Գլխավոր էջ » Հոդվածներ » Ծնող-երեխա փոխհարաբերություններ

Սխալներ, որոնք թույլ են տալիս ծնողները դաստիրակության ժամանակ

Սխալներ, որոնք թույլ են տալիս ծնողները դաստիրակության ժամանակ

 

Երեխայի անհաջողությունները կամ հաջողությունները դիտարկել որպես <<անբավարար ուղեղի>> հետևանք - նման դեպքերում  երեխայի մոտ ձևավորվում է սեփական իմացական ընդունակությունների թերագնահատում: Նման երեխաները վախենում են հարցեր տալ` որպիսի իրենց ինտելեկտուալ ընդունակությունների համար վատ գանահատական չստանան: Երեխայի անհաջողության առաջին արձագանքը պետք է լինի օգնությունը` հարցնելով, թե արդյոք նրան օգնություն պետք է : Անհաջողության պատճառը պետք է փնտրել ոչ միայն երեխայի մեջ, այլև` առաջացած խնդրում: Գնահատեք գործողությունը և ոչ, թե երեխային, խնդիր տեղայնացմամբ դուք արդեն կիսով չափ կլուծեք այն:

Ապրել ուրիշներից ոչ պակաս կամ լավագույն դեպքում մյուսներին նման -Փորձելով ապրել բոլորի նման և կենտրոնանալով համընդհանուր ընդունված նորմերի վրա` երեխաները մեծանում են մեծահասակների իշխանությունից կախվածության մեջ, պատժից կամ նորմայից շեղվելու վախով: Մի բարկացեք երեխայի վրա, եթե նա չի ցանկանում վարվել այս կամ այն կերպ` նա պարզապես ունի իր սյուբեկտիվ ցանկությունները: Երեխաները իրենց հերոս կերպարներից ոգեշնչվում են, երազում, և նրանց սահմանափակ իրականություն վերադարձնելով դուք խոչնդոտում եք նրանց երևակայել ու երազել:

Երեխայի առաջին իսկ անհաջողությունը վերագրել նրա դժբախտ ճակատագրին – տվյալ պարագայում երեխայի մոտ ձևավորվում է դիրքորոշում` ամեն բան լավ է լինելու – ի փոխարեն ամեն բան անհաջողությամբ կավարտվի¦ : Հաջողության մասին խոսեք ժպիտով, և սովորեցրեք, որ եթե չի հաջողվում ապա պետք է փոխել գործողության մեթոդը: Սովորեցրեք, որ անհաջողությունը նորմալ է, և մենք սովորում ենք փորձ ու սխալի միջոցով:

Բարկանալ, երբ երեխաների միջև կոնֆլիկտ է առաջանում – հաճախ մեծահասկաները միջամտում և խոչնդոտում են երեխաների կռվին` բաժանելով նրանց, սակայն կոնֆլիկտին լուծում չտալով: Պետք է կոնֆլիկտին տալ երկկողմանի հավանություն արժանացած լուծում:

Այլ մարդկանց ներկայությամբ պատժեԼ կամ խրախուսել – արդյունքում երեխայի մոտ ամոթ է առաջանում կոլեկտիվից, խմբերից: Երեխայի մոտ սկսվում է այլոց կարծիքներից կախվածություն առաջանալ: Այսպիսով երեխան մեծանում է կոլեկտիվ վերահսկողության մթնոլորտում, և ճնշում սեփական ես-ը:

Համարել, որ դաստիրակությունը կնոջ գործն է – կանացի դաստիրակությունը պահպանողական է, հինված` առկա մոդելների յուրացման վրա: Բացի այդ այն հիմնվում է համակրանքի և հակարանքի վրա, և ոչ, թե երեխայի իրական հնարավորությունների գնահատման: Արդյունքում առաջանում է արական դաստիրակության պակաս: Ներկայումս սա հաշվի առնելով նույնիսկ տարբեր հաստատություններում են ներմուծել տղամարդ դաստիրակներ:Սա կարևոր հանգամանք է և' տղաների, և' աղջինկների դաստիրակության պարագայում:

Նյութը պատրաստել է Հասմիկ Գալոյանը

Կատեգորիա: Ծնող-երեխա փոխհարաբերություններ | Ավելացրեց: khudoyanani (15.01.2019)
Դիտումներ: 2587 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 4.3/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 liakarina • 00:43, 17.01.2019
biggrin biggrin biggrin
avatar