Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Ե՞րբ են երեխաները սկսում երազներ տեսնել

Ե՞րբ են երեխաները սկսում երազներ տեսնել

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչու՞ է երեխան քնի մեջ ժպտում: Արդյո՞ք տեսնում է երազներ:

Ասում են, որ նորածինները քնած ժամանակ ժպտալիս, երազում տեսնում են հրեշտակներ: Երբեմն քնած երեխաները սկսում են հեկեկալ ևթափահարել ոտքերը: Ինչպիսի՞ անհանգստություններն են ստիպում նորածիններին լաց լինել քնած
ժամանակ:  Ե՞րբ է երեխան տեսնում առաջին երազը։
Երկար ժամանակ մարդկությունն ապրել է այն գաղափարով, որ երեխաները երազներ տեսնում են միայն ծնվելուց հետո: Ոչ վաղ, գիտնականները պարզել են, որ երեխաները երազներ տեսնում են դեռ իրենց մայրիկի արգանդում եղած ժամանակ: Հղիության արդեն 8-րդ շաբաթում, երբ ձևավորվում են երեխայի տեսողական օրգանները, նա սկսում է տեսնել երազներ:Հարվարդի հոգեբուժության պրոֆեսոր Ալլան Հոբսոնի այս բացահայտումը՝ արգանդի զարգացման մասին,գրավեց բոլոր ապագա մայրերի ուշադրությունը․
Ին՞չ են տեսնում երեխաներն իրենց երազներում
Թե  ինչ երազներ են այցելում մեր նորածիններին, դեռևս հստակ պարզ չէ:  Երեխան  ծնվում է որոշակի տեսլականով, իր՝ «աշխարհի քարտեզով»: Եվ այդ ամենը դեռ մոր
արգանդում եղած ժամանակ:
Պետք է ավելի ուշադիր նայել, թե ինչ է ձեր երեխան անում քնի ընթացքում: Եթե նա ժպտում է և գլուխը հանգիստ դրված է բարձին, դա լավ է, նշանակում է, որ նա տեսնում է լավ երազներ: Բայց երբ արտասվում է, լալիս՝ հեկեկալով և անհանգիստ է, սա մտածելու առիթ է:
Սովորաբար տհաճ, վախեցնող երազները այցելում են քնած նորածիններին անհանգստության կամ իրական կյանքում <<չլուծված>> խնդիրների պատճառով:
Երեխայի մղձավանջների պատճառը կարող է լինել քնի խանգարումը: Այս խնդիրները պետք է լուծվեն մանկաբույժի կամ մանկական հոգեբանի հետ համատեղ:

Նյութը պատրաստեց ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի Հոգեբանության բաժնի ուսանողուհի Անուշ Խաչիկյանը։

Աղբյուրը՝ http://razvitie-krohi.ru/razvitie-rebenka-do-goda/kogda-malyishi-nachinayut-videt-snyi.html

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (23.12.2019)
Դիտումներ: 2234 | - Վարկանիշ -: 3.7/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar