Գլխավոր էջ » Հոդվածներ » Ծնող-երեխա փոխհարաբերություններ

Տրամբանական խաղեր երեխաների համար (հատված Տատյանա Օբրասցովայի գրքից)

Գլուխ 3

Հասկացի՛ր ինձ և շուրջ բոլորդ հասկանալի կլինի

Հասկացողության այս տիպի խաղերը, շատ օգտակար են ցանկացած տարիքի երեխաների համար: Խաղերը զարգացնում են մտածողությունը, վարժեցնում են ինքնամտածողությունը և արագ արձագանքումը: Այն երեխաները, ովքեր սիրում են այս տիպի խաղերը, հոգեբանորեն ճիշտ և արագ են մեծանում: Եվ հնարավորինս ճիշտ և սահուն են անցնում կյանքի բոլոր դժվարությունները:

«Փորձի՛ր հասկանալ ինձ»

Հետաքրքիր և ուսուցանող խաղ է, որը զարգացնում է երեխաների մտավոր կարողությունները, տրամաբանությունը (դատողականությունը): Երեխաները այս խաղերը խաղալով սովորում են արագ մտածել և ճիշտ տրամաբանել: Այս խաղը խաղալու համար անհրաժեշտ է հավասարապես բաժանվել 2 խմբերի: Հարկավոր է ընտրել խաղավար: Խմբերը պետք է կանգնեն թիկունք թիկունքի: Խաղավարը թերթին կամ գրատախտակին գրում է ինչ - որ բառ: Խաղավարի ազդանշանից հետո 2 թիմերից մեկական խաղացող շրջվում է, և խաղավարը ցույց է տալիս բառը` առանց խոսք օգտագործելու: Ժեստերի և միմիկաների օգնությամբ իրենց հաջորդ թիմակցին պետք է բացատրեն, թե ինչ է գրված: Այդպես մեկը մյուսին հաջորդելով` ավարտում են: Եթե երկու խմբերն էլ ճիշտ են գուշակել բոլոր բառերը, ապա հաղթողը կլինի այն խումբը, որն ամենից արագն է վերջացրել: Իսկ եթե անգամ խմբերից մեկը մեկ բառ էլ սխալվել է, կհաղթի մյուս խումբը:

«Ժեստերի լեզու»

Այս խաղը շատ ուրախ և հումորային խաղ է. կարելի է խաղի մեջ ընդգրկել շատ մասնակիցների: Այն զարգացնում է արագ մտածողությունը, նաև հումորի և մտքի ճկունությունը: Խաղը սկսելու համար հարկավոր է երաժշտությամբ միացված ականջակալներ: Վիճակահանության միջոցով ընտրվում է մեկ մասնակից, ով դնում է ակաջակալները, և հնչեցնում են որևէ հայտնի երգ: Մասնակիցը պետք է ժեստերի միջոցով բացատրի երգի բառերը: Այն մասնակիցը, որը ճիշտ և արագ կգուշակի, կփոխարինի խաղընկերոջը և կփորձի բացատրել հնչած երգը:

«Թարս և շիտակ»

Այս խաղը զարգացնում է արագ մտածողություն և ճիշտ ըմբռնելու ցանկացած լսողական և տեսողական տեղեկությունը: Խաղի իմաստն այն է, որ խաղավարը (ցանակալի է լինի մեծահասակ) վերցնում է ցանկացած նախադասություն գրքից կամ թերթից, ինչքան հնարավոր է արագ կարդում է նախադասությունը հակառակ եզրից: Այն մասնակիցը, որը ճիշտ և արագ կգուշակի նախադասությունը, կճանաչվի հաղթող:

«Հետախույզ»

Այս խաղը շատ հետաքրքիր և ուսուցանող է, օգնում է երեխային մանկուց ճանաչել շրջակա միջավայրը, բնությունը, սիրել և հարգել այն: Զարգացնում է ինքնամտածողությունը, հետաքրքրասիրությունը, ուշա­դրու­թյունը և ճիշտ տրամաբանելու կարողությունը: Խաղը պետք է խաղալ ավազների վրա: Խաղացողներից մեկը ավազների վրա պատկերում է ինչ - որ կենդանու ոտնահետք: Մյուս մասնակիցները պետք է գուշակեն, թե ինչ կենդանու ոտնահետք է, և ով ճիշտ գուշակի, նա կփոխարինի մասնակցին, և այս դեպքում արդեն ինքն է արդեն կենդանու ոտնահետք պատկերողը դառնում: Կարող են պատկերել օրինակ` արջի թաթ, ճագարի ոտքեր և այլն:

«Կենդանինների ձայներ»

Զարգացնում է երեխայի մտածողությունը և արթնացնում է բնության և շրջակա միջվայրի հանդեպ հետաքրքրասիրություը, սերը: Վիճակահանությամբ ընտրված մասնակիցը առաջ է գալիս և նմանակում ինչ - որ կենդանու ձայնի, հնչեցնում` որևէ կենդանու ձայն: Կարելի է նաև շարժումների միջոցով նմանակել այդ կենդանուն: Այն մասնակիցը, որը ճիշտ և արագ գուշակեց, նա է հաջորդը նմանակում ինչ - որ կենդանու, և այդպես շարունակ:

«Մորզեի այբուբենը»

Խաղը երեխաների մոտ զարգացնում է երաժշտական ռիթմի ճիշտ ընկալումը, մտածողությունը և ճիշտ դատողությունը: Վիճակահանությամբ ընտրված մասնակիցը մեկ քայլ առաջ շարքից դուրս է գալիս և փորձում` ինչ - որ իրերի հարվածելով «նվագել» երաժշտական հայտնի մի հատված: Սակայն նա պետք է նախապես գրի, թե ինչ է նվագելու` իբրև ապացույց այն բանի, որ հենց այդ երաժշտությունն հատվածն է կատարելու: Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով ճիշտ է գուշակել առաջինը, իսկ ամենավերջում հաղթող է ճանաչվում` առավել շատ երաժշտական հատվածներ գուշակողը:

«Երիցուկ»

Զարգացնում է հետաքրքրասիրությունը, մտածողությունը, հումորի զգացումը: Խաղը սկսելու համար անհրաժեշտ է պատրաստել երիցուկ և յուրաքանչյուր թերթիկի վրա գրել մասնակիցների անունները, իսկ մյուս կողմում` ինչ - որ հանձնարարություն: Մասնակիցները հերթով մոտենում են երիցուկին և վերցնում իրենց թերթիկը: Կարդալով իրենց տրված հանձնարարությունը` պետք է կատարեն այն: Օրինակ` 1) մտովի պատկերացրո՛ւ և ցույց տո՛ւր տաք հարդուկ, եռացող թեյնիկ, հեռախոս և այլն, 2) փորձի՛ր ցույց տալ մարդկանց պահվածքը, երբ կուշտ կերած են, երբ կոշիկը ոտքը սեղմում է և այլն, 3) միմիկայի միջոցով ցո՛ւյց տուր և զարմացած կատու, տխուր պինգվին, վախեցած նապաստակ և այլն, 4) բացատրի՛ր շինությունները, օրինակ` եգիպտական բուրգը, ազատության արձանը և այլն, 5) թռչի՛ր ինչպես ճնճղուկը, գորտը, նապաստակը և այլն, 6) փոխած ձայնով երգի՛ր հայտնի երգեր, 7) բացատրի՛ր ասացվածքներ, 8) պատկերացրո՛ւ` ինչպես կուտես ձմերուկը, կամ հալված պաղպաղակ և այլն:

«Պատկերավորում»

Այս խաղը զարգացնում է մտածողությունը, հումորի զգացումը և ճիշտ դատողությունը: Այս խաղը խաղում են 2 հոգով: Խաղի իմաստը նրանում է, որ երեխաներին առաջարկում են բեմադրել փոքրիկ ներկայացում: Օրինակ` հանդիպում միմյանց հետ, հանդիպում երկու սավառնող թռչունների և այլն:

«Կենդանի օրացույց»

Այս խաղը զարգացնում է մտածողությունը, ինքնուրույն եզրակացությունների հանգելու ունակությունը: Կարող են մասնակցել մի քանի խմբեր: Խաղավարը յուրաքանչյուր մասնակցին տալիս է թուղթ, որի վրա գրված է ինչ - որ իրադարձություն: Յուրաքանչյուր խումբ պետք է կազմի օրացույց, բացատրելով այդ իրադարձությունների կապը: Խաղավարը միայն հիշեցման կարգով նշում է ամիսը: Կարելի է օգտագործել զանազան թեմաներ, օրինակ` ճանաչված մադկանց ծննդյան օրերը, տոն օրերը և այլն:

«Պարոն Սմիթ»

Խաղը օգնում է երեխաներին` ավելի լավ ճանաչելու մեկը մյուսին: Զարգացնում է մտավոր կարողությունները, դատողությունը, միմիկաների և ժեստերի ճանաչումը: Խաղին մասնակցում են 2 երեխա, նրանցից մեկը ներկայացնում է ինչ - որ բարեկամի, որը եկել է այլ երկրից և չի տիրապետում հայերենին, իսկ 2–րդ մասնակիցն իր հերթին չգիտի այն լեզուն, որով խոսում է հյուրը: Իբրև հյուր` հարկավոր է նրան ըստ պատշաճի դիմավորել, ընթրիքի հրավիրել, ցույց տալ տունը, և դա պետք է արվի առանց խոսքի:

«Բացատրի՛ր ինձ»

Խաղը զարգացնում է ժեստերի և միմիկաների ճշգրիտ օգտագործումը, նաև մտածողությունը: Խաղը խաղում են 2 հոգով, մասնակիցները միմյանցից առանձին են` բավականին հեռու, ապակյա դռնով առանձնացված (ձայնամեկուսիչ): Երեխանները պետք է հասկանան և շփվեն միմյանց հետ ժեստերի և միմիկաների միջոցով: Նրանք խաղի ավարտին մեկնաբանում և վերլուծում են մեկմեկու ասված խոսքերը և հասկանում` ով որքանով է հասկացել խոսակցին:

«Մեղեդի»

Այս խաղին կարող են մասնակցել մի քանի երեխաներ: Խաղը զարգացնում է հետաքրքրասիրությունը և երաժշտական լսողությունը: Խաղի համար անհրաժեշտ են մի քանի բաժակներ` տարբեր հումքերից պատրաստած: Յուրաքանչյուրի մեջ լցվում է ջուր` տարբեր քանակությամբ: Սկզբի համար պետք է մեկ անգամ գթալով հարվածել բոլոր բաժակներին, որ ձայները ծանոթ լինեն: Կարևոր է հիշել յուրաքանչյուր բաժակից արձակված ձայնը: Վիճակահանության միջոցով ընտրվում է մասնակիցը, որը հարվածում է բաժակներին, իսկ մեջքով կանգնած մասնակիցները պետք է գուշակեն: Այն մասնակիցը, որը ճիշտ գուշակեց, շարունակում է խաղը: Եվ հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով ավելի շատ է ճիշտ գուշակել:

«Գուշակի՛ր ինքդ»

Խաղը զարգացնում է մտածողությունը և դատողությունը: Խաղին կարող են մասնակցել 2 – 4 կամ ավելի մասնակիցներ: Առաջին մասնակիցը, մտքում պահում է մեկ բառ և մյուս մասնակիցները պետք է գուշակեն այդ բառը: Դրա համար նրանք տալիս են տարբեր հարցեր, որը որ նրանց կհանգեցնի ճիշտ պատասխանի: Օրինակ, եթե մասնակիցը մտապահել է տանձ բառը, մասնակիցները կարող են տալ այսպիսի հարցեր.

Միրգ է

Համեղ է

Հողի մեջ է աճում թե ոչ

Փափուկ է

Տանձ է

Կարելի է նաև նշել գույնը: Ճիշտ գուշակած մասնակիցը կշարունակի խաղը:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Մկրտչյանը

Կատեգորիա: Ծնող-երեխա փոխհարաբերություններ | Ավելացրեց: khudoyanani (02.03.2018)
Դիտումներ: 1074 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar