Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական թեստեր

Անավարտ նախադասությունների մեթոդիկա

Անավարտ նախադասությունների մեթոդիկա

 

"Անավարտ նախադասությունների" մեթոդիկան հոգեբանական պրակտիկայում կիրառվում է վաղուց։
Այժմ գոյություն ունեն այս մեթոդիկայի մի շարք տարբերակներ։
Անձի ուղղվածության տիպերը որոշելու համար կիրառվել է "անավարտ նախադասթյունների" Ա. Մայերսոնի (1919թ.) տարբերակը։ Այն աչքի է ընկնում իր հարաբերականորեն հստակ կարգավորվածությամբ:
Նախադասության ավարտը հետազոտվողը պետք է ընտրի իրեն առաջադրված տարբերակներից։
Անհրաժեշտ է լրացնել դրանք որքան հնարավոր է արագ, առանց երկար մտածելու, առանց որևէ մեկը բաց թողնելու։ Վերլուծության և մեկնաբանությունների հիման վրա հետազոտողը եզրակացություններ է կատարում հետազոտվողի սեփական "ես"–ի, հակառակ սեռի անձանց, աշխատանքի, ընտանիքի և այլնի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին։ 


Թեստավորումը (առանց վերլուծության) տևում է 20 րոպեից մինչև մի քանի ժամ, կախված հետազոտվողի անձից։

Հրահանգավորում։ 
Բլանկում անհրաժեշտ է մեկ կամ մի քանի բառով ավարտել նախադասությունները։

Թեստի բլանկ

1.    Կարծում եմ, որ հայրս հազվադեպ է...........   
2.    Եթե ամեն ինչ իմ դեմ է, ապա...........     
3.    Ես միշտ ցանկացել եմ...........   
4.    Եթե ես ղեկավար պաշտոն զբաղեցնեմ...........
5.    Ապագան ինձ թվում է...........   
6.    Իմ ղեկավարությունը...........   
7.    Գիտեմ, որ հիմարություն է, բայց վախենում եմ ...........
8.    Կարծում եմ, որ իսկական ընկերը...........   
9.    Երբ ես երեխա էի...........   
10. Ինձ համար կնոջ (տղամարդու) իդեալը հանդիսանում է...........
11.    Երբ կնոջ հետ տղամարդ եմ տեսնում...........
12.    Շատ ընտանիքների համեմատ...........   
13.    Ամենից լավ ես աշխատում եմ...........   
14.    Մայրս և ես    ...........
15.    Կանեի ամեն ինչ, որ մոռանայի...........
16.    Եթե միայն հայրս ցանկանար...........   
17.    Կարծում եմ, որ ես բավականին ընդունակ եմ, որպեսզի...........
18.    Ես կարող էի շատ երջանիկ լինել, եթե...........   
19. Եթե ինչ-որ մեկն աշխատում է իմ ղեկավարությամբ...........
20. Հուսով եմ, որ...........   
21. Դպրոցում իմ ուսուցիչները    ...........
22. Իմ ընկերներից շատերը գիտեն, որ ես վախենում եմ...........
23. Չեմ սիրում մարդկանց, որոնք    ...........
24. Մինչև պատերազմը ես...........   
25. Կարծում եմ, որ պատանիների և աղջիկների մեծամասնությունը...........
26.  Ամուսնական կյանքն ինձ թվում է...........   
27. Ընտանիքս ինձ վերաբերվում է որպես...........
28. Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ ...........
29. Մայրս    ...........
30. Իմ աենամեծ սխալը եղել է ...........
31. Ես  կցանկանայի, որ հայրս...........
32. Իմ ամենամեծ թուլությունը նրանում է ...........
33. Կյանքիս թաքուն ցանկությունը    ...........
34. Իմ ենթակաները    ...........
35. Կգա այն օրը, երբ ...........
36. Երբ ինձ մոտենում է իմ ղեկավարը...........   
37. Կցանկանայի դադարել վախենալ...........   
38. Ավելի  շատ սիրում եմ այն մարդկանց, որոնք...........
39. Եթե նորից երիտասարդ լինեի    ...........
40. Գտնում եմ, որ կանանց (տղամարդկանց) մեծ մասը...........
41. Եթե ես ունենայի նորմալ սեռական կյանք    ...........
42. Ինձ հայտնի ընտանիքների մեծ մասը...........   
43. Սիրում եմ աշխատել այն մարդկանց հետ, որոնք........... 
44. Կարծում եմ, որ մայրերից շատերը...........   
45. Երբ երիտասարդ էի, մեղավոր էի զգում, եթե...........
46. Կարծում  եմ, որ հայրս...........   
47. Երբ բախտս սկսում է չբերել, ես...........   
48. Կյանքում ամենից շատ կցանկանայի...........   
49. Երբ ես  ուրիշներին հանձնարարություն եմ տալիս ...........
50.Երբ ծեր  լինեմ (ծերանամ)    ...........
51. Մարդիկ, որոնց առավելությունները ես ընդունում եմ...........
52. Իմ կասկածները բազմիցս ինձ ստիպել են    ...........
53. Երբ ես ներկա չեմ ընկերներս    ...........
54. Մանկությանս  ամենավառ հուշն է...........   
55. Ինձ դուր չի գալիս, երբ կինը (տղամարդը) ...........
56. Իմ սեռական կյանքը...........   
57. Երբ երեխա էի, իմ ընտանիքը    ...........
58. Մարդիկ, որոնք աշխատում են ինձ հետ ...........
59. Ես սիրում եմ մորս, բայց...........   
60. Ամենավատ արարքը, որ ես կատարել եմ...........

 
Նախադասությունների յուրաքանչյուր խմբի համար բերվում են համապւստասխան բնութագրեր, որոնք էլ սահմանում են հարաբերությունների տվյալ համակարգը որպես դրական, բացասական կամ անտարբեր։


Ներքևում նշված են նախադասությունների օրինակները և պատասխանների տարբերակները իրենց գնահատականներով։


Ինձ հայտնի ընտանիքներից շատերը.
1.    դժբախտ են, անհաշտ, փլուզվել են - 2...........
2.    նյարդային են, ոչ այնքան ընկերական - 1...........
3.    բոլորը նույնն են - 0...........   


Ապագան ինձ պատկերվում է.
1.    մռայլ, վատ, տարօրինակ - 2...........
2.    մթամած, անդուրեկան –1...........
3.    անորոշ, անհայտ - 0    ...........
 
 Նախադասությունների խումբը և նախադասությունների համարը

1. Վերաբերմունքը հոր նկատմամբ - 1.16.31.46
2. Վերաբերմունքը իր անձի նկատմամբ - 2.17.32.47
3. Չիրականացված հնարավորություններ - 3.18.33.48
4. Վերաբերմունքը ենթակաների նկատմամբ - 4.19.34.49
5. Վերաբերմունքը ապագայի նկատմամբ - 5.20.35.50
6. Վերաբերմունքը բարձրաստիճան անձնաց նկատմամբ - 6.21.36.51
7. Վախերը և տագնապները - 7.22.37.52
8. Վերաբերմունքը ընկերների նկատմամբ - 8.23.38.53
9. Վերաբերմունքը անցյալի նկատմամբ - 9.24.039.54
10. Վերաբերմունքը հակառակ սեռի նկատմամբ - 10.25.40.55
11. Սեռական հարաբերություններ - 11.26.41.56
12. Վերաբերմունքը ընտանիքի նկատմամբ - 12.27.42.57
13. Վերաբերմունքը գործընկերների նկատմամբ - 13.28.43.58
14. Վերաբերմունքը մոր նկատմամբ - 14.29.44.59
15. Մեղքի զգացում -15.30.45.60

Նման քանակական գնահատականները հեշտացնում են հետազոտվողի մոտ հարաբերությունների աններդաշնակ համակարգերի բացահայտումը։
Սակայն կարևորը դրանց որակական կողմի ուսումնասիրումն է։

«Անավարտ նախադասությունների» մեթոդիկայով հետազոտություններ կատարելուց առաջ պետք է անմիջական շփում հաստատել հետազոտվողի հետ՝  անկեղծ, բնական պատասխաններ ստանալու համար։
Եվ եթե նույնիսկ հետազոտվողը այս թեստավորումը համարում է անցանկալի և փորձում է թաքցնել իր խորը ապրումները, տալիս է ձևական, պայմանական  պատասխաններ,  փորձառու հոգեբանը կարող է բավականաչափ հարուստ տեղեկություններ ստանալ անձնային հարաբերությունների համակարգերի վերաբերյալ:

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am

Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: khudoyanani (10.09.2016)
Դիտումներ: 1806 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar