Գլխավոր էջ » Հոդվածներ » Ծնող-երեխա փոխհարաբերություններ

6 <<վտանգավոր>> արտահայտություն, որոնք պետք չէ ասել ձեր երեխաներին

Երեխայի դաստիարակությունը ծնողների ամենաբարձ և պատասխանատու խնդիրներից մեկն է: Եվ ծնողի կողմից ոչ տեղին հնչեցված արտահայտությունները հաճախ երեխայի մոտ սխալ պատկերացումներ են ձևավորում կյանքի մասին: 

ՄԵԾԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԼՍԵԼ

Այս արտահայտությունը լսելով` երեխան մտածում է` <Բոլոր մեծերը խելացի են և լավն են և պետք է անել այնպես, ինչպես նրանք են ցանկանում>: Արտահայտությունը վտանգավոր է նրանով, որ երեխան սկսում է վստահել բոլոր մեծերին, անգամ անծանոթներին, և նրանցից ոչ մի վատ բան չի ակնկալում:

ՄԻ ԼԱՑԻՐ

 Այս արտահայտությունը լսելով`  երեխան կարող է մտածել, որ հույզերը ցույց տալը վատ բան է, որ դրա համար իրեն կարող են միայն նախատել:  Արդյունքում նա կարող է դառնալ ավելի լռակյաց և փակ, իսկ չարտահայտված հույզերը հաճախ վերափոխվում են ագրեսիայի:

Ճիշտ կլինի ասել` << Պատմի ինչն է քեզ անհանգստացնում, ինչու ես լացում...>> 

 

 

 

ՏԵՍ ԻՆՉ ԼԱՎ ԵՐԵԽԱ Է

Այս արտահայտությունը լսելով` երեխան սկսում է մտածել, որ ինքը մյուսներից վատն է, և անգամ իմաստ չկա որևէ բան փորձելու, միևնույն է ոչինչ չի ստացվելու: Ուրիշ երեխաների հետ համեմատելը բացասաբար է ազդում երեխայի ինքնագնահատականի վրա:

Ճիշտ կլինի ասել` <Դու նույնպես այդպես կարող ես>: Ցույց տվեք, որ հավատում եք նրա ուժերին:

 

 

 

,,ԽՈԶ,, ՄԻ ԵՂԻՐ 


Այս արտահայտությունը լսելով` երեխան մտածում է, որ միշտ ամեն բանով պետք է կիսվի ուրիշների հետ, որ ինքը ոչինչ չունի:  Այս մտքերը ժամանակի ընթացքում երեխային դարձնում են ավելի խեղճ, անինքնավստահ:

Ճիշտ կլինի ասել` արի տանք թող մի փոքր էլ ինքը խաղա քո խաղալիքով, կամ դուք կարող եք փոխել խաղալիքները ժամանակավորապես: Թույլ տվեք, որ երեխան ԻՆՔԸ ՏՆՕՐԻՆԻ ԻՐ իրերը:

 

 

 

 

 

 

ԴԵՌ ՎԱՂ Է ՔԵԶ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼԸ

 

 

 

 

Այս արտահայտությունը լսելով` երեխան կարող է մտածել, որ կարելի է նաև ուրիշներից հարցնել: Եթե ձեր երեխան ձեզ հարցեր է տալիս և դուք չեք պատասխանում, նա կարող է այդ  հարցերի պատասխանները ստանալ այլ`  վատ աղբյուրներից: 

Ճիշտ կլինի փորձել որոշակի պատասխան տալ երեխայի բոլոր հարցերին: Այդպես դուք կշարունակեք որպես հեղինակություն հանդես գալ երեխայի աչքերում և չեք կորցնի նրա վստահությունը: 





Աղբյուրը`  https://www.adme.ru/svoboda-psihologiya/7-opasnyh-fraz-kotorye-nelzya-govorit-svoemu-rebenku-1540715/ © AdMe.ru

Կատեգորիա: Ծնող-երեխա փոխհարաբերություններ | Ավելացրեց: khudoyanani (05.08.2017)
Դիտումներ: 1054 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar