Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

10 սովորություն, որոնցից պետք է մեկընդմիշտ ազատվել երջանիկ լինելու համար

 

 

 

 

  • Մի ապրեք՝ մտածելով, թե ինչ կմտածեն ձեր մասին ուրիշները նևրոզի տանող ամենահեշտ ճանապարհը, թերևս անընդհատ կենտրոնանալն է այն բանի վրա, թե ինչ կմտածեն ուրիշները ձեր մասին և թե ինչպես կարելի է բոլորին դուր գալ; Կախվածություն կարող է առաջանալ ոչ միայն օտարների, այլ նաև մեր հարազատների, բարեկամների, ընկերների, մտերիմների կարծիքներից; Սովորեք մերժել մարդկանց, ասել՝ <<ոչ>> անհարմար խնդրանքներին և հիշեք, որ սա ձեր կյանքն է;
  • Մի ձգտեք համապատասխանել ստանդարտներին- և՛ դուք, և՛ առհասարակ յուրաքանչյուր ոք յուրահատուկ է; Հոգեկան առողջության առաջին և ամենակարևոր նախապայմաններից մեկն այն է, որ մարդը միշտ դեպի ձգտի դեպի առաջ գնալ, և համեմատվեք ոչ թե ուրիշների, այլ ինքներդ ձեզ հետ, ձեր անցյալի և ներկայի ես-երի հետ և եթե դուք դարձել եք ավելի իմաստուն, հաջողակ, ապա դուք առաջ եք գնում;
  • Վախ ապագայից- շատերը առաջ չեն գնում միայն այն պատճառով, որ վախենում են, որ ամեն բան վատ ավարտ կունենա; Եթե վախենում եք որևէ բան անել, պատկերացրեք, թե վատագույն դեպքում, եթե դուք հանկարծ սխալվեք, կամ դա ձեզ չհաջողվի, ի՞նչ կարող է տեղի ունենալ և  ի՞նչ կանեք դուք այդ դեպքում; Վերլուծեք ձեր քայլերը ամենավատ սցենարի դեպքում, և վախը կանհետանա;
  • Վախ քննադատվելուց- հիշեք , որ շատ հաճախ քննադատում են, քանի որ նախանձում են; Հոգեթերապևտները ասում են, որ անինքնավստահ մարդկանց համար դժվար է ուրիշներին հաճոյախոսել, քանի որ նրանք կարծում են, որ այդ դեպքում իրենք իրենց <<ցածրացնում >> են; Մի վախեցեք քննադատվելուց, դա ձեզ կօգնի առաջ գնալ:
  • Մարդկանց չվստահելը- մարդկանցից անընդհատ վատը սպասելը, և համոզմունքը, որ ոչ մեկից չարժի ոչինչ խնդրել, դեռևս ոչ մեկին երջանիկ չի դարձրել:
  • Վստահություն այն բանում, որ կյանքը անարդար է- <<Բոլորը լավ են ապրում , բացի ինձնից, անգամ նրանք, ովքեր արժանի չեն դրան>> - սա այն գաղափարն է, որը կարող է թունավորել մարդու կյանքը; Չկա փող, որովհետև չկա հաջողություն և այլն; Նման դիրքորոշումներից ազատվելու լավագույն միջոցը այս դեպքում ևս համեմատություններից հրաժարվելն է, սեփական անձի վրա կենտրոնանալը;
  • Բողոքելու և բամբասելու սովորությունը- անընդհատ դժգոհությունները կյանքը փակուղի են դարձնում; Հոգեբանները առաջարկում են անընդհատ ֆիքսել այն լավագույնը, որը ձեզ հետ տեղ է ունենում , կենտրոնանալ կյանքում տեղի ոքւնեցող լավ իրադարձությունների վրա, դա փոխում է մտածելակերպը
  • Ամեն բան վերահսկելու պահանջմունքը- մի՛ փորձեք կյանքում ամեն բան վերահսկել,միևնույն է դա ձեզ չի հաջողվելու, և դուք անընդհատ տագնապային վիճակում եք գտնվելու դրա պատճառով, դադար տվեք, երբեմն պետք է ամեն բան թողնել, որ ընթանա իր հունով;

Աղբյուրը ՝ www. adme.ru

 

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (07.01.2018)
Դիտումներ: 1136 | - Վարկանիշ -: 4.6/7
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar