Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրոյեկտիվ թեստեր

Կենդանի տուն

 

 

 

 

Կենդանի տուն

Նպատակը՝  միջանձնային  հարաբերությունների ախտորոշում

Հրահանգ՝  նկարեք տուն, որը պարտադիր պետք է ունենա  հիմք, պատեր, պատուհաններ, կտուր,խորդանոց, դուռ, ծխնելույզ, շեմ։ Այնուհետև թղթի վրա գրեք 7-8 մարդկանց անուն, որոնք որոշակի ազդեցություն ունեն ձեր կյանքում։ Գրեք այդ մարդկանց անունները  ձեր նկարած տան տարբեր հատվածներում։

Արդյունքների վերլուծություն

 Հիմքը խորհրդանշում է տան հոգևոր  նյութական հիմքն է, դա այն մարդն է, ում շնորհիվ ընտանիքը կայուն է։

 Պատերը- այն մարդն է, ով պատասխանատու է ընտանիքի  և կոնկրետ հեղինակի հուզական վիճակի համար։

Պատուհաններ- այն մարդիկ են, որոնց հետ հեղինակը հույսեր է կապում, սովորաբար այս հատվածում նկարում են երեխաներին։ 

Կտուր- ընտանիքի այն անդամը, ով <<խղճում>> և պաշտպանում է  նկարի հեղինակին։

Խորդանոց- գաղտնի հարաբերություններ, հեղինակը ցանկություն ունի այս մարդու հետ ավելի լավ հարաբերություններ ունենալ։

Ծխնելույզ- Այն մարդն է, ում կողմից հեղինակը կցանկանար առանձնահատուկ վերաբերմունքի, խնամքի արժանանալ։

Դռներ- Տեղեկատվական ոլորտ, այն մարդն է, ով շատ բան է սովորեցրել նկարի հեղինակին։ 

Շեմ- այն մարդն է, ում հետ  հեղինակը կցանկանար շփվել ապագայում

 

  Աղբյուրը՝  Тарарина, Е. Практикум по арт-терапии:шкатулка мастера

 

Կատեգորիա: Պրոյեկտիվ թեստեր | Ավելացրեց: khudoyanani (20.07.2018)
Դիտումներ: 4088 | - Վարկանիշ -: 4.7/6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar