Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Նյութերը ենթաբաժնում: 101
Ցուցադրված նյութերը: 31-40
Էջեր: « 1 2 3 4 5 6 ... 10 11 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

Նիկոլ  Փաշինյան

Կիսաեռանկյունաձև  դեմք

Այս դեմքի  ձևն ունեցող մարդիկ համարվում են կրթված, էմոցիոնալ  և միևնույն ժամանակ պասիվ: Ի տարբերություն ուղղանկյուն  ֆորմայով դեմքի մարդկանց` նրանք ոչ մի նպատակի չեն  հասնում   և  դժվար էլ իրենց առաջ նպատակներ դնեն: Իսկ եթե  նույնիսկ դնում են նպատակներ, որպեսզի դրանք իրագործեն, միշտ ինչ-որ բան խանգարում է, ինչպես օրինակ` ալարկոտությունը, պրոֆեսիոնալիզմը,աշխատանքը միշտ  կիսատ թողնելը:

Հողի գույն դեմք

Այսպիսի մաշկի  գույն ունենում են ինքնավստահ և միևնույն  ժամանակ վստահելի մարդիկ: Նրանք գնահատում են ուրիշների օգնությունը և երբեք անշնորհակալ չեն  լինում: Միևնույն ժամանակ կարելի է չնախանձել նրանց, ովքեր դավաճանել  են  նրանց: Նրանք լավ հիշում են ոչ մի այն լավը, այլ նաև  վատը, և որոշակի առումով հիշաչար են: Միտումնավոր  վրեժ չեն լուծի, սակայն հարմար  առիթի դեպքում  վնաս կարող են հասցնել: Այսպիսի մարդկանց հունից հանելը դժվար է, բայց եթե միևնույն ժամանակ բարկության դեպքում նրանք նման են փոթորկի:

Քառանկյունաձև ճակատ

Երբեմն մազերի գիծը գնում է քունքից վեր` թեթևակի նեղանալով, կորվելով դեպի ճակատի  խորքը, այսպիսի ճակատը կոչվում է քառանկյուն կամ օվալաձև: Այսպիսի ճակատով մարդկանց  հատուկ են դեպրեսիաները, որոնք բարդ թեմաների շուրջ մտորելու և որոշ մետաֆիզիկական  երևույթների ուսումնասիրության հետևանք  են: Բայց այդ մարդիկ ոչ թե դեպրեսիվ են, այլ ավելի շատ փիլիսոփայական էություն  ունեն: Ընդհանրապես այդպիսի ճակատ ունեցող մարդիկ շատ դրական կողմեր ունեն: Նրանք հակված  են  բարեգործություն կատարելու, բարձր ինտելեկտի տեր են, ունեն լավ հումորի զգացում և   կամքի ուժ: Միևնույն ժամանակ նրանց պակասում է ինքնավստահությունը՝ ինչի պատճառով հաճախ նրանց մոտ խնդիրներ են առաջանում  կարերիայում և շփման մեջ:

Թույլ ընդգծված կզակ

Թույլ ընդգծված, աննկատելի կզակը հաճախ բնորոշ  է ցածր կամքի ուժ ունեցողներին: Եվ իզուր չէ, որ ֆիզիոգնոմիկայում այս մարդկանց բնութագրում  են որպես փափուկ, երկչոտ, անկայուն բնավորությամբ մարդկանց:

Հանրամատչելի հոդվածներ | Просмотров: 1816 | Добавил: khudoyanani | Дата: 18.04.2017 | Комментарии (0)

<Ռոմեոյի և Ջուլիետի էֆեկտը>>, մեծ դեր խաղալով սիրո առաջացման և ուժեղացման գործում, հետագա հարաբերություններում կարող է խիստ բացասական հետևանքների հանգեցնել: Պատանին կամ աղջիկը հրապուրված են միմյանցով, սիրահարվում են: Ծնողներն արգելում են նրանց հանդիպել: Դրա հետևանքով նրանց մեջ զրկվածության զգացում է առաջանում, և սերն ուժեղանում է: Երիտասարդներին կարող է թվալ, թե խելագարի նման սիրում են իրար,որ առանց մեկը մյուսին ապրել չեն կարող: Բայց ահա արգելքը վերանում է, ծնողները զիջում են, թույլ են տալիս ամուսնանալ: Այս նոր վիճակը յուրահատուկ է նրանով, որ երիտասարդ զույգի սերը մնում է առանց իր հիմնական ֆունկցիայի, որն էր ` բողոքը արգելքների դեմ: Սիրային կապը զրկվում է իր իմաստի մի զգալի մասից և թուլանում է, իսկ որոշ ժամանակ անց կարող է անհետանալ, որն էլ իր հերթին կարող է ամուսնալուծությունների պատճառ դառնալ:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Պետրոսյանը

Հանրամատչելի հոդվածներ | Просмотров: 1334 | Добавил: khudoyanani | Дата: 11.04.2017 | Комментарии (0)

 «Պլացեբո» լատիներեն նշանակում է՝ «ես դուր եմ գալիս»: Բժշկության մեջ այդպես են անվանում այն միջոցները, որոնք օժտված չեն բուժիչ հատկությամբ, սակայն նույն ազդեցությունն են թողնում, ինչ իրական բուժիչ միջոցները։

Հանրամատչելի հոդվածներ | Просмотров: 1870 | Добавил: khudoyanani | Дата: 07.04.2017 | Комментарии (0)

Բուրգի ամենաներքևի մակարդակը պատասխանում է «Ինչ ունեմ ես այսօր» հարցին: Դա վերաբերվում է թե՛ ընտանիքին, թե՛ շրջապատին, թե՛ տանը, աշխատանքին և այլն: Եվ եթե ձեզ մոտ այդ հարցին պատասխանելու արդյունքում մեկ այլ հարց կառաջանա՝ ինչու՞ ես ունեմ այն , ինչ ունեմ, ապա պատասխանաը պետք է փնտրել հենց վերևի բուրգում: Երկրորդ բուրգը պատասխանատու է «Ի՞նչ եմ ես անում» հարցի համար: Ակնհայտ է, որ կախված այն բանից , թե ինչ եք դուք անում, դուք ունեք այն ինչ ունեք: Այսինք ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ եք դուք անում: Իսկ եթե այդուհանդերձ ձեզ մոտ հարց է ծագում, ինչու եմ ես անում այն, ինչ անում եմ, ապա պետք է արդեն բարձրանանք և դիմենք երրորդ բուրգի օգնությանը, որը պատասխանում է « Ինչպե՞ս եմ ես ընտրում հարցին» և ահա կախված այն բանից, թե ինչպես եք դուք ընտրություն կատարում, որոշումներ կայացնում, ինչ սկզբունքով եք առաջնորդվում կյանքում՝ հասնել ավելիին կյանքում, կամ ապրել այսօրվա օրով..., կախված է այն , թե ինչպես դուք կգործեք տարբեր իրավիճակներում:

 

Հանրամատչելի հոդվածներ | Просмотров: 2251 | Добавил: khudoyanani | Дата: 05.04.2017 | Комментарии (0)

 

Եթե բառերը չափազանց մոտ են իրար, դա խոսում է այն մասին, որ տվյալ անձը աշխույժ է, էներգիայով լի, պատրաստ է 

Հանրամատչելի հոդվածներ | Просмотров: 3935 | Добавил: khudoyanani | Дата: 03.04.2017 | Комментарии (0)

Մեկ այլ գիտափորձի ժամանակ համակարգիչը կարողացավ գտնել շուրջ 1000 մարդկանց դիմա-անվանային նմանություն:

Ալգորիթմը բացահայտեց, որ միևնույն անուններով մարդիկ աչքերի և բերանի շրջանում ունենում են նմանություններ: Օգտագործելով այս տեղեկույթը, ռոբոտը 60 % դեպքերում կարող է անունները համապատասխանեցնել դեմքերին,եթե նրան առաջադրվի 2 տարբերակ:

Նյութը մշակել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի՝ Մելինե խաչատրյանը:

Աղբյուրը՝ http://psypress.ru/articles/27906.shtml, https://web.facebook.com/groups/1754638528186941/?multi_permalinks=1779216355729158%2C1778506209133506&notif_t=group_activity&notif_id=1490091806205941

Հանրամատչելի հոդվածներ | Просмотров: 727 | Добавил: khudoyanani | Дата: 22.03.2017 | Комментарии (1)

Գտեք միջոցներ կանխելու այնպիսի իրադրությունները , որոնք բարկության դրդապատճառ են: Նման իրավիճակները, որպես կանոն , նախատիպային են : Պարզեք բարկության պատճառները և փնտրեք լուծումներ, որոնք թույլ կտան վերացնել կամ շրջանցել: Իրականում իրադրությունը կրկնվելու դեպքում բարկությունը ուժգնանում է: Վերցրեք թուղթ ու մատիտ և ծախսեք 60 վայրկյան՝ նկարելու համար խնդրի լուծման միջոցը: Այդ զբաղմունքն արդեն իսկ ձեզ կազատի բարկությունից, քանի որ կփորձեք դրականորեն արձագանքել:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Լուսինե Քեշիշօղլյանը:

Աղբյուրը՝ Էնդրյու Գոլիզեկ <<Սթրեսի հաղթահարումը 60 վայրկյանում>> 

 

Հանրամատչելի հոդվածներ | Просмотров: 1394 | Добавил: khudoyanani | Дата: 22.03.2017 | Комментарии (0)

9. Չպետք է սթրեսի դեմ պայքարել շատակերությամբ կամ դիետայով, դեղերի, ալկոհոլի, կամ թմրանյութերի միջոցով


10. Դիմեք համապատասխան մասնագետի, եթե դուք դրա կարիքը զգում եք: Հոգեբանը կօգնի պայքարել սթրեսի և խնդիրների դեմ:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Մելինե Մալենցյանը

Հանրամատչելի հոդվածներ | Просмотров: 1738 | Добавил: khudoyanani | Дата: 18.03.2017 | Комментарии (0)

Սթրեսներից խուսափելու համար անհրաժեշտ է տիրապետել մի շարք հոգեբանական մեթոդների, որոնք թույլ կտան ապրել ազատ, գիտակցված կյանքով, կօգնեն, որ ճիշտ գնահատեք իրավիճակը և կարողանաք հաղթահարել ձեր առջև կանգնած ցանկացած խոչընդոտ: Դրա համար կյանքում աշխատեք առաջնորդվել հետևյալ շատ հեշտ և պարզ սկզբունքներով`

Ապրել այսօրվա օրով և հաճույք ստանալ դրանից:

Ինչու՞ թունավորել կյանքը ինչ-որ  իրադարձություններով, եթե այդ ժամանակահատվածում կարող է ամեն ինչ մի քանի  անգամ փոխվել,  հարկավոր է գնահատել և սիրել ամեն օրը, որը տրված է քեզ, քանզի չգիտես, թե վաղը ինչ է լինելու: Պետք չէ վարդագույն պլաններ գծել ապագայի համար, շատ կասկածելի է, որ այն կարող է ավելի լավը լինել, քան քո ներկան: Պետք է սովորել հաճույք ստանալ ամեն օրվանից, անել այն ամենը ինչը ձեզ հաճելի է: Մոռացե´ք անցյալի անհաջողությունները, դադարե´ք անհանգստանալ ապագայով և առավելագույն հաճույք ստացեք ներկայից: Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է հրաժարվեք ձեր կյանքի խելամիտ պլաններից: Բայց դա պետք է լինի խելամիտ և հանգիստ պլանավորում և ոչ թե անհանգստություն կամ վարդագույն երազներ:

Հանրամատչելի հոդվածներ | Просмотров: 2309 | Добавил: khudoyanani | Дата: 16.03.2017 | Комментарии (0)

Երբեմն կուտակված հույզերից ազատվելը չափազանց դժվար է լինում, նման դեպքերում հաճախ մարդու մոտ առաջանում է տխրության զգացողություն: Տխրության առաջացման հիմնական պատճառներից է չբավարարաված պահանջմունքների առկայությունը: Շատերը կարծում են, որ տխրությունը դասվում է բացասական հույզերի դասին, սակայն պետք է փաստել, որ որոշ դեպքերում այն չափազանց օգտակար կարող է լինել՝

Հանրամատչելի հոդվածներ | Просмотров: 1436 | Добавил: khudoyanani | Дата: 06.03.2017 | Комментарии (0)