Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական առակներ

Առակ իր նպատակին հասած գորտի մասին

Առակ իր նպատակին հասած գորտի մասին

 Մի օր գորտերը որոշեցին մրցել և պարզել, թե ով առաջինը կհասնի բարձր լեռան գագաթին: Այս մրցույթին մասնակցել ցանկացան շատ գորտեր:

 Անտառի բոլոր բնակիչները հավաքվեցին, որ տեսնեն գորտերի ձախողումը և ծիծաղեն նրանց վրա, քանի որ առաջադրանքը անհնարին էր թվում:

 Մրցույթը սկսվեց, և գորտերը շտապեցին բարձրանալ գագաթը: Դրան զուգահեռ սկսվեցին նաև անտառային հյուրերի ծաղրանքները.

-Հապա նրանց նայիր, հիմա բոլորը կընկնեն:

-Դա, ախր, անհնարին է. իրենց ու՞մ տեղն են դրել:

-Դուք երբեք գագաթին չեք հասնի:

 Գորտերը սկսեցին` մեկը մյուսի հետևից լեռից ընկնել: Գազանները շարունակում էին գոռալ.

 -Նայեք` ինչ բարձր է, իսկ դուք այնքան փոքր ու թույլ եք:

 -Ախր դա դժվար է, իսկ ձեր թաթիկներն այնքան փոքրիկ են:

 -Ախր դուք գորտեր եք, ոչ թե արծիվներ:

 Այս ծաղրանքները լսելով` ավելի ու ավելի շատ գորտեր էին շեղվում ճանապարհից: Որոշ ժամանակ անցավ, և բոլոր գորտերը ընկան ու հրաժարվեցին իրենց նպատակից: Միայն մի գորտ էրհամառորեն բարձրանում գագաթը: Ուշադրություն չդարձնելով ծաղրանքներին, <<անհնար>> արտահայտությանը և դժվար ուղուն` նա ավելի ու ավելի վեր էր բարձրանում:

 Եվ ահա եկավ այն պահը, երբ հաղթող գորտը արդեն հասավ լեռան գագաթին` իր նպատակին: Բոլորը զարմացած էին.

 -Այս փոքրիկ գորտն ինչպե՞ս կարողացավ հասնել այսքան բարձր և հարթ լեռան գագաթին:

Երբ գորտը ցած իջավ, նրան մոտեցան մրցույթի մասնակիցներն ու դիտորդները և հարցրին.

-Ինչպե՞ս դա արեցիր: Ո՞րն է քո գաղտնիքը:

Իսկ նա պարզապես խուլ էր. չէր լսում, որ դա <<անհնար է>>:

Անհնարը փաստ չէ. պարզապես կարծիք է:

Անհնարը դատավճիռ չէ, այն կոչ է:

Անհնարը ինքդ քեզ ստուգելու հնարավորություն է:

Անհնարը մշտական չէ:

Անհնարը հնարավոր է:   

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Ամիրաղյանը

Կատեգորիա: Հոգեբանական առակներ | Ավելացրեց: khudoyanani (12.09.2016)
Դիտումներ: 1937 | - Վարկանիշ -: 4.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar