Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Ֆոտոթերապևտիկ տեխնիկաներ


Ֆոտոթերապևտիկ տեխնիկաներ

Տեխնիկաներ,որոնք ուղղված են հույզերի արտահայտմանը,օգտագործվում են,որպես կանոն,երբ մարդը շրջանցում է թեման կամ խնդիրը:

1.Առարկայական կոմպոզիցիաների ստեղծում և լուսանկարում

Բովանդակություն

Այցելուին կամ խմբի անդամներին առաջարկվում է շրջակա միջավայրից ընտրել առարկաներ,դրանցից ստեղծել կոմպոզիցիա և լուսանկարել:

Առարկաները կարող են ընտրվել տարբեր չափանիշների հիման վրա:Ըստ թեմայի,ըստ այն բանի,թե ինչքանով են թանկ այդ առարկաների այցելուի համար և այլն:

2.«Տարածաշրջանի կամ քաղաքի քարտեզ»

Բովանդակություն

Այցելուին կամ խմբի անդամներին առաջարկվում է ֆոտոկոլլաժի տեսքով ստեղծել տարածաշրջանի կամ քաղաքի նախագիծը կամ ծրագիրը:Նկարները կարելի կտրել ամսագրերից,կարելի է ինքնուրույն նկարել,կարելի է օգտագործել նախկինում արված լուսանկարներ:Այս քարտեզը կարող է համապատասհանել իրականությանը,կարող է չհամապատասխանել:

Ստեղծելով նմանատիպ քարտեզ այցելուն կամ խմբի անդամը կարող է բնակեցնել տարածաշրջանը կամ քաղաքը,ավելացնելով լուսանկարներ,որտեղ շատ մարդիկ կան,որտեղ նրա ընկերներն են կամ հարազատները:Կարող է տեղադրել կենդանիների կամ այլ ֆանտաստիկ կերպարների լուսանկարներ,կարող է ավելացնել տրանսպորտ:Այս աշխատանքը կարելի է լրացնել քաղաքի կամ տարածաշրջանի մասին պատմությամբ:

3.«Նկարազարդումներ»

Բովանդակություն

Այցելուին կամ խմբի անդամներին առաջարկվում է ստեղծել լուսանկարների շարք,որոնց միջոցով կարելի է նկարագրել ինչ-որ գեղարվեստական գործ . պոեզիա, արձակ, առակ, հեքիաթ, առասպել կամ սուրբ տեքստ/Աստվածաշունչ/

Երբ լուսանկարները արդեն պատրաստ կլինեն,անհրաժեշտ է դրանք տեղավորել տարածության մեջ կամ ավելացնելով գրություններ,ստեղծել պաստառ կամ մինիալբոմ:

Կարելի է ստեղծել մինիֆիլմ,մուլտիմեդիա:

Տեխնիկաներ,խաղեր և վարժություններ լուսանկարների օգնությամբ,որոնք ուղղված են «ես»-ի կերպարի ,հարաբերությունների համակարգի ուսումնասիրությանը:

1.«Կյանքի ուղին/ճանապարհը/»

Բովանդակություն

Այցելուին տրվում է առաջադրանք.տանից բերել կյանքի տարբեր փուլերի լուսանկարներ,պետք է հստակեցնել,որ լուսանկարները պետք է արտացոլեն կենսագրական կարևոր պահեր:

Շատ դեպքերում այցելուին կենտրոնացնում են այն լուսանկարների վրա,որոնցում նա գտնվում է կյանքի դժվարին փուլում:

Աշխատանքի ընթացքում խմբի անդամները միմյանց ցույց են տալիս լուսանկարները և մեկնաբանում են դրանք:Թերապևտը կարող է քննարկումը տեղափոխել այլ ուղղությամբ,օրինակ՝ հարաբերությունների դաշտ,հուզական դաշտ:

2.«Անցյալ,ներկա,ապագա»

Բովանդակություն

Խմբի անդամներին առաջարկվում է տանից բերել անձնական լուսանկարներ՝կապված իրենց անցյալի ու ներկայի հետ,ինչպես նաև նկարներ,որոնք կապված են ենթադրյալ ապագա իրավիճակների հետ:Այս ամենին հաջորդում է նկարների ներկայացում և քննարկում:

3.«Կանացին ու տղամարդկայինը իմ ներսում և իմ շրջապատում»

Բովանդակություն

Խմբի անդամներին առաջադրվում է տանից բերել այնպիսի նկարներ,որտեղ երևում են նրանց կանացի կամ տղամարդկային որակները:Լուսանկարներում կարող է երևալ նրանց շփումը միևնույն կամ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

Աշխատանքի ընթացքում խմբի անդամները միմյանց ներկայացնում են լուսանկարները և մեկնաբանում դրանք:

4.«Այս հույզերն ու հոգեվիճակը»

Բովանդակություն

Խմբի անդամներին տրվում է հրահանգ հենց այդ պահին մեկ կամ մի քանի լուսանկար,որոնք կփոխանցեին իրենց հւյզերն ու ապրումները:Լուսանկաներում կարող են լինել ոչ միայն խմբի անդամները,այլև առարկաներ ՝ըստ լուսանկարողի ընտրության:

Տեխնիկաներ,խաղեր,վարժություններ հիմնված լուսանկարների վրա,որոնք նպատակահարմար է օգտագործել զուգերի հետ աշխատանքի ընթացքում:

1.«Խոսակցություն»

Բովանդակություն

Խմբի անդամներին առաջարկվում է տանից բերել լուսանկարներ,որոնք կարտացոլեն իրենց մասնագիտական գործունեությունը:Երբ թերապևտիկ սեանսի ընթացքում կազմվում են զույգեր,նրանք միմյանց ցույց են տալիս լուսանկարները,առանց խոսքերի փորձելով բացատրել թե կոնկրետ ինչ է պատկերված լուսանկարում՝ժեստերի,դիմախաղի միջոցով:Այս կերպ նրանք միմյանց հետ մտնում են ոչ վերբալ կոնտակտի մեջ,շփվելով լուսանկարների միջոցով:

Իսկ ամենավերջում նրանք միասին պետք է կազմեն մինիֆոտոալբոմ,որտեղ կարտացոլվեն իրենց կենսափորձը,հետաքրքրություններն ու զբաղմունքները:

Մինիալբոմները փոխանցվում են խմբի մյուս անդամներին և մեկնաբանվում:[1,էջ 64-108]

Թեմաներ,որոնք կապված են հոգեթերապևտիկ հարցերի և այցելուի խնդիրների հետ

Ընդհանուր կամ մետաֆորի թեմաներ

  • Կյանքի ուղին
  • Հիշողություններ
  • Իմ ընտանիքը
  • Իմ հետաքրքրությունների աշխարհը
  • Իմ ընկերները
  • Քաղաքի սիրելի անկյունները
  • Մեծերի ու փոքրերի աշխարհը
  • Կին և տղամարդ
  • Աշխարհի նկարը
  • Կենդանիների աշխարհ
  • Մարդկանց աշխարհ
  • Ճամփորդություն
  • Բնության էլեմենտներ
  • Տարվա եղանակների
  • Տոներ

ԻՆչպիսի խնդիրներ կարող է լուծել ֆոտոթերապիան

Ֆոտոթերապիայի միջոցով կարելի է լուծել հետևյալ խնդիրները

  • տարիքային փոփոխությունների ընդունում/դեռահասների դեպքում,երբ փոփոխվում է մարմնակառուցվածքը,ավելի հասուն տարիքի մարդիկ/
  • ադապտացիոն խնդիրներ
  • գենդերա-սեռային նույնականացման խնդիրների դեպքում
  • տրամադրության խանգարումների,դեպրեսիաների դեպքում
  • սննդային վարքի խանգարումների դեպքում/անորեքսիա,բուլիմիա/
  • ծխախոտի,ալկոհոլի,թմրանյութերի չարաշահման դեպքում
  • ընտանեկան խնդիրների դեպքում
  • հետտրավմատիկ խանգարումների դեպքում
  • անբուժելի հիվանդների հետ աշխատանքի ընթացքում

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի ուսանողուհի Մելինե Խաչատրյանը

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (09.11.2018)
Դիտումներ: 776 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar