Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

5 հույզեր, որոնք բացասաբար են ազդում առողջության վրա

 

 

 

Ավստրիացի գիտնական, հոգեբանության և հոգեսոմատիկայի ոլորտի մասնագետ Վոլֆգանգ Գրուբերը անցկացրեց մի ուսումնասիրություն, որի ընթացքում հինգ տարի շարունակ դիտարկել է երկու հազար կամավորների: Ամփոփելով արդյունքը, նա առանձնացրեց 5 զգացմունքներ, որոնք բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա:

 

  1. ՆԱԽԱՆՁ

Պարզվել է, որ նախանձ մարդկանց դեպքում 2.5 անգամ բարձր է ինֆարկտի հավանականությունը, քան այն մարդկանց,  ովքեր ուրախանում են ուրիշների հաջողություններով: Գիտնականը նախանձը որակեց որպես  թույն մարդու սրտի համար:

  1. ԽԱՆԴ

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խանդը հանգեցնում է օրգանիզմի հորմոնալ ստատուսի խաթարմանը, և առաջին հերթին, նվազեցնում է սեռական հորմոնների, հատկապես տեստոստերոնի արտադրությունը, որը հանդիսանում է տղամարդկանց իմպոտենցիայի զարգացման պատճառ: Խանդի զգացումը բնորոշ է մանրախնդիր, բռնապետ մարդկանց:

  1. ԻՆՔՆԱ ՄԵՂԱԴՐԱՆՔ

Մեղքի զգացումը մեծացնում է քաղցկեղածին գործընթացների զարգացման հավանականությունը: Մարդիկ, ովքեր միշտ զբաղված են ինքնամեղադրմամբ զգայուն են վիրուսածին հարուցիչների նկատմամբ: Ի վերջո գիտնականները փաստում են, որ առողջությունը 80 տոկոսով կախված է մարդու հոգեբանական վիճակից:

  1. ԽՂՃԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Խղճահարությունն իր անձի նկատմամբ հանգեցնում է լյարդի խնդիրների

առաջացմանը, ացետիլխոլինի արտադրության մեծացմանը`թուլության

հորմոն, նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը,առաջանում

են սննդի ընդունման հետ կապված խնդիրներ:

  1. ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Ագահ մարդկանց մոտ հաճախ առաջանում են մարսողության խնդիրներ: Կարող են առաջանալ նաև բուլեմիա կամ անորեքսիա:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի Հոգեբանության բաժնի  ուսանողուհի Մանե Կնյազյանը


 

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (04.11.2018)
Դիտումներ: 1395 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar