Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Հարցեր, որոնք ես ինձ կտայի, եթե լինեի ուսուցիչ (Կ․Ռոջերս)

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինձ դիմեցին, որպեսզի խոսեմ հումանիստական հոգեբանության անունից և պատմեմ, թե ինչ կարող ենք տալ այսօր այն երեխաներին, որոնց սովորաբար անվանում են «ընդունակ» կամ «տաղանդավոր»։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այսօր կարող եմ ասել, որ բոլոր երեխաներին պետք է ոոշակի վերաբերմունք ցուցաբերել։ Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր երեխա ունի ստեղծագործական հնարավորությունների համար հսկայական չօգտագործված ներուժ: Ճիշտ է, ես չեմ բացառում, որ այստեղ դահլիճում գտնվողները բախտավոր են, և նրանք աշխատում են այն երեխաների հետ, որոնց պոտենցիալն ավելի բարձր է, քան մյուսներինը:

Շատ դեպքերում ես այն մարդը չեմ, ով պատրաստ է այս հարցում շատ օգտակար բան ասել: Ես երբեք չեմ եղել դպրոցի ուսուցիչ և համեմատաբար քիչ փորձ ունեմ համալսարանական ուսանողների ուսուցման մեջ: Այսպիսով, ես չգիտեմ, թե ինչ իրավիճակում եք հայտնվում ամեն օր դպրոցում: Հետևաբար, ես ընտրեցի հետևյալ ճանապարհը. փորձեցի պատկերացնել, թե ինչ հարցեր ես ինքս ինձ կտայի, եթե հանկարծ դառնայի շնորհալի և սովորական մանկավարժ:

Հարց առաջին։ Ի՞նչ է նշանակում լինել երեխա, ով ինքնուրույն է սովորում ինչ- որ բան, «ոչ թե ծրագրով»։

Թերևս, սա առաջին հարցն է, որ ես կտայի ինքս ինձ մինչև երեխաների մոտ գնալը։Ես սկսեցի հիշել իմ մանկությունը, մի իրավիճակ ,երբ ես ինչ- որ բան կսովորեի, բառի ճշմարիտ իմաստով, կսովորեի ստեղծագործելով։ Մի անգամ, երբ ես 13 տարեկան էի, պատահաբար ձեռք բերեցի գիշերային թիթեռների մասին գիրք։ Այդ ժամանակ ես ուշադրություն դարձրեցի շատ գեղեցիկ գիշերային թիթեռի վրա, որը ուներ զարմանալի կանաչ թևեր։ Մինչ այժմ ես տեսնում եմ այդ թիթեռին ինչպես երեխայի աչքերով։ Գերված էի նրանով։ Մի տուփ գտա և սկսեցի տուն կառուցել նրա համար։ Ես սկսեցի խնամել նրանց թրթուրներին, նրանց ամբողջ սերնդի աճեցման փորձ ձեռք բերեցի։ Ես տեսա մի հրաշք՝ իմ աչքի առաջ եղունգի չափ փոքրիկների թևերը մեծացան մինչև 5-7 դյուիմ։ Դա ֆանտաստիկ գրավիչ էր։Բայց մեծ հաշվով, դա ծանր աշխատնք էր, սակայն չպարտադրված։ Ամեն օր ես իմ ընտանի կենդանիների համար թարմ տերևներ էի հավաքում, փնտրում էի համապատասխանող տեսակի ծառեր, երկար ձմեռվա ընթացքում պահպանում է նրանց կյանքը։ Աստիճանաբար ես հայտնվեցի մեծ հետազոտական աշխատանքի մեջ։ Տասնհինգ տարեկանում ես դարձա այդ տեսակի թիթեռների բավականին լավ մասնագետ։ Ես շատ բան գիտեի այդ տեսակի թիթեռների սնվելու մասին, նրանց ապրելու պայմանների մասին, հեշտորեն որոշում էի այն ծառի տեսակը, որի վրա կարելի էր գտնել նրանց և այլն։

Բայց ահա թե ինչն է գլխավորը։ես երբեք չպատմեցի ուսուցիչներին իմ զբաղմունքի մասին։ Զբաղմունքը, որը ամբողջությամբ կլանեց ինձ, իմ համար իմ կրթության մասը չէր։ Կրթությունը այն էր ինչ սկսվում էր դպրոցի պատերի ներսում։ Իմ զբաղմունքը չէր հետաքրքրում ուսուցիչներին։ Բացի դրանից ես այդ մասին ավելի շատ բան գիտեի քան իրենք, բայց հենց իրեն պետք է սովորեցնեին ինձ, ոչ թե ես իրենց։ Դպրոցում կային մի քանի ուսուցիչներ, որոնք ինձ դուր էին գալիս, բայց այն ինչն ինձ հետաքրքրում էր, անձնական էր և ուսուցիչների հետ հարաբերությունների մեջ չէր մտնում։

Այսպիսով, ես ունեի իսկական աշխատանք, որով զբաղվեցի մի քանի տարի։ Այդ գործը մեծ ջանք էր պահանջում, կարգապահություն, գիտելիք և փորձ։ Բայց այն տղայի համար, որ իսկապես սովորել էր՝ տրվելով այդպիսի իսկական գործի, դա ուսուցում չէր։

Ես համոզված եմ, որ իսկական ուսուցումը միշտ անհատական է։ Այնաղջիկների և տղաների կամ տարբեր ունակություն ունեցող երեխաների հ համար միատեսակ չի լինում։ Եվ եթե ես ուսուցիչ լինեի, ես շատ լուրջ կմտածեի այն բանի մասին, թե կոնկրետ երեխայի համար ինչ նշանակություն ունի ուսուցումը։ Ես կփորձեի այդ երեխայի աչքերով նայել այն աշխարհին, որտեղ նա ինչ- որ բան սովորում է։ Եվ ամենաքիչը, որ ես կանեի դա կլիներ դպրոցը վերածել ընկերական տան, որտեղ յուրաքանչյուրը կկարողանար անկեղծորեն բերել իր ուսուցան աշխարհը։

Հարց երկրորդ: Ես կհարցնեի ինքս ինձ:Կհամարձակվեի ես չփակվել իմ աշակերտներից, այլ լինել նրանց հետ այնպիսին,ինչպիսին ես կամ,-մարդ, հաճախ անտեղյակ, տատանվող, սխալվող, փնտրող:Կհամարձակվեի ես գնալ այդպիսի ռիսկի, և ինչ կտար դա: Այո, նման դեպքում կա ռիսկ: Բայց կա մի բան, որը արժանի է ռիսկի: Ես կբերեմ օրինակ: Մի ֆիլմում մասնակցել են` ուսուցիչ, տղա թմրամոլ և ոստիկան:Ֆիլմում վերարտադրվում էր իրական իրավիճակը հոգեթերապևտիկ խմբերից մեկում: Խմբի աշխատանքներն ավարտվելուց հետո, անդամներից մեկն ասաց (ավագ դպրոցի աշակերտ). <<Ես երբեք չեմ մտածել, որ ուսուցիչը, ոստիկանը և թմրամոլը իրենց ցանկությամբ , հույսով, նպատակներով և աշխարհով մարդիկ են: Ես երբեք դրան նախկինում չէի հավատա>>: Եվ իսկապես, իր դպրոցական կյանքի փորձի ժամանակ այս դեռահասը երբեք չէր առընչվել այդպիսի բաց հարաբերություններին, ինչպես այս խմբում: Մենք իրակացրեցինք լայն հետազոտություն արդյունաբերական հարաբերությունների մարդկայնացման վերաբերյալ, բժշկական հաստատություններից մկում:

<<…Եվ մեր ընդհանուր հայտնագործություններից մեկը, հայտնագործություն մեզանից յուրաքանչյուրի համար, հետազոտողները և նրանց օգնականները էին>>:

Մենք գտանք , որ մեր գերագույնները` դեկանները, ֆակուլտետի խորհրդի անդամները, նրանք բոլորն էլ նույն անձերն են ինչպես մենք: Մեզ այն ժամանակ թվաց դա անհավատալի: Քոլեջներից մեկում նույն փորձարկումն իրականացնելիս մենք ունինք նման փորձ: Եվ մենք այնտեղ նույնպես հայտնաբերեցինք, թե ինչ հեռանկարներ են ունենում ոչ դերային, հումանիստական հաղորդակցությունը ուսանողների, դպրոցականների և ուսուցիչների համար: Նրանց և մյուսների համար դա ամբողջությամնբ նոր հաղորդակցության փորձ էր, նոր տեսակ իրազեկել ինքդ քեզ և ուրիշներին:

Գիտեմ, որ քիչ հավանական է, որ յուրաքանչյուր դպրոցում, ցանկացած խմբում, ես մտադիր եմ մտնել այդպիսի փոխհարաբերություններում, դուրս գալ << ուսուցչի>> սովորական պատվանդանից և դառնալ այն մարդկանցից ով օգնում է սովորել և սովորել նրանցից ում օգնում է:Բայց սրտի խորքում համոզված եմ , որ դա մի տեղ այդպես կլիներ: Ես գնացի ռիսի և վերջում հաղթեցին բոլորը: Այն վարակիչ է` մարդկանց միասնության հումանիստական հաղորդակցության փորձը:

Հարց երրորդ։ Ինչ է հետաքրքրում իմ աշակերտներին”:

Հնարավոր է ես սխալվում եմ, բայց կարծում եմ, որ դժվար չէ իմանալ ` ինչո՞վ է աշակերտը առավել շատ հետաքրքրված: Դա կարելի է հարցնել նրան ուղղակի և անուղղակի ձևով: Բայց ավելի լավ կլինի ստեղծել վստահության և ստեղծագործ մթնոլորտ, որտեղ հետաքրքրությունները ի հայտ կգան բնական ձևով: Ես հիշում եմ. «մանկության հասակում իմ գրվածքներից մեկում (ես գրել էի իմ շան մասին) գտա ուսուցչի հարցը, որն ուղղված էր ինձ. ինչո՞ւ Կառլ>> : Երկար ժամանակ է անցել շատ բաներ մոռացել եմ, բայց ուսուցչի հարցը հիշում եմ մինչև այսօր: Իմ ուսուցչին անկեղծ հետաքրքրել էր. ինչո՞ւ էի դա արել: Անցել է 60 տարի,իսկ անկեղծ, ոչ ձևական հետաքրքրվածությունը ուսուցչի այն հարցի, որ միայն ինձ էր վերաբերում, ես շատ լավ հիշում եմ: Սա ցույց է տալիս, որ ուսուցիչները հազվադեպ են հարցեր տալիս. իսկապես հետաքրքրվել երեխայի կյանքի որևէ իրադարձությամբ ` չհետևելով դիդակտիկական նպատակին, և ինչպես է դա ընկալվում…

Հարց չորրորդ։ Ինպես պահպանել և սատարել երեխայի հարցասիրությունը

Բոլորին հայտնի է, որ դպրոցական տարիների ընթացքում աշակերտները կորցնում են հետաքրքրությունը, դառնում են ավելի քիչ հետաքրքրասեր: Սա դպրոցականների անհանգստության ոչ նպաստավոր ցուցիչներից մեկն է: Կալիֆորնիայի համալսարանի ռեկտորը մի անգամ ինձ ասաց, որ նա ուսանողներին կընտրեր միայն մի հատկանիշի համար ` հետաքրքրասիրություն: Ես հաճախ մտածում եմ, որ դպրոցի մի քանի տարօրինակ հանգամանքների պատճառով երեխաների մեջ սպանում են կենդանի, իրական հետաքրքրասիրությունը, անբնականը փնտրելու աշխարհում, որտեղ նրանք ապրում են: Մի անգամ չի, որ պատահել է հինգ տարեկան երեխան տիրապետի օտար լեզվին, եթե հայտնվել է այլ երկրում, և նա այնտեղ զգում է,ինպես իր տանը: Բայց փորձեք երեխային սովորեցնել օտար լեզու և կտեսնեք, որ լեզուն սովորելու ընթացքը բավականին երկարելու է: Այս պարագայում կորցնում ենք կարևորը. նորը գտնելու ցանկություն ինչ-որ բանում: Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսորներից մեկը գրում է ինձ. «Ես ուզում եմ կիսվեմ իմ փորձով, թե ինչպես էի ես փորձում իմ ուսանողական խմբում կիրառել հումանիտար ուսուցման սկզբունքները,որը դուք նկարագրել էիք «Ազատ ուսուցում» գրքում(1969) »: Ես արեցի հետևյալ կերպ. մանրամասն պատմեցի ուսանողներին սկզբունքների մասին, որի վրա էլ կառուցելու ենք մեր ուսուցումը, նաև ասացի, որ փորձին մասնակցելը կամավոր է լինելու: Խմբում կար 60 սովորող: Եվ այդ կուրսը ամենալավն էր իմ ունեցած կուրսերից, ես հիանում էի այդ կուրսով: Պարզվեց, որ ուսանողները, ոչ պակաս քան ես, հետաքրքրված էին մեր պարապունքների ուսուցման մթնոլորտով: Եվ իմ ուսանողների աշխատանքները այնքան բարձր մակարդակով և սետղծագործաբար էին արված, որ շատ քիչ էր հանդիպում նման բան(թեզեր,հետազոտություններ ինքնուրույն կատարած,նախագծեր և այլն):Այս ոգևորվածությունը փոխանցվում էր այլ խմբերի ուսանողներին: Նրանք մոտենում էին իմ «փորձերին» և խնդրում էին կիսվել տպավորություններով, որ ստացել էին իմ ուսանողները»:

«Իսկ սրանք գնահատականներն են իմ ուսանողների. «Ոչ մի այլ կուրսերում ես այսքան շատ բան չէի սովորել,ինչպես այս մեկում» կամ «Կյանքում առաջին անգամ ուսուցիչը հարցրեց ինձ, թե ինչ եմ ուզում սովորել, և զարամանալի լավ էր իմ մեջ փնտրել այն, թե ինչ կուզեի սովորել»: Բայց, հավանաբար, ամենահաճելին ուսանողների պարապունքից հետո տրված գնահատականն է. «Ես շատ բան չսովորեցի, բայց դա իմ սխալն էր»: Եվ ամենակարևորը, Կա՛ռլ. շատ հաճելի էր հայտնվել մի իրավիճակում, որտեղ ուսանողները ունեին հնարավորություն սովորելու այնպես, ինպես նրանք ճիշտ էին գտնում: Եվ ինչքան ազատ էի ես զգում ինձ. ո՛չ ուսուցչի դերում, այլ մարդու, ո՛վ օգնում է սովորել և սովորում է ինքը»»:

Հարց հինգերորդ։ Աշակերտներիս համար ինչպես ապահովել հետաքրքիր, գրավիչ նյութերի առկայությունը, որոնք միաժամանակ համապատասխան կլինեն տարբեր հնարավորություն ունեցողների համար և կկարողանան ապահովել ազատ ընտրություն, որպեսզի աշակերտն ինքը ցանկանա լսել ինձ և ինձանից բացի ոչ մեկին։ Կարծում եմ, որ սա ամենակարևոր խնդիրն է, որին լավ ուսուցիչը պետք է հատկացնի իր ժամանակի 90%-ը։ Կարծում եմ, որ այդքան էլ էական չէ երեխաներին սովորեցնել, թե ինչքան կարևոր է ստեղծել այնպիսի իրավիճակ, որտեղ երեխան ուղղակի չի կարող չսովորել, իսկ գործընթացը պետք է լինի հաճելի։ Այդպիսի դասապրոցես ունենալու ճանապարհներից մեկը հարուստ, երևակայությունը զարգացնող նյութերի ստեղծումն է։

Իմ տղան բժիշկ է։ Ինչու՞։ Երբ նա սովորում էր ավագ դպրոցում, բոլոր աշակերտներին, սովորաբար, հատկացնում էին մի քանի շաբաթ, որպեսզի նրանք ընտրեն ինչ-որ աշխատանք, աշխատեն և փորձեն իրենց ուժերն այդ ոլորտում։ Իմ տղան կարողացավ այդ մի քանի շաբաթում բժիշկներից մեկի հետ անցնել հիվանդասենյակներով, ներկա լինել վիրահատություններին։ Կարճ ժամանակահատվածում Դեյվը կարողացավ ամբողջովին ներգրավվել իսկական բժշկական պրակտիկայի մեջ, ինչը գրավեց նրան և ժամանակավոր հետաքրքրությունը վերածվեց մշտականի։ Ինչ-որ մեկը օգնեց նրան և ես կցանկանայի լինել այդ մարդու փոխարեն։

Հարց վեցերորդ։ «Արդյոք ես ունեմ բավականաչափ քաջություն և համբերատարություն ` օգնելու իմ աշակերտների ստեղծագործական գաղափարների առաջացմանը»: Արդյոք ես բավարար չափով համբերատար և մարդկային եմ, որպեսզի հաճախ դիմանամ ստեղծագործական մտքեր ունեցող աշակերտների նյարդայնացնող, անհանգստացնող գործողություններին, դիմադրությանը և երբեմն նույնիսկ անխոհեմությունը: Կարող եմ «տարածք տալ» ստեղծագործական մտածողություն ունեցողներին:

Կարծում եմ, որ ուսուցիչների համար նախատեսված յուրաքանչյուր մեթոդական ուղեցույցում պետք է լինի «Երեխաների փոքրիկ ստեղծագործ մտքերի մշակման խնամքի» վերաբերյալ հատվածներ: Փոքրիկների մոտ շատ հաճախ ստեղծագործ մտքերը փոքր և անօգուտ են թվում, քանի որ այդ մտքերը կրողները թույլ են, անպաշտպան, հեշտ խոցելի: Երեխաները լի են նորանոր փոքրիկ ստեղծագործական գաղափարներով, բայց այդ գաղափարները սովորաբար միաձուլվում են դպրոցական ռեժիմին և մոռացվում: Ինչպես ամերիկացի հոգեբաններ Գիզելն ու Ջեքսոնն էին արդարացիորեն պնդում , մեծ տարբերություն կա նրանց միջև, ովքեր պարզապես խելացի են և նրանց, ովքեր խելացի են և գիտեն, թե ինչպես ստեղծագործել: Ստեղծագործ մարդիկ ավելի քիչ կանխատեսելի են, ավելի անհանգիստ: Ես, որպես ուսուցիչ, թույլ կտամ բացահայտել և ցույց տալ իրենց ստեղծագործական ունակությունները, ոչ թե զսպել նրանց, այլ` օգնել:

Թոմաս Էդիսոնին համարում էին անմիտ: «Ես կցանկանայի, որ իմ դասարանում տիրեր այնպիսի`մթնոլորտ, որից վախենում են շատ ուսուցիչներ`փոխադարձ հարգանք և ինքնարտահայտման ազատություն: Դա անշուշտ թույլ կտա ստեղծագործողին գրել բանաստեղծություն, նկարել, գտնվել ռիսկային իրավիճակներում առանց վախի, որ իրեն կքննադատեն: Ուզում եմ լինել ուսուցիչ, որը կպաշտպանի նրան»:

 

Հարց յոթերորդ։ Կկարողանա՞մ իմ ուսանողներին զարգացնել ոչ միայն գիտելիքների, այլև զգացմունքների դաշտում։

Մենք բոլորս հասկանում ենք, որ կրթության առկա համակարգի ողբերգություններից մեկն այն է, որ այն ճանաչում է միայն մտավոր զարգացումը որպես հիմնականը: Ես դիտարկում եմ Դեվիդ Հեբերստենի «Լավագույններ և տաղանդավորներ» գիրքը որպես այդ դժբախտության արտահայտություն: Բոլոր մարդիկ, ովքեր շրջապատել էին Քեննեդուն և Ջոնսոնին, տաղանդավոր և ընդունակ էին: Սակայն, ինչպես գրում է Հեբերստենը, այդ տարիների ընթացքում մեկ կարծիքը կապված է այդ մարդկանց հետ եւ որոշում էայդ մարդկանց միավորում է մեկ ընդհանուր կարծիք՝ միայն ինտելեկտն ու ռացիոնալությունը կարող են լուծել որևէ խնդիր մարդու առջև ծառացած: Իհարկե, նման հավատը ձևավորվել է ոչ այլուր, ինչպես դպրոցում: Միայն ինտելեկտի վրա այս միանաշանակ հիմնվելը հանդիսացավ պատճառ այն ռազմական և այլ հետախուզությունների պատճառը, որը հանգեցրեց երկրի ղեկավարումն այն մարդկանց կողմից, ովքեր այդ ժամանակ իշխանության մեջ էին:

Այն համակարգիչները, որոնք նրանք կիրառում էին, հաշվի չէին առնում զգացմունքները կամ մարդկանց զգացմունքային նվիրվածությունը այն մութ կողմերում, որոնք ապրել ու պայքարել են Վիետնամում: Այս մարդկային գործոնների անտեսումը վերածվեց պարտության: Մարդկային գործոնը չի ընդգրկվել համակարգիչներում, քանի որ McNamara- ն և մյուսները չեն կարևորել այդ մարդկանց հուզական կյանքը:

Եթե ես լինեի ուսուցիչ, կուզեի անել այնպես, որ իմ դասարանում տեղի ունենար այնպիսի ուսուցում, որով ինձ մոտ կձգեի մարդուն՝ իր ողջ էությամբ: Դա շատ բարդ է, բայց անհրաժեշտ ու կարևոր է:

Թույլ տվեք ամփոփել այն հարցերի պատասխանները, որոնք ես կդնեի իմ առաջ, եթե լինեի ուսուցիչ, և ներկայացնել դրանք մի փոքր այլ ձևով: Սրանք այն հարցերն են, որ ես ինքս ինձ կհարցնեի, եթե պատասխանատվություն ստանայի երեխաների համար, ովքեր դասի են եկել `օգնելու նրանց սովորել:

  1. Ես կարողանու՞մ եմ թափանցել այն մարդու ներքին աշխարհ, ով սովորում և հասունանում է: Կարո՞ղ եմ ես այս աշխարհին վերաբերվել առանց նախապաշարմունքների, առանց կողմնակալ գնահատականների, կարո՞ղ եմ ես անձամբ, հուզականորեն արձագանքել այս աշխարհին:
  2. Կարողանու՞մ եմ ես ինքս ինձ թույլ տալ լինելու անհատականություն, կառուցել բաց, հուզական, հարուստ ու ոչ դերային փոխհարաբերություններ իմ աշակերտների հետ, հարաբերություններ, որին բոլորը մասնակցում են, կբավականացնի՞ արդյոք իմ քաջությունն այդ փոխրաբարերությունների ինտենսիվությունն իմ աշակերտների հետ կիսելու համար:
  3. Կկարողանա՞մ բացահայտել բոլորի հետաքրքրություններն իմ դասարանում և կկարողանամ թույլ տալ նրան հետևելու իր հետաքրքրություններին, ուր էլ որ դրանք տանեն:
  4. Կկարողանա՞մ իմ աշակերտների մեջ վառ պահել իրենց հետաքրքրությունները, հետաքրքրություններիրենց անձի, իրենց կուռքի նկատմամբ, որը նրանց շրջապատում է, պահլ ու պահպանել այն ամենաթանկը, որն ունի մարդը:
  5. Ես բավականաչափ ստեղծագործ անձնավորությու՞ն եմ, որ առաջ մղեմ երեխաների մարդկանց և իրենց ներքին աշխարհի հետ գրքերով, ամեն տեսակի գիտելիքահեն աղբյուրներով, այն ամենով, ինչն իսկապես խթանում է շահագրգռվածությունն ու նպաստում է հետաքրքրասիրությանը:
  6. Կկարողանա՞մ ես ընդունել և աջակցել իմ աշակերտների անկատար ու ստեղծագործական գաղափարները, որոնք առաջանում են տվյալ պահին, և առաջ են բերում ապա ստեղծագործական գործունեություն: Կկարողանա՞մ ըդնունել այն ստեղծագործ երեխաներին, ովքեր հաճախ անհանգիստ են և չեն համապատասխանում ընդունված վարքագծի ստանդարտներին:
  7. Կկարողանա՞մ ես օգնել երեխային աճելու զարգանալու որպես լիակատար անձ, որի զգացմունքները կառաջացնեն գաղափարներ, իսկ գաղափարները՝ զգացմունքներ:

Եթե ես կարողանայի հրաշք գործել և այս բոլոր հարցերին «այո» պատասխանել, ապա կորոշեի դառնալ ոչ նա, ով սովորեցնում է, այլ նա, ով հնարավորում ու նպաստում է նորի իրականացմանը, օգնում է երեխային ինքնիրացնել իր անհատական ունակությունների ամբողջ ներուժը:

Նյութը պատրաստել են ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի ուսանողուհիներ Հասմիկ Բունիաթյանը, Հասմիկ Սարգսյանը, Հասմիկ Ստեփանյանը, Սիրուշ Սարուխանյանը, Լիլիթ Շիրվանյանը,Գայանե Եղիազարյանը, Անուշ Զեյնալյանը։

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (18.11.2018)
Դիտումներ: 4425 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar