Գլխավոր էջ » Ֆայլեր » Հեքիաթաթերապիա

<<Անհրաժեշտ իրը>> հոգեբանական հեքիաթ
01.02.2018, 18:52

 

 

 

Տարիքը `7-11 տարեկան:

Ուղղվածություն. Ցածր ինքնագնահատական, անլիարժեքության և «անպետքության» զգացում:

Հանգուցաբառը՝ «Ես բոլորից վատն եմ, Ես ոչ ոքի պետք չեմ»:

Նստի′ր ավելի հարմար և արի փորձենք երազել: Ինչի՞ մասին: Դե, օրինակ, ծովի մասին: Դու սիրում ես ծովը: Դա լավ է: Այդ դեպքում փակի′ր աչքերդ և պատկերացրու, որ կանգնած ես նավի վրա: Արևը պայծառ շողում է, և նավը հազիվ ճոճվում է նուրբ ալիքների վրա: Ծովը միահյուսվում է երկնքի հետ հորիզոնի բարակ գծով, և այդ գիծը տանում է քեզ հեռուներ, հեռու չբացահայտված երկրներ...

Պատկերացրու, որ մի անգամ նման մի նավ լողում էր օվկիանոսով դեպի հեռավոր կղզիներ: Դու գիտես, որ երկար ճանապարհորդության ընթացքում մարդիկ շատ բաներ էին վերցնում իրենց հետ: Այդ ամենը նրանք դնում էին իրենց նավերի պահոցներում: Եվ, իհարկե, այդ անհրաժեշտ իրերի մեջ հանդիպում էին բացարձակապես անպետք իրեր: Ահա, մեր նավում նույնպես շատ իրեր կային: Կային սննդի և հագուստի արկղեր, փրկարարական օղակներ, պարաններ, շղթայով խարիսխ, կարթ: Իսկ ամենամութ անկյունում հին հաստ պարկն է: Նա այնքան վաղուց էր այնտեղ, որ ոչ ոք արդեն չէր հիշում, թե ինչպես է այն այդտեղ հայտնվել և ինչ կա նրա ներսում:

Նավը երկար ժամանակ լողում էր, այնքան երկար, որ իրերը սկսեցին ձանձրանալ: Եվ ահա մի օր պարանը խոսեց:

- Եվ գիտեք, թե ինչ, մենք այստեղ բոլորս էլ պետք ենք, բայց ամենից կարևորը ես եմ: Իմ օգնությամբ մարդիկ ամրացնում են առագաստները և կառավարում դրանք, իսկ եթե նավը մոտենում է ափին, ապա իմ օգնությամբ, մարդիկ այն կապել են նավահանգստին:

Այստեղ ձայն տվեց կարթը:

- Իսկ ինչ պետք է անեն մարդիկ, եթե հանկարծ պարանը կտրվի: Նրանք կվերցնեն ինձ, կկապեն պոկված պարանի ծայրը և կքաշեն այն դեպի իրենց: Իսկ ինչպես կարող են առանց ինձ նավը բերել ափ: Ուստի ես ավելի պետքական եմ:

Այդ պահին փնթփնթաց խարիսխը:

-Իսկ եթե մարդիկ չկարողանան նավը ափին հասցնել: Ինչպես այդ ժամանակ առանց ինձ պահեք նավը տեղում:

-Ինչո եք կանգնել առանց ինձ: - Զրնգաց խարսխի շղթան: - Դե, նրանք քեզ կնետեն ջրի հատակը: Իսկ նավը կմնա՞ տեղում: Ես եմ քեզ կապում նավի հետ, ուստի ավելի կարևոր եմ:

Եվ այսպես, անհրաժեշտ իրերը վիճեցին, վիճեցին, վիճեցին, բայց չկարողացան պարզել, թե որն է ավելի կարևորը:

Եվ միայն հաստ պարկն էր լուռ, ընկած լինելով մութ անկյունում: Նա ոչինչ չուներ պարծենալու մյուսների առաջ, և չէր էլ սիրում պարծենալ: Նա երկար լսեց իրերի վեճը, հետո չդիմացավ և խառնվեց:

-Ինչպես չեք ամաչում վիճել: Դուք բոլորդ պետք եք մարդկանց, առանց ձեզ նրանք չեն կարող:

Օ՜, ինչ սխալ էր դա: Զարմացած իրերը սկզբում լուռ մնացին, ապա միանգամից ընկան պարկի վրա:

-Ա՜խ, դու ծեր հաստլիկ: Դու պարզապես մեզ նախանձում ես: Քանի որ ինքդ վաղուց ոչ ոքի պետք չես:

Նրանք երկար ժամանակ շարունակում էին ծաղրել խեղճ պարկին և լիովին մոռացել էին իրենց վերջին վիճաբանության մասին:

Իսկ պարկը իր մութ անկյունում լուռ տանջվում էր:

«Իսկապես, ում եմ ես պետք: Ես այնքան ծեր եմ ու գեր, բոլորն ինձ մոռացել են, ոչ ոք նույնիսկ չի էլ հիշում, ինչ կա իմ ներսում: Գոնե ինձ դուրս բերեին պահոցից և դեն նետեին նավից»: Ինչքան վիրավորված էր նա:

Եվ պարկը ավելի խորացավ մթության մեջ: Այսպես շարունակվեց շատ օրեր: Ամեն առավոտ, հազիվ արթնանալով, իրերը կրկին ու կրկին ծիծաղում էին հին գեր պարկի վրա, իսկ նա ավելի ու ավելի շատ էր տառապում:

Բայց ահա մի օր ծովում ուժեղ փոթորիկ բռնկվեց: Սարսափազդու ուժ ունեցող ալիքները հարվածում էին նավին: Իրերը պահոցում իրար էին բախվում: Նրանք չգիտեին, որ քամին նավը հասցրել էր խութերի մոտ, որտեղ նրան կործանումն էր սպառնում: Հանկարծ նավը ցնցվեց ահեղ հարվածից, և իրերը նկատեցին, որ նավի ներքևի մասում փոս առաջացավ, որի միջոցով ջուրը ներս հոսեց: Իրերի շրջանում իրարանցում սկսվեց: Նրանք միաձայն գոռում էին՝ «Օգնեցեք, փրկեցեք»: Բայց մարդիկ նրաբց չեին լսում, նրանք պայքարում էին փոթորկի դեմ նավի տախտակամածի վրա:

Եվ այստեղ ահա հին գեր պարկը կրկին ձայն տվեց:

-Եթե մենք չենք ուզում խեղդվել, մենք պետք է մտածենք ինչպես փրկել նավը, - ասաց նա:

Սակայն իրերը նրա բառերի շուրջ մտորելու փոխարեն կրկին հարձակվեցին պարկի վրա ծաղրանքով՝ «Ա՜խ, դու հին հաստլիկ: Դու կրկին փորձում ես մեզ սովորեցնել, մեզ, այսպիսի խելացի և պետքական իրերիս: Մնա քո անկյունում ու լռիր: Եվ պարկը նորից լռեց իր մութ անկյունում ինչպես մի ավելորդ աղբ:

Իրերը կարծես լրիվ մոռացել էին, որ նավը կարող է սուզվել: Նրանք, ինչպես միշտ, սկսեցին ծաղրել պարկին: Միևնույն ժամանակ ջուրը պահոցում ավելանում էր ու ավելանում:

Եվ հանկարծ բոլոր իրերը միանգամից դադարեցին իրենց ծաղրանքը: Նրանք տեսան, որ պարկը լուռ սահեց իր անկյունից և ուղղվեց դեպի անցքը: Նա մոտեցավ նրան և պառկեց հատակին այնպես, որ իրենով ծածկեց նավի հատակին բացված անցքը: Ջուրն անմիջապես դադարեց ներս հոսել: Իսկ այստեղ մարդիկ նույնպես, տեսնելով, որ պահոցում ջուր է կուտակվում, սկսեցին դատարկել այն պոմպով: Եվ շուտով պահոցը լիովին չոր դարձավ:

Իսկ պարկը պառկած էր անցքի վրա և մտածում էր՝ «Ահա, ինչ հետաքրքիր ստացվեց: Ստացվում է, որ ես էլ եմ ինչ-որ բանով հպարտանում: Չէ որ ինքս ինձնով փակեցի նավի վրա բացված անցքը և թույլ չտվեցի, որ նավը խորտակվի, մարդիկ զոհվեն, անգամ բոլոր անհրաժեշտ իրերը անվնաս մնացին": Եվ այս մտքերից նրա ողջ էությունը սկսեց լցվել հպարտությամբ այն բանի համար, որ նա էլ շատ կարևոր իր դուրս եկավ նավի վրա:

Ապա այստեղ պարկը նկատեց, որ բոլոր իրերը լռել են: Նրանք ամաչում էին այն բանի համար, թե ինչպես էին ծիծաղում պարկի վրա, թե նա ինչ հին ու գեր է, ինչքան անպետք: Եվ պարկը լսեց անգամ մարդկանց ձայներ. «Ահա, բայց այս մոռացված հաստ պարկը փակեց իրենով այդ անցքը և փրկեց նավը անխուսափելի կործանումից»: Եվ պարկի սիրտը սկսեց ուրախանալ:

Մարդիկ երկար ժամանակ պատմում էին բոլորին զարմանահրաշ պատմությունն այն մասին, թե ինչպես գեր ու բոլորի կողմից մոռացված պարկը փրկեց իրենց նավը փոթորիկի ժամանակ:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի ուսանողուհի  Մարիամ Առաքելյանը

Կատեգորիա: Հեքիաթաթերապիա | Ավելացրեց: khudoyanani
Դիտումներ: 1738 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 poloyanheriknaz-8 • 14:36, 19.12.2022
smile
avatar