Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Անգելմանի համախտանիշ կամ <<ժպտացող երեխաների>> առեղծվածը

             Հիվանդությունն իր անվանումը ստացել է հայտնի բժիշկ Հարրի Անգելմանի անունից, ով, 1965 թվականին Մեծ Բրիտանիայում, առաջին անգամ ախտորոշեց այն, հիվանդներին անվանելով <<խամաճիկ երեխաներ>>:Ուորինգթոն քաղաքի հիվանդանոցի բժիշկը լինելով` Անգելմանն ուսումնասիրում էր երեք այցելուների, որոնց մեջ նա ինչ-որ նմանություն էր նկատել, սակայն, չունենալով լաբորատոր սարքավորումներ հստակ ախտորոշում կատարելու համար, չէր կարողանում իր հետազոտությունն ավարտին հասցնել: Եվ մի օր, երբ բժիշկը Վերոնա քաղաքում կազմակերպված նկարների ցուցահանդեսիներից մեկում էր, մի նկար գրավեց նրա ուշադրությունը, նկարում պատկերված տղա-խամաճիկը ծիծաղում էր: Այդ տղան անչափ նման էր բժշկի այցելուներին, այնքան նման, որ Անգելմանը որոշեց մի հոդված գրել << Խամաճիկ երեխաները >> խորագրով, որում նկարագրվում էր <<երջանիկ երեխաների>> համախտանիշը, որը հետագաում անվանափոխվեց բժշկի անունով: Հիվանդության դեպքում դրսևորվում է հապաղում մտավոր և ֆիզիկական ոլորտներում, ինչին զուգահեռ կարող են դրսևորվել նաև էպիլեպսիայի նոպաներ, քնի խանգարում, համախտանիշի դեպքում երեխան անընդհատ ժպտում է, ծիծաղում, թվում է, թե այս խնդրով մարդիկ միշտ երջանիկ են: Այս համախտանիշով տառապող մարդկանց մեծամասնության մոտ ժառանգական խնդիրներ չկան, ախտորոշումը կարող է կատարվել անգամ ներարգանդային փուլում: Հիվանդությունն այդքան էլ տարածված չէ, կարող է հանդպել 10000 երեխայից մեկի մոտ:

<<Ժպտացող երեխաներին>> բնորոշ առանձնահատկությունները

  1. Ժպիտ, ծիծաղ` առանց պատճառի
  2. Քաոսային շարժումներ
  3. Խոսքի հապաղում
  4. Ցնցումներ
  5. Քնի խանգարում
  6. Ստրաբիզմ
  7. Խրոնիկ ծարավի զգացում
  8. Քաշի ավելացման հետ կապված խնդիրներ

   Այս հիվանդությամբ տառապող անձինք սովորաբար երկար կյանք չեն ունենում` ապրում են 35-40 տարի, ճիշտ դեղորայքային բուժում ստանալու դեպքում մի փոքր ավելի շատ: Լիարժեք բուժման տարբերակներ մինչ այժմ չկան: Բուժման նպատակով, այս հիվանդներին նշանակվում են հատուկ դեղամիջոցներ, որոնք կարող են որոշակիորեն նվազեցնել ցնցումների քանակը, մանր մոտորիկայի և ակտիվության մյուս տեսակերի զարգացման նպատակով նշանակվում է հատուկ մարմնամարզություն, վարքաբանական թերապիա` գերակտիվության հետ կապված խնդիրների կարգավորման և ուշադրության կենտրոնացման կարողության զարգացման նպատակով:

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (19.03.2019)
Դիտումներ: 1160 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar