Գլխավոր էջ » Հոդվածներ » Ծնող-երեխա փոխհարաբերություններ

Տրամբանական խաղեր երեխաների համար (հատված Տատյանա Օբրասցովայի գրքից)

Գլուխ 2

 

Ստեղծագործական միտք

 

 

 

 

Շատ ու շատ ծնողների մոտ ձևավորված է այն կարծրատիպը, որ երեխանների տաղանդը հնարավոր չէ զարգացնել: Նրանք համոզված են, որ երեխանները այդպիսին ծնվում են: Միգուցե նրանք ինչ որ չափով ճի՞շտ են, բայց ո՞վ չգիտի, որ շրջապատում կան այնպիսի երեխաններ, որոնք կարիք ունեն իրենց տաղանդը բացահայտելու: Ընդամենը հարկավոր է ուշա­դրություն դարձնել երեխային և օգնել նրան: Գիտնականները ապացուցել են, որ երեխայի ստեղծագործական ունակությունները տեսնելու և զգալու համար հարկավոր է յուրահատուկ և հաճելի միջավայր ստեղծել: Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն, թե իրենց երեխան վաղ հասակից ինչ հակումներ ունի և ճիշտ ուղղություն ցույց տան, սակայն որոշ ծնողներ երեխաններին թողնում են անտեսված: Հոգեբանները մշակել են մի շարք հատուկ խաղեր, որոնք թույլ են տալիս բացահայտել երեխայի ստեղ­ծա­գործական ունակությունները: Հոգեբանները երեխանների հետ աշխատելիս պետք է կարողանան հասկանալ և տալ ճշգրիտ գնահատական երեխայի ընդհանուր կարողությունների վերաբերյալ և, իհարկե, ավելի լավ զար­գացնել երեխայի ունակությունները: Եվ այս ամենը հարկավոր է անել խաղերի միջոցով` արթնացնելով երեխայի հետաքրքրասիրությունը: Միայն այս դեպքում կարելի է հասնել դրական և ցանկալի արդյունքների:

Ինչպե՞ս բացահայտել երեխայի ընդունակությունները

Սա ինչ - որ չափով խիստ անհրաժեշտ բացահայտում է, որը պահանջում է բավականին երկար ժամանակ և կամքի ուժ: Պետք է ընդունել, որ խաղերը ոչ թե պարզապես ժամանցի միջոց են, այլ նաև օգնություն: Այո՛ ,այո՛, դուք իրոք օգնում եք ձեր երեխային: Ինչպե՞ս, միգուցե ձեր որդու մոտ հասունանում է ՝ չբացահայտված Համո Սահյան, Հովհաննես Թումանյան, կամ ձեր չքնաղ դստրիկի մեջ կա այն ամենը, որ նա դառնա 2-րդ Օֆելյա Համբարձումյանը և այլն: Դուք ընդամենը պետք է մի փոքր երեխային ուղղորդեք այդ ընդու­նակությունների բացահայտմանը և զարգացմանը: Եվ, հավատացե՛ք, տա­ղանդավոր դառնում են, ոչ թե` ծնվում:

<< Պատմի՛ր ինձ հեքիաթ >>

Այս մանկական խաղը օգնում է երեխային հաղթահարել շփման մեջ եղած խոչընդոտները, հոգեբանական արգելքները և այլն: Խաղը նախատեսված է 2 - 6 տարեկան երեխանների համար: Խաղը նախընտրելի է խաղալ երեխային հարմար և հաճելի միջավայրում, օրինակ` նրա սենյակում: Երբեք չսկասեք խաղը հոգնած կամ զայրացած երեխաների հետ: Խաղը սկսելու համար ձեզ շատ բան հարկավոր չէ, ընդամենը հեքիաթի գիրք , թուղթ և մի քանի գու­նավոր մատիտներ: Ցանկալի է ընտրեք երեխային անծանոթ հեքիաթ, որ­պեսզի նա ավելի հետաքրքրորեն լսի այն: Հեքրաթը ընթերցեք բարձր տոնայնությամբ, և հատկապես ուշադրությամբ կանգ առեք բնության նկա­րագրի և հերոսների բնութագրական տարերի վրա: Ընթերցեք այնպես, որ երեխայի համար հասկանալի լինեն հեքիաթի սկիզբը , միջնամասը և վեր­ջաբանը: Շատ կարևոր է, որ երեխայի մոտ տպավորվեն հեքիաթի հերոսների նկարագիրը, հեքիաթի իրադարձությունները և այլն: Փորձեք երեխային հարցեր տալ հեքիաթի վերաբերյալ և, ինչո՞ւ չէ, նաև դիտավորյալ բանավեճի մեջ մտեք երեխայի հետ, ստուգելու համար` արդյոք նա ուշադիր էր լսում , թե՞` ոչ: Երեխան խաղի շնորհիվ սովորում է խոսել իր բառերով և նյութը ձևակերպել իր բառերով: Երեխան սովորում է ճիշտ ընկալել տեղեկությունը և հստակորեն հաղորդել այն: Հնարավոր է, որ լինեն դժվարություններ երեխայի կամակորության պատճառով: Անցնենք 2-րդ օգնությանը: Վերց­նում ենք սպիտակ թուղթը և մի քանի մատիտներ (ցանկալի է մատիտների գույները երեխան ընտրի): Երեխային առաջարկեք նկարել հեքիաթի հերոսներից մեկին, օրինակ` կարմիր գլխարկին կամ գայլին և այլն: Կարևոր է նաև երեխայի նկարած նկարի գունավորությունը: Հարցրեք նրան, օրինակ` ինչո՞ւ է գայլին ներկել կապույտ և ինչո՞ւ է ընտրել հենց այդ գույնը: Հարցրեք նաև նրան, ո՞ր կերպարն է դուր եկել, և ո՞ր կերպարին նա չսիրեց: Հարցերը ուղղեք շատ սիրալիր և ցածր տոնով և հավատացած եղեք, որ երեխայի մոտ կարթնանա հետաքրքրասիրություն:

<< Տնային տիկնիկային թատրոն>>

Ոչ պակաս կարևոր դեր ունեն պատկերացումները և երևակայություը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ երեխան խաղա այնպիսի խաղեր, որտեղ կարելի է նաև ներգրավել մեծերին: Խաղի համար մեզ անհրաժեշտ են մի քանի տիկնիկներ և լուսամփոփ: Հիմնական իմաստը խաղի կայանում է նրանում, որ երեխան իրեն զգա այդ փոքրիկ << Թատրոնի >> ստեղծող: Եվ անպայման հարցրեք երեխային, թե ո՞ր հեքիաթը բեմադրել, և ո՞ր հերոսին է նա կրկնօրինակելու: Այսպես առաջացնում ենք երեխայի մոտ հետա­քր­քրա­սիրություն և ցանկություն` մասնակցելու իր ներկայացմանը: Վերցնում ենք մի քանի տիկնիկներ (կարող եք նաև ինքներդ պատրաստել, տիկնիկները պետք է լինեն այնպես, որ կարողանաք կրել ձեռքի վրա և մատներով կառավարել): Խաղին կարող են մասնակցել երեխայի սիրելի մարդիկ (ընկերները, հորեղբայրը և այլոք): Խաղը ավելի հետաքրքիր դարձնելու համար կարելի է նաև ցուցանակներ փակցնել տան բոլոր հատվածներում: Երբեք պետք չէ խաղը սկսել անտրամադիր կամ բարկացած երեխայի հետ: Համբերատար մոտեցեք երեխայի սխալներին, բացատրեք նրան, որ յու­րաքանչյուր նոր աշխատանքում լինում են սխալներ, պարզապես հարկավոր է ընդունել սխալը և առաջ անցնել: Ներկայացումն ավարտելուց հետո երե­խայի հետ վերլուծեք նրա սխալները, բացթողումները, հարցրեք արդյոք արդարացան նրա սպասելիքնելը, կրկին կխաղա՞ այդ խախը և այլն: Բա­ցատրե՛ք նաև, որ սխալների վրա միայն սովորում են:

<< Հանելուկներ >>

Սա, կալեի է ասել, ավանդական սովորույթ է, որը օգտագործել են նաև մեր նախնիները: Այս մեթոդը շատ լավ զարգացնում է ճկուն միտք, երևա­կայություն և այլն: Խաղը շատ հարմար է 3 – 9 տարեկան երեխանների հա­մար: Հարկավոր է ընտրել այնպիսի հանելուկներ, որի նյութը երեխային ծանոթ կլինի ( մատիտ, տետր, գիրք, ծաղիկ, ծառ և այլն ): Երբ երեխան գուշակում է հանելուկը, հանձնարարեք նրան նկարել այն, ինչը գուշակել է: Այս մեթոդով երեխայի մոտ լավ կզարգանա արգությունը, երևակայությունը, մտածողությունը:

<< Ուրախ նկարներ >>

Դուք սիրում ե՞ք նկարել: Առաջին հայացքից շատ պարզ թվացող հարց է և թվում է, թե շատ հեշտ է պատասխանել հարցին, բայց հարցն այն է, թե արդյոք կա ցանկություն և սիրով են նկարում, թե՞ պարզապես նկարում են նկարելու համար: Երեխաների մոտ պետք է առաջացնել սեր նկարելու հանդեպ, դրա համար առաջին հերթին հարկավոր է ստեղծել համա­պատասխան միջավայր: Մեզ հարկավոր են գունավոր մաիտներ, վրձիններ, ներկեր և նկարչական տետրեր: Դուք միասին կարող եք նկարել ինչ- որ պատկերներ ( ծաղիկ, տնակ, շուն, կատու և այլն ): Կարևորն այն է, որ նկարը կազմված լինի մի շարք վառ և գույնզգույն պատկերներով: Նկարեք նկարի սկիզբը և խնդրեք երեխային շարունակել նկարը: Նշենք, որ հոգեբաններն այս խաղը օգտագործում են երեխայի վախերը և կոմպլեքսներն հասկանալու համար: Բայց դա ձեզ հարկավոր չէ, պարզապես մենք փորձում ենք զար­գացնել երեխայի ուշադրությունը և ճիշտ ընկալումը:

<< Դիմանկար >>

Շատ հետաքրքիր և ուրախ խաղ է, որը զարգացնում և օգնում է երեխայի ճիշտ խոսքի շարադրանքի ձևավորմանը, զարգացնում է նաև երեխայի երևակայությունը և մտածողությունը: Վերցրեք մաքուր թուղթ և վրան նկա­րեք մարդկային դեմքի եզրագիծ (կարելի է նաև աչքերը և այլն): Այնուհետև մատիտը փոխանցեք երեխային և խնդրեք նրան շարունակել նկարը: Հետևեք, որ երեխան նկարը շարունակի ճիշտ կերպով և ճիշտ գույներով ներկել: Բացատրեք նրան, որ, օրինակ, աչքերը հարկավոր է նկարել այս կերպ, այլ ոչ թե մուլտֆիլմի կերպարի նման, կամ պետք է ներկել ճիշտ գույներով, հետևեք, որ երեխան անի ձեր ցուցումները:

<< Հետաքրքիր նկար >>

Խաղը նախատեսված է 7 – 9 տարեկան երեխանների համար: Կազմեք 4 - 5 հոգուց բաղկացած խմբեր: Խաղի համար անհրաժեշտ են սպիտակ թղթեր և գունավոր մատիտներ: Խաղին մասնկցում է մեկ մեծահասակ ( որպես խաղավար), ով պահում է ժամանակը և ընտրում նկարի թեման: Յու­րաքանչյուր խմբից մոտենում են մեկական խաղացող: Վերցնում են թուղթը և մատիտը և խաղավարի ցուցումով սկսում են նկարել: Նրանց տրված է 2 րոպե ժամանակ` նկարելու: Նույնը կրկնում են անընդհատ, մինչև վերջին մասնակիցը: Ենթադրենք առաջին մասնակցին հանձնարարված էր նկարել ավանակի գլուխ, երկրորդին` կենգուրուի մարմին, իսկ երրորդին` առյուծի պոչ և այլն: Վերջնական նկարը պատրաստ լինելուց հետո մասնակիցները պետք է իրենց նկարին տան հետաքրքիր և ծիծաղելի անուն: Բոլոր նկարները դնում ենք միասին և սկսում ենք քվեարկություն: Խմբերը իրենց նկարներին չեն կարող տալ իրենց միավորները: Խաղի իմաստը, ոչ թե այն է, թե ով է հաղթում, այլ այն, որ երեխաները սովորում են արագ կողմնորոշվել և գեղ­արվեստորեն մտածել և արարել:

<< Բոլորից լավ >>

Խաղին մասնակցում են 8 - 10 երեխաններ` 4 – 5 հոգանոց խմբերով: Ընտրվում է խաղավար, որը ընտրում է կարճ բառ և առաջարկում մաս­նակիցներին հորինել ծիծաղաշարժ բառակապակցություններ` օգտա­գործելով տվյալ բառը, և նաև ընտրել համապատասխան երաժշտություն , կարելի է նաև պարել: Խաղի իմաստը կայանում է նրանում, թե ով է ավելի արագ, ավելի ծիծաղելի և հեաքրքիր բառակապակցություններ ասում: Սկսում են կարդալ այն մասնակիցները, որոնք առաջին 3 ձեռք բարձ­րացնողներն էին: Խմբերը քվեարկում են և իրենց միավորը տալիս են իրենց դուր եկած խմբին: Հաղթող է ճանաչվում առավելագույն միավորներ հա­վաքած խումբը, իսկ պարտված խումբը պետք է կատարի հաղթող խմբի ցանկությունը:

<< Շնորհավորե՛նք հոբելյարին >>

Այս խաղին հարկավոր է պատրաստվել նախօրոք: Ծննդյան տոնին հրավիրված երեխաներին նախապես զգուշացնում ենք, որ կազմակերպվում է մրցույթ, շնորհավորանքներ` փոքրիկ նվերների և քաղցրավենիքների տեսքով: Մասնակցության համար երեխաները պետք է ընտրեն հատուկ և յուրօրինակ հագուստներ, ընտրեն շնորհավորական խոսքեր և իրենց գործողությունը: Օրինակ` փոքրիկ աղջիկը կարող է դառնալ արքայադուստր և այլն: Նաև կարող է իր շնորհավորանքն ուղղել արքայադստերը վայել կերպով, (օրինակ` իմ նման գեղեցիկ արքայադուստր լինես և այլն ): Այս ամենը պետք է կատարվի իբրև բեմականացում: Ծնողները և հատկապես հոբելյարն է որոշում, թե որ երեխան է լավ բեմականացրել իր շնոր­հավորական ուղերձը և հենց այդ մասնակիցն էլ հաղթում է: Հաղթողին տրվում է մի փոքրիկ նվեր, իսկ մյուս մասնակիցներին քաղցրավենիք են բաժանում: Խաղի իմաստն այն է, որ զարգացնեն երեխայի երևակայություը և ամենակարևորը` ազատել երեխային իր կոմպլեքսներից:

<< Ուրախ նկար >>

Խաղը նախատեսված է 5 - 17 տարեկան երեխանների համար, կարող են խաղալ բոլոր ցանկանողները: Կարելի է խաղալ և՛ խմբերով և՛ անհատական: Անցկացվում է վիճակահանություն և, ով ընտրվեց, նա սկսում է երգել ինչ -որ երգ, ծանոթ մուլտֆիլմից կամ կինոնկարից: Մասնակիցները ուշադիր լսում են, որ բառի վրա կանգ առավ մասնակիցը, ըստ խաղի կանոնի` հաջորդ մասնակցը պետք է այդ բառով այլ երգ երգի: 1 րոպեի ընթացքում չերգելու դեպքում` ստանում է բացասական միավոր, որից հետո կարող է երգել ցանկացած երգ:

<< Հաղթահարի՛ր խաչընդոտը >>

Խաղը նախաեսված է 7 - 10 տարեկան երեխանների համար: Խաղին պետք է մասնակցեն 10 կամ 20 երեխաններ: Ընտրվում է խաղավար, մասնակիցները կազմում են երկուական խմբեր` մեկ աղջիկ և մեկ տղա մասնակից: Խաղավարը նախապես կազմում է ծրագիր, որի մեջ ներառում է ցանկացած գեղարվեստական բեմախաղ, որը պետք է համապատասխանի երեխանների ցանկությանը և կարողություններին: Մասնակիցները, ըստ իրենց կա­րողությունների, ընտրում են դեր ( պարային, երգի, ասմունքի և այլն ) և համապատասխան հագուստ: Միավորները հաշվարկվում են արագության և որակական հատկանիշներ ցուցաբերած արդյունքների հիման վրա: Հաղթանակը տրվում է այն խմբին, որը հավաքել է աենաշատ միավորները: Խաղի հետաքրքրության համար կարելի է նաև նախապես պատրաստել մրցանակներ` 1 – 3-րդ տեղերը գրաված խմբերի համար:

<< Զվարճալի շրջան >>

Խաղը նախատեսված է 5 - 8 տարեկան երեխանների համար: Վիճակահանությամբ ընտրվում է մեկ մասնակից: Ընտրված մասնակցի աչքերը փակում են: Մյուս մասնակիցները շրջան են կազմում մեջտեղում թողնելով ընտրված մասնակցին: Մասնակիցները պտտվում են մեջտեղում կանգնած մասնակցի հակառակ ուղությամբ: Խաղավարը ընտրում է 1 մասնակցի, ով պետք է ասի << կա՛նգ առ >> և տարբեր կենդանիների անուններ տա, օրինակ` կապիկ, կրիա, շուն և այլն: Մասնակիցը կանգ է առնում և աչքերը փակ` ընտրում պատահական խաղացողի և տեղը զիջում նրան: Ընտրված մասնակիցը պետք է կրկնօրինակի այն կենդանուն, որի վրա կանգ էր առել նախորդ մասնակիցը:

<< Բեմականացնում ենք հեքիաթ >>

( հորինվածք)

Խաղը նախատեսված է 6 - 10 տարեկան երեխանների համար: Խաղին կարող են մասնակցել 8 - 20 երեխա: Բաժնվում են 3 խմբերի, յուրաքանչյուր խմբում` հավասար քանակի մասնակիցներ, օրինակ` 4 և այլն: Կարելի է խաղը կազ­մակերպել ինչ - որ մանկական հավաքույթի ժամանակ: Խաղի հետաքրքիր անցկացման համար խաղավարը նախապես պատրաստում է հագուստներ: Խաղացողները նստում են, իսկ խաղավարը կարդում է հեքիաթից մի փոքրիկ հատված: Առաջադրանքը հետևյալն է, խաղացողները պետք է շարունակեն հեքիաթը և բեմադրեն: Խմբերը սկսում են խորհրդակցել, և երբ ավարտում են հեքիաթի հորինված վերջաբանը, խաղավարը հերթով մոտենում և լսում բոլոր խմբերի առաջարկած տարբերակները: Խաղավարը նախապես զգուշացրել էր, որ լինելու են մրցանակներ, օրինակ` լավագույն դերասան, լավագույն դերասանուհի, ամենազվարճալի ավարտ, լավագույն խումբ և այլն: Հաղթող ճանաչվում է քվեարկության միջոցով առավելագույն միավոր հավաքած խումբը:

<< Յուրահատուկ պատկերներ >>

Խաղը նախատեսված է 5 - 7 տարեկան երեխանների համար: Խաղը կարելի է խաղալ 4 – 5 երեխաների հետ: Խաղավարը նախապես պատրաստում է գունավոր կտորներ և քաղցրավենիքներ: Երեխաները պետք է ձևավորեն ինչ- որ պատկերներ: Վիճակահանության միջոցով ընտրվում է մասնակից, որը հանում է գունավոր կտորները, և հերթով կապում խաղացողների աչքերը: Այնուհետև երեխաները առանձնանում են և պատրաստում պատկերներ: Մեկը մյուսին իր պատրաստածը ցույց չի տալիս: Յուրաքանչյուրը իր պատրաստածը ցույց է տալիս խաղավարին և փորձում է բացատրել, թե ինչ է պատրաստել: Հաղթում է այն մասնակիցը, ում պատկերը ամենից հե­տաքրքիրն ու գեղեցիկն էր: Խաղավարը հերթով ցույց է տալիս պատկերները, և ով ավելի արագ է գուշակում, նա էլ ստանում է մրցանակը:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Մկրտչյանը

Կատեգորիա: Ծնող-երեխա փոխհարաբերություններ | Ավելացրեց: khudoyanani (06.01.2018)
Դիտումներ: 1496 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar