Գլխավոր էջ » Հոդվածներ » Ծնող-երեխա փոխհարաբերություններ

Խորհուրդներ ծնողներին(շարունակություն)

   

 

Կախվածություն մայրիկիցնման կախվածությունը աստիճանաբար է առաջանում: Դրա առաջին նշանները դրսևորվում են երեխեայի կյանքի 6-8 ամիսների ընթացքում, և դա նորմալ է, այն երեխայի զարգացման համար պարտադրի պայման է: Հատկապես դրսևորվում է, երբ երեխան վախենում է ինչ որ բանից: Սակայն կա կախվածության տարբեր տեսակներ: Եթե մայրիկը միշտ երեխայի կողքին է, և դրա հետ մեկտեղ նրան տալիս է խաղի կամ զբաղմունքի ընտրության ազատություն, ապա ձևավորվում է նորմալ կախվածություն: Մեկ այլ տարբերակ է, երբ երեխան ինքնուրույն խաղում է, և առաջարկում դրան մասնակից դարձնել նաև մայրիկին: Սակայն վերջինս երեխային մեկ այլ անկախ գործունեության է մղում, և դրանով ազատվում երեխայից: Այս դեպքում ձևավորվում է անհույս կախվածություն: Կա նաև երրորդ տարբերակը` մայրիկը պտտվում է երեխայի շուրջ, որոշում, թե ինչպիսի զբաղվածություն պետք է ունեա, երեխան միշտ սպասում է, թե ինչ է առաջարկելու մայրիկը, դժվարությամբ է ուրիշ մարդկանց հետ շփվում: Տվյալ դեպքում ձևավորվում է գերկախվածություն: Ի±նչ անել: Նախ երեխային ի սկզբանե անհրաժեշտ է տալ ինքնուրույն սբաղմունքի ժամանակ: Մոտեցեք նրան, երբ օգնություն է անհրաժեշտ և հրաժարվեք օգնել, երբ ձեր առջև պահանջներ ներկայացնեն: Մեկ տարեկանից երեխան արդեն ունի ընտրության իրավունք` ինչով զբաղվել, նկարել, թե խաղալ և այլն:

Երեխայի սեռը - § ու±մ ես ուզում` տղա, թե աղջիկ¦ ,բոլոր զույգերն էլ այս հարցը տալիս են միմյանց: Իհարկե շատ զույգերի համար այն նշանակություն չունի, սկայն որոպեսզ կանոն նրանք ունենում են նախընտրություն: Ի±նչ անել, եթե երեխայի սեռը §այն չէ¦: Նախ ցանկացած իրավիճակում պետք է հաշվի առնել դրա առավելությունները: Եվ հետո մտացեք, որտեղից ձեզ մոտ այդպիսի ցանկություն կա` ունենալ տղա, թե աղջիկ: Գուցե± վատ հիշողություններ ունեք մանկությունից: Պետք է ցանկանալ ոչ թե տղա կամ աղջիկ, այլ` երեխա: Շատ են լինում դեպքեր երբ նունիսկ քանի դեռ կինը իր ենթագիտակցականում չի վերացրել երեխայի սեռի նկատմամբ արգելքը` հղիություն չի ունեցել: Շատ հաճախ տղա երեխաներին նախընտրություն տալիս են` պատճառաբանելով, որ դա կարևոր է սերնդի շարունակության համար: Իսկ ինչ է աղջիկը չի± շարունակում սերունդը: Իսկ ի±նչ կասեք թոռնիկների, ծոռների մասին: Հենց նրանցում էլ կշարունակվի ձեր գենը, չէ, որ կա նախնիների հիշողություն: Հիշեք ամենակարևորը երեխայի առողջությունն է: Ձեր և ապագա երեխայի առողջությունը կախված է ձեր անհանգստությունից և կասկածներից:

Մուլտֆիլմեր, համակարգչային խաղեր- հաճախ ծնողները հարցնում են, թե ինչպես երեխային կտրել համակարգչային խաղերից կամ պլանշետից: Ցանկություն է առաջանում պատասխանել ` մ'ի սովորեցրեք : Նախքան այն երեխայի ձեռքին տալը հարցրեք ինքներդ ձեզ` ինչու±: Ի վերջո այն սեփական նպատակներն է հետապնդում` ցանկանում եք տաս րոպես հանգիստ նստել լռության մեջ, սնվել, շփվել սոցիալական ցանցում: Ինչպե±ս ուղղել այս իրավիճակը քանի դեռ համակարգչային կախվածություն չի առաջացել: Լավագոււյն տարբերկը կլիներ այն, որ երեխային չծանոթացնեք համակարգչին` գոնե մինչ երեք տարեկան դառնալը: Եթե երեխային պլանշետ եք տալիս, ապա կարելի է ժամանակ սահմանել կամ թայմեր օգտագործել: Արդյունավետ է նաև ազատ ժամանակի արդյունավետ օգտագործումը` սպորտ, նկարչություն, ուղևորություններ: Չպետք է համակարգիչը դարձնել խրախուսման միջոց, ի վերջո երեխան լավ արարքի համար խրախուսում ստանում է անձից` և ոչ, թե մեքենայից:

Երեխան մատը բերանն է տանումայս խնդրիը շատ տարածված է ժամանակակից աշխարհում: Սրա պատճառը մինչ այսօր հստակ սահմանված չէ, սակայն այն կա, և անհրաժեշտ է լուծում տալ: Ինչպե±ս: Պետք է գործել անմիջապես` հենց, որ երեխայի մոտ նկատեք նման սովորություն: Երբ երեխան սկսի դրսևորել ծծելու ռեֆլեքսը` տվեք նրան կուրծք, շիշ : Սա ամենապարզ ձևն է :Մեկ տարեկան և ավելի երեխայի դեպքում կարելի է եղունգերին քսել դառը լակ, որը վաճառվում է դեղատներում: Կարելի է նաև հեքիաթներ պատմել մատերի մասին, անիմացիոն շնչավոր մատը բերանը տանելը` այլև հետաքրքիր չի լինի: Այս սովորությունից ազատվելը բավական դժվար է, և չի կարելի սպասել, որ այն ինքնուրույն կանհետանա: Տաս և ավել տարեկանների համար կարելի է կիրառել նաև ՆԼՊ-ի տեխնիկաներ:

Ի±նչ անել, եթե երեխան կծում էայս սովորությունից ազատվելու համար անհրաժեշտ է հասկանալ պատճառը: Հիմնականում երեխաները կծում են , երբ ուշադրություն են ցանկանում գրավել: Վերլուծեք իրավիճակը, երբ է դա տեղի ունեցել, ինչով էիք այդ ժամանակ զբաղված: Մեկ այլ տարբերակ է այն, որ երեխաները կծում են, երբ հոգնած կամ զայրացած են լինում` տալիս են §թողեք ինձ մենակ¦, §ուզում եմ հանգստանալ¦ ազդանշանները: Երեխաները կծում են նաև այն ժամանակ, երբ բարկանում են ծնողների վրա` հատկապես եթե վերջիններս խախտել են երեխայի պլանները կամ չեն արդարացրել նրա սպասելիքները: Այն դրսևորվում է նաև, երբ երեխան սթրեսային իրավիճակում է կամ հիասթափված է և այլն: Ինչպե±ս վարվել նման պարագայում: Կանգնեցրեք կծելու փորձը, եթե նման մտադրություն եք նկատում երեխայի մոտ` արգելք դրեք: Նկարագրեք ձեր զգացմուքերը, ասեք, որ նա ձեզ ցավեցնում է: Ասել §ոչ¦ կամ §չի կարելի¦ ` խիստ է, և կտրուկ: Պետք չի նաև բղավել կամ կծել` ի պատասխան նրա:

 

Նյութը պատրաստել է Հասմիկ Գալոյանը։

 

Կատեգորիա: Ծնող-երեխա փոխհարաբերություններ | Ավելացրեց: khudoyanani (01.12.2018)
Դիտումներ: 1381 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar