմաստ արկածների մեջ ընկննելու հավանականությւոն կա
Վարդագույն Ջգտում է հաճույքների, շքեղության, էգոիստ է, տագնապ կա ինչ որ չբավարարված պահանջմունքների պատճառով Հետաքրքրություն է ցուցաբերում տվյալ անձի հանդեպ: Բավարարաված է նրա հետ շփումով Սիրում է, երբ իրենով հիանում են Լարվածությւոնը խանգարում է հարաբերույուններ հաստատել ուրիշների հետ
Կարմիր Ուրախ, նպատակասլաց, ակտիվ գործողությունների հակված անձնավորությունէ , որոշակի առումով անհավասարակշիռ Իրագործում  է դարձնում բոլոր գաղափարները Խորամանկ, անկախ մարդ է Ագրեսիվ է, գլուխգովան, ձգտում է ամեն կերպ պահպանել լիդերությունը
Սպիտակ Ձգտում է գուրգհուրանքի, պաշտպանվածության, համբերատար է Նշանակալի անձ է, ձգտում է պաշտպանություն գտնել նրա մոտ Ձգտում է մտերիմ հարաբերությունների տվյալ անձի հետ Ժամանակավոր կոնֆլիկտ տվյալ անձի հետ, ձգտում ազատվելի գերխնամքից

 

 

Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: khudoyanani (19.11.2016)
Դիտումներ: 3916 | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar