Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Բացահայտումներ արյան խմբի և մարդու հոգեբանության շուրջ

Բացահայտումներ արյան խմբի և մարդու հոգեբանության շուրջ


Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Արևմուտքում, մի շարք գիտնականներ, ցուցաբերելով ռասսիստական մոտեցում, հրապարակայնորեն հայտարարեցին, որ արյան երրորդ խումբը ավելի տարածված է Ասիայում և հազվադեպ է հանդիպում  սպիտակամորթ եվրոպացիների  շրջանում: Եվ միգուցե գաղափարն այդքան  բուռն արձագանք չստանար ասիացիների կողմից, եթե վերոնշյալ գիտնականները չպնդեին, որ քանի որ արյան երրորդ խումբը բնորոշ է կենդանիներին, ապա կարելի է ասել, որ ասիացիները զարգացման ավելի ցածր մակարդակ ունեցող մարդիկ են, քան եվրոպացիները, որոնց մեծամասամբ բնորոշ են արյան առաջին և երկրորդ խմբերը: Միտքն իհարկե որևէ լուրջ հիմնավորում չուներ և   քննադատության   մեծ ալիք բարձրացավ հատկապես Ճապոնիայում, իսկ արդեն 1931 թվականին Ֆուրուկավա Տակեշին բացահայտեց, որ իսկապես գոյություն ունի ակնհայտ կապ արյան խմբի և   անձի` այս դեպքում արդեն հոգեբանական առանձնահատկությունների միջև: Դե իհարկե ոչ այնպիսի կապ ինչպիսին մատնանշում էին եվրոպացիները:  Ասում են, որ Ճապոնիայում մինչ օրս  չափազանց մեծ ուշադրություն է հատկացվում արյան խմբին, անգամ որոշ մանկապարտեզներում երեխաներին առանձնացնում են ըստ արյան խմբի և համապատասխան դաստիարակչական մեթոդներ կիրառում:  Ինչևէ, հատկանշական է այն, որ խնդրով սկսել են հետաքրքրվել  շատ հոգեբաններ, որոնք,ուսումնասիրությունների արդյունքում,  եկել են որոշակի համոզմունքների` կապված բնավորության և արյան խմբի միջև առկա կոնկրետ կապերի հետ: Դրանց ճշմարտացիությունը կարող է ստուգել յուրաքանչյուրը` համեմատելով իր արյան խմբի և դրան համապատասխանեցված անձնային հոգեբանական առանձնահատկությունների տվյալները: Եվ այսպես, առաջին կամ 0 խմբի ներկայացուցիչները ակնհայտ լիդերներ են, նրանց բնորոշ է անընդհատ շարժումը: Կատակասեր և նպատակասլաց այս մարդիկ երբեք չեն զգում ինքնավստահության պակաս, թեպետ ունեն մի մեծ թերություն. նրանք դժվարությամբ են ազատվում նախանձի և խանդի զգացողություններից: Երկրորդ կամ A խումբը հարմոնիայի, խաղաղության սիրահարներն են: Բարությանը և համբերատարությանը զուգընթաց, սակայն, նրանք չափազանց զգացմունքային են, երբեք չեն կարողանում լիարժեք կերպով հանգստանալ: Երրորդ խմբի կամ B-ի ներկայացուցիչները աչքի են ընկնում իրենց ադապտիվ` հարմարվողական վարքով, նրանք վառ անհատականություններ են, ունեն ուժեղ երևակայություն: Մարդկանց այս տեսակին անվանում են <<որսորդներ>>` խելացի և շրջահայաց կերպարներ, որոնք, սակայն, երբեմն-երբեմն սիրում են խույս տալ հասարակության մեջ ընդունված նորմերից, դիմել խենթ արարքների: AB-ն կամ չորրորդ խումբը ամենահազվադեպ հանդիպող մարդկանց խումբն է, նրանք սառնասիրտ են, հմուտ են հաղորդակցման հարցում, բայց և այնպես կասկածամիտ են, մշտապես հապաղում են որոշումներ կայացնելու հարցում:

Հեղինակ՝ Անի Խուդոյան

Աղբյուրը՝ www.diplomat.am

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (23.07.2016)
Դիտումներ: 557 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar