Մի անգամ Իմաստունի մոտ բերեցին տխուր տղայի: Արդեն երկու շաբաթ է, սիրելի
տատիկի մահից հետո, նա չի քնել ու կերել, դադարել է ժպտալ և խաղալ մյուս
երեխաների հետ:
Ծերունին վերցրեց տղային իր ծնկների վրա և կամաց-կամաց ասաց.
-《Նայիր երկնքին...Տեսնում ես այնտեղ ամպեր են` մեծ ու փոքր: Մարդկանց կյանքը
նման է ամպերին...Սկզբում երկնքում ծնվում է փոքրիկ ամպիկը: Նա զբոսնում է
երկնքում և ուժ հավաքում: Դառնում է շատ մեծ ու ծեր, նա հետո անձրևի տեսքով
գալիս է Երկիր...
Որոշ մարդիկ մտածում են, որ ամպը կորել է, հալվել է, մահացել է...
Իրականում դա այդպես չէ: Անձրևը, որը ծնվել է ամպից, լցնում է գետակները, ծովերն
ու օվկիանոսները: Հետո ջուրը այդ գետակներից, ծովերից ու օվկիանոսներից, արևից
հալչելով, նորից վերև է բարձրանում, և երկնքում ծնվում է նոր փոքրիկ ամպիկ》:
Իմաստունը և փոքրիկ տղան լռեցին, նա հանգիստ քնել էր:
|