Գլխավոր էջ » Ֆայլեր » Գիտական հոդվածներ

ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԴԵՐԸ ԴԵՌԱՀԱՍԻ ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
[ Բեռնել սերվերից (113.1 Kb) ] 27.07.2016, 21:39

ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԴԵՐԸ
ԴԵՌԱՀԱՍԻ ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ա. Ա.
Դեռահասության շրջանը մարդու կյանքում ամենադժվարին, հակասական և
բեկումնային իրադարձությունների ժամանակահատվածն է: Տարիքային այս փուլում
տեղի են ունենում խոր փոփոխություններ, որոնք էական ազդեցություն են ունենում
երեխայի անձի ձևավորման և զարգացման վրա: Այս շրջանը բնորոշվում է
ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացման բազմաթիվ
առանձնահատկություններով:
Դեռահասի անձի զարգացման հիմնախնդիրը ոչ միայն հոգեբանամանկա-
վարժական, այլև սոցիալական կարևորագույն խնդիր է: Հենց այս տարիքում է մարդն
անցնում իր զարգացման կարևո- րագույն ուղին` հաղթահարելով ներքին և արտա-
քին բազմաթիվ կոնֆլիկտներ, ձեռք բերելով անձնավորություն լինելու զգացողություն1:
Դեռահասի հաղորդակցման հիմնախնդիրը բազմիցս ուսումնասիրել են բազմաթիվ
հոգեբաններ` Լ. Բոժովիչ, Ի. Կոն, Լ. Վիգոդսկի, Դ. Ֆելդշտեյն, Դ. Էլկոնին, Ժ. Պիաժե, Կ.
Լևին, Շ. Բյուլեր և այլք: Նրանցից շատերի կարծիքով դեռահասի հետագա
սոցիալականացման և ժամանակակից հասարակությանն ինտեգրվելու գործընթացը
մեծապես կախված է վերջինիս հաղորդակցային ոլորտի զարգացման արդյունքներից:
Գրեթե բոլոր հոգեբանները համակարծիք են, որ հաղորդակցումն անգնահատելի դեր
ունի դեռահասի անձի զարգացման գործում, ուստիև սկզբունքորեն կարևոր է դառնում
վեր-ջինիս առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Հաղորդակցումը
մարդկանց փոխազդեցության գործընթաց է: Դրա շնորհիվ արտահայտվում և
ձևավորվում են միջանձնային հարաբերությունները: Այն դիտվում է որպես գոր-
ծունեության ձև` ուղղված շփվող մարդկանց միջև տեղեկատվության փոխանցմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք բեռնել կայքից

Կատեգորիա: Գիտական հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani
Դիտումներ: 887 | Բեռնումներ: 81 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar