Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

ԵՐԲ ԶՈՒՐ ՀԱՐՑ ՉԵՆ ՏԱԼԻՍ , ՍՈՒՏ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ

ԵՐԲ ԶՈՒՐ ՀԱՐՑ ՉԵՆ ՏԱԼԻՍ , ՍՈՒՏ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ

<<Ինչպե՞ս    ես>>, սա այն հարցն է, որը կյանքի ընթացքում մարդիկ ամենից շատն են հնչեցնում և որին գրեթե միշտ   տրվում է սուտ կամ սխալ պատասխան:  Եվ արժե՞ արդյոք տալ այնպիսի հարցեր, որոնց պիտի տրվեն նման պատասխաններ. չէ՞ որ   սխալ  հարցի դեպքում, սխալ կամ սուտ պատասխան ստանալն անխուսափելի է:  Հոգեբանները փաստում են, որ ամենավտանգավոր հարցերը սուտ պատասխաններ ստանալու տեսանկյունից  այն հարցերն են, որոնք առավել հաճախ տալիս են կանայք տղամարդկանց: Այդպիսի հարցերից են, օրինակ` ,,Ինչի՞ մասին ես մտածում,,,  ,Որտե՞ղ ես,, ,,Դու ինձ սիրու՞մ ես,, և նմանօրինակ այլ հարցեր: Վերջիվերջո  պետք չէ մոռանալ, որ կանայք  սովորաբար հարցեր են տալիս ոչ թե պատասխաններ ստանալու ակնկալիքով, այլ ուշադրության արժանանալու համար, մինչդեռ տղամարդկանց կողմից հնչեցված հարցերը վերջիններիս համար ինքնահաստատման գործիքներ են: Ճիշտ տրված հարցը իր մեջ  90  տոկոսով պատասխան է պարունակում. սա պետք է միշտ հիշել: Ամերիկյան փողոցներից մեկում մուրացիկ մի տղա կար, որին հաջողվեց կարճ ժանմանակամիջոցում դառնալ հարուստ և ազդեցիկ մարդ: Ասում են, որ նրա հաջողության բանալին ճիշտ ձևակերպված հարցերն էին:  Բրեդը, այդպես էր երիտասարդի անունը, մոտենում էր մարդկանց և հարցնում. ,,Ինձ 1դոլլար կտա՞ք,,: Երբ հնչում էր բացասական պատասխանը, նա հնչեցնում էր իր երկրորդ հարցը ,,Իսկ 25 ցե՞նտ,,: Սովորաբար երկրորդ հարցից հետո նա ստանում էր ցանկալի գումարը:  Պարզ բան է. ձևականորեն խնդրեք ավելին, քան ձեզ անհրաժեշտ է, և դուք կստանաք այն,  ինչը  ձեզ իրականում անհրաժեշտ էր:  Կյանքում հաջողության հասնելու համար պետք է սովորել  ճիշտ հարցեր տալ ոչ միայն շրջապատողներին, այլ առաջին հերթին ինքներդ Ձեզ, այնպիսի հարցեր, որոնց դուք չեք շտապի տալ սուտ պատասխաններ միայն ինքնաարդարացման համար: <<Ինչու՞>>,-սա այն հարցն է ,որը, ինչպես գտնում են ռուսական հոգեբանության ներկայացուցիչները,   յուրաքանչյուր ոք պետք է ամեն օր ինքն իրեն մի քանի անգամ  տա: <<Ինչու՞ ես այսպես վարվեցի>>, <<Ինչու՞ այսպես խոսեցի>>և այլն, այս հարցերը օգնում են կատարել ինքնավերլուծություն և խուսափել  կյանքում գործած սխալների կրկնման հավանականությունից:

Հեղինակ՝ Անի Խուդոյան

Աղբյուրը՝www.diplomat.am

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (23.07.2016)
Դիտումներ: 1117 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 flyingeagle94 • 21:43, 14.05.2017
Shat lavn er hrashali er u dipuk er asvac SHNORHAKALUTYUN
avatar