Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Հետաքրքիր փաստեր մարդու հոգեբանությունից

  1. Ամեն անգամ , երբ դուք խոսում եք ձեր նպատակների մասին ուրիշների հետ, դրանց իրականացման հավանականությունն ընկնում է, քանի որ դու կորցնում եք դրանք իրականացնելու մոտիվացիան:
  2. Ասեք աղջկան, որ նվեր եք գնել իր համար և առաջարկեք գուշակել, թե ինչ նվեր է դա, այդպես դուք կիմանաք , թե ինչ է նա ցանկանում ստանալ:
  3. Եթե ձեզ գիշերները տանջում են վատ երազները, հավանաբար, դուք մրսում եք: Գիտականորեն ապացուցված է, որքան ցուրտ է ննջարանում, այնքան ավելի մեծ է վատ երազներ տեսնելու հավանականությունը:
  4. Հոգեբանները պարզել են, որ կանանց բավական է ընդամենը 45 վայրկյանը տղամարդուն գնահատելու համար. այստեղից 10 վայրկյանը հատկացվում է ընդհանուր կազմվածքի գնահատմանը, 8 վայրկյանը՝ աչքերի, 7-ը ՝ մազերի, 10-ը շուրթերի և 5 վայրկյան հատկացվում է ուսերի գնահատմանը:
  5. Մարդու հիշողությունը առավել արդյունավետ գործում է առավոտյան 8.00-12.00 ընկած հատվածում և երեկոյան 21.00-ից հետո:
  6. Ուրիշների վրա գումար ծախսելը մարդուն ավելի է բավականություն պատճառում, քան ինքն իր:
  7. Խելացի մարդիկ սովորաբար ավելի շատ են թերագնահատում իրենք, քան ոչ այնքան խելացիները:
  8. Ձեր ուղեղը ընկալում է մերժումը որպես ֆիզիկական ցավ:
  9. Ձեր որոշումները ավելի ռացիոնալ կլինեն, եթե սկսեք մտածել այլ լեզվով:
  10. Ձեզ դուր է գալիս որևէ երաժշտություն, որովհետև դուք այն կապում եք ինչ-որ իրադարձության հետ:
  11. Զայրույթը ուժեղացնում է մարդու՝ ինչ որ բան ունենալու ցանկությունը:
  12. Մարդուն 4 րոպեն բավարար է սիրահարվելու համար:
  13. Եթե դուք անտարբեր չեք որևէ մեկի հանդեպ, ձեր համար չափազանց դժվար կլինի նրան ստելը:
  14. Եթե ոչ մի կերպ չեք կարողանում դադարեցնել մտքերի հոսքը գիշերը, գրեք դրանք թղթի վրա, դա կհանգստացնի ձեզ և կկարողանաք քնել:
  15. Երբ մարդիկ լացում են ուրախությունից, առաջին արցունքը հայտնվում է աջ աչքում, իսկ եթե ցավից՝ ձախ:
  16. Կանանց ավելի շատ դուր են գալիս խռպոտ ձայնով տղամարդիկ, քանի որ նրանք ավելի ինքնավստահ են թվում:
  17. Այն կանայք, որոնց ընկերական շրջապատում ավելի շատ տղամարդիկ են, քան կանայք, ավելի երջանիկ են:
  18. Փակ աչքերով ավելի հեշտ է ինչ որ բան հիշելը:
  19. Սիրած մարդու ձեռքը բռնելը թուլացնում է ֆիզիկական ցավը:
  20. Երբ մարդկանց կողքից հետևում են, նրանք իրենց ավելի լավ են դրսևորում:
  21. Մարդիկ ավելի գրավիչ են դառնում, երբ պատմում են այն բանի մասին, ինչ իրենց հետաքրքիր է:
  22. Ցածր ինքնագնահատակն ունեցողները ավելի հակված են քննատադել ուրիշներին:
Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani24 (09.07.2017)
Դիտումներ: 1662 | - Վարկանիշ -: 4.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar