Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական առակներ

Պայքար

 


Մի մարդ թիթեռի բոժոժ էր գտել և հանկարծ մի օր նա նկատեց, որ բոժոժի վրա փոքրիկ  բացվածք է առաջացել: Նա նստած դիտում էր, թե ինչպես է թիթեռը պայքարում, որպեսզի դուրս հրի իր մարմինը այդ փոքրիկ անցքից:Այնուհետև, կարծես թե այն կանգ առավ ջանքեր գործադրելուց:Թվում էր, թե այն հասել էր այնտեղ, որտեղ որ կարող էր, և այլևս ի վիճակի չէր առաջ գնալ: Այսպիսով, այդ մարդը որոշեց օգնել թիթեռին:Նա վերցրեց մկրատը և կտրտեց բոժոժի մնացած մասը:Թիթեռն այնուհետև հեշտությամբ դուրս թռավ:Բայց այն ուներ ուռած մարմին և փոքրիկ` դողացող թևեր: Այդ մարդը շարունակում էր դիտել թիթեռին, քանի որ ապասում էր, որ ամեն պահ թևերը կլայնանային և կընդարձակվեին, որպեսզի կարողանային պահել մարմինը, որը կփոքրանար ժամանակի ընթացքում: Դա տեղի չունեցավ: Թիթեռն անցկացրեց իր կյանքի մնացած մասը` ուռած մարմնով և դողացող թևերով, չորսկողմը սողալով:Այն երբեք չկարողացավ թռչել:Այն, ինչ այդ մարդը` իր բարության և շտապողականության պատճառով չհասկացավ, այն էր, որ շարժումները սահմանափակող բոժոժը և պայքարը, պահանջում էին, որ թիթեռն անցներ այդ փոքրիկ բացվածքով, որպեսզի թիթեռը մարմնից ուժ փոխանցեր իր թևերին, այնպես, որ այն պատրաստ լիներ թռիչքին, երբ որ ձեռք կբերեր իր ազատությունը բոժոժից: Երբեմն պայքարը հենց այն է, ինչ մեզ անհրածեշտ է կյանքում: Եթե կյանքը թույլ տար, որ մենք անցնեինք մեր կյանքի ուղին առանց խոչընդոտների, դա հաշմանդամ կդարձներ մեզ: Մենք չէինք լինի այնքան ուժեղ, որքան որ կկարողանայինք լինել: Մենք երբեք չէինք կարողանա թռչել:
Աղբյուրը՝ https://npatak.wordpress.com/%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB/httpnpatak-wordpress-com%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80/

Կատեգորիա: Հոգեբանական առակներ | Ավելացրեց: khudoyanani (26.08.2016)
Դիտումներ: 675 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar