Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական առակներ

Ուրիշ ի՞նչ կարող էի ես դառնալ

Ուրիշ ի՞նչ կարող էի ես դառնալ

 

 

Երկու եղբայրներ էին ապրում: Մի եղբայրը, ով հաջողակ մարդ էր, բարի համբավ էր ձեռք բերել իր բարի գործերով: Մյուս եղբայրը մարդ էր սպանել:                                                                                                                   

Նախքան մարդասպան եղբոր դատավարությունը, մի խումբ լրագրողներ շրջապատեցին նրան և նրանցից մեկը հարցրեց.

- Ինչպե՞ս եք դարձել հանցագործ

- Ես դժվար մանկություն եմ ունեցել: Հայրս խմում էր և ծեծում էր ինձ ու մորս: Ուրիշ ի՞նչ կարող էի ես դառնալ :

Միևնույն ժամանակ, մի քանի լրագրողներ հավաքվել էին բարի եղբոր շուրջ, և մեկը հարցրեց.

- Դուք հայտնի եք ձեր ձեռքբերումներով, ինչպե՞ս եք հասել այս ամենին :

- Ես դժվար մանկություն եմ ունեցել: Հայրս խմում էր և ծեծում էր ինձ ու մորս: Ուրիշ ի՞նչ կարող էի ես դառնալ :

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի ուսանողուհի Նելլի Արթենյանը

Կատեգորիա: Հոգեբանական առակներ | Ավելացրեց: khudoyanani (08.10.2016)
Դիտումներ: 923 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 donb • 00:44, 09.10.2016
ES UXXAKI ZARMACAC EM ES NYUT@ PATRASTOXI MTQI TRICHQI BOVANDAKUTYAMB....
avatar