Գլխավոր էջ » Ֆայլեր » Գիտական հոդվածներ

Անձի զարգացման ճգնաժամերը և տարիքային հոգեախտաբանության առանձնահատկությունները
24.07.2016, 12:12

Անձի զարգացման ճգնաժամերը և տարիքային հոգեախտաբանության
առանձնահատկությունները
Սամվել Խուդոյան
Հոգեբանական գիտ. դոկտոր, Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ
Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ
Ինքնագիտակցության, ինքնաընկալման ոլորտին վերաբերող խանգարումները,
մասնավորապես հիվանդագին կերպարանափոխությունները կլինիկական հոգեբանության և
հոգեբուժության առավել քիչ ուսումնասիրված ոլորտներից են, մինչդեռ դրանց
հետազոտությունը կարող են լույս սփռել ինչպես որոշ հիվանդությունների առաջացման
հոգեբանական պատճառների և մեխանիզմների, այնպես էլ ինքնագիտակցության էության և
ձևավորման գործընթացի հիմնախնդիրների վրա:
Հոգեբանական տեսանկյունից հիվանդագին կերպարանափոխությունները սեփական ես-ի
սխալ նույնականացում կամ ավելի ճիշտ` սխալ կատեգորիայի մեջ դասելու հետևանք են:
Գիտակցելով, առանձնացնելով սեփական ես-ը` մարդը ոչ միայն տարբերակում է ես-ը ոչ ես –
ից, այլ նաև ընդհանրացում է կատարում, կատեգորիզացիայի է ենթարկում, դասում է իրեն
որոշակի խմբի մեջ: Կատեգորիզացիաների հիման վրա ձևավորվում է ես-կոնցեպցիան, որը
կարելի բնութագրել որպես կատեգորիաների համակարգ, որոնցմեջ դասում է իրեն մարդը:
Այս համակարգում պայմանականորեն կարելի է առանձնացնել երկու հիմնական
կատեգորիալ ենթահամակարգեր` դերային ենթահամակարգը և անձի հատկությունները(խելացի, ուժեղ և այլն) բնութագրող կատեգո-րիաների դասը: Դերային ենթահամակարգում
կարելի է առանձնացնել տեսակային (մարդ, կենդանի), սեռային (կին, տղամարդ),
սոցիալական (ընտանեկան, մասնագիտական) և տարիքային (երեխա, մեծ) դերային
կատեգորիաների համակարգը [14]:
Օնտոգենեզի ընթացքում, ինչպես ցանկացած հոգեկան երևույթի, այնպես էլ ես-կոնցեպցիայի
(այն է` սեփական ես-ի կատեգորիալ համակարգի) ու ինքնագնահատականի ձևավորման
զգայուն շրջաններ կարելի է առանձնացնել. դրանք ինքնագիտակցության տարիքային
վերակառուցումների ճգնաժամային շրջաններն են, որոնց ընթացքում աձն սկսում է. ա/
ընկալել իրեն որպես նոր ակտիվության սուբյեկտ (ասենք, տեսակային, սեռային և այլն), բ/
ձևավորել սեփական ես-կոնցեպցիան, ինքնագնահատականը և ընդունել իրեն որպես տվյալ
ակտիվության սուբյեկտ, գ/ ինքնահաստատվել որպես տվյալ ակտիվության սուբյեկտ:
Ըստորում, ճգնաժամի սկզբնական շրջանում մարդու մեջ առկա է որոշակի անորոշություն և
նույնիսկշփոթ սեփական ես-ի առումով: Ճգնաժամի ընթացքում անորոշությունը, շփոթը
աստիճանաբար վերանում են, ձևավորվում է ես-կոնցեպցիա ու ինքնագնահատկան, որը
նորմայի պարագայում հարաբերականորեն ադեկվատ է լինում, այսինքն մարդն ընկալում է
իրեն այնպես, ինչպես իրականում ինքը կա և ինչպես ընկալում են իրեն ուրիշները: Դրանով էլ
ապահովվում է հասարակության մեջ մարդու նորմալ գործառումը:
Անձի ես-կոնցեպցիան սովորաբար բնութագրվում է որպես դրական կամ բացասական:
Բնականաբար, դրականն ու բացասականը տարբեր աստիճաններ կարող են ունենալ` մարդըկարող է իրեն գերագնահատել, թերագնահատել, որոշ դեպքերում` նույնիսկ ժխտել:
Հոգեբանության մեջ ես-ի ժխտման, որպես ինքնանույնականության կորստի երևույթին
անդրադարձել է Հ. Սալլիվանը [11]: Ըստ նրա, մեծերի խրախուսման դեպքում երեխան
ընդհանրացնում է, որ ինքը լավն է, բացասական գնահատականը ընդհանրացվում է որպես
ՙես վատն եմ՚, իսկ երբ խիստ բացասական են հակազդում մեծերը, երեխան ՙոչ ես-ի՚
ընդհանրացում է կատարում (ըստ էության, հեղինակը քննում է երեխայի ես-կոնցեպցիայի,
ինքնագնահատականի ձևավորման գործընթացը, սակայն ոչ տարիքային կամ զարգացման
ճգնաժամերի տեսանկյուններից), դիսոցացվում է իր ես-ից, կորցնում սեփական ես-ի
նույնականության զգացողությունը [10, էջ 12]: Որոշ հոգեկան հիվանդությունների
դեպքում(շիզոֆրենիա, մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ և այլն) հենց այս գործընթացի
հետևանքով են ըստ երևույթին տեղի ունենում հիվանդագին կերպարանափոխությունները:
Այս համախտանիշի պարագայում անձը չի ընդունում սեփական ես-ը, ժխտում է այն և
մտնում այլ կերպարի մեջ, այսինքն սեփական ես-ի ոչ ադեկվատ կատեգորիզացիա է
կատարում (ՙԵս կենդանի եմ՚ , ՙԵս Նապոլեոնն եմ՚): Այս խանգարումները հոգեբուժության մեջ
քննվում են զառանցանքի (կերպարանափոխության, մեծամոլության զառանցանք),
զառանցական դեպերսոնալիզացիայի [1, էջ 14] և սեռային ինքնագիտակցության խանգարման
համախտանիշների շրջանակներում (բազմակի անձանց համախտանիշի շրջանակներում
նույնպես կերպարանափոխություն է տեղիունենում, սակայն այս դեպքում, ըստ մեզ,
միանգամայն այլ մեխանիզմներ են գործում. կերպարանափոխությունը սեփական ես-ի
ժխտման և ցանկալի կերպարի մեջ մտնել ու միջոցով չի տեղի ունենում, այլ ուղղակի մարդու
մեջ, ենթագիտակցական մակարդակում առկա են ոչ թե մեկ, այլ մի քանի ես-եր, որոնք
որոշակի ժամանակաշրջաններում գերակա դիրք են գրավում): Նման խանգարումների
դրսևորման երկու ձև կարելի է առանձնացնել. մի դեպքում հիվանդը հրաժարվում է իր ես-ից և
մտնում որևէ հայտնի մարդու (ՙես Նապոլեոնն եմ, Տիգրան Մեծն եմ, Էյնշտեյնն եմ՚), կենդանու,
անշունչ առարկայի, այլ սեռի և տարիքի անձի (նկատի ունենք նախածերունական
փսիխոզները, որոնց դեպքում հիվանդն իրեն համարում է դեռահաս կամ երիտասարդ)
կերպարների մեջ: Մյուս դեպքում, մնալով սեփական ես-ի մեջ, իրեն է վերագրում
չափազանցված հատկություններ (անսահման ուժ, խելք, հանճարեղություն և այլն), իրեն
համարում է իրհետորևէ կապ չունեցողոլորտի մասնագետ (հայտարարում է, որինքը
գիտնական է, խոշոր հայտնագործություններ է կատարել, քաղաքական գործիչ կամ դեսպան
է): Ըստ որում, հետաքրքրական է, որ այս համախտանիշներն ունեցող հիվանդներն ամեն
կերպ փորձում են ուրիշներին համոզել ընդունել իրենց նոր դերում, ինչը, ըստ մեզ, վկայում է,
որիրենք էլ լիարժեքորեն համոզված չեն, թե այն մարդն են, ում ներկայացնում են:
Մեր հետազոտություններըցույց տվեցին, որ հիվանդագին կերպարանափո-խություններն
իրենց տարիքային առանձնահատկություններն ունեն, այսինքն, տարբեր տարիքներում
հիվանդները որոշակի տիպի կերպարների մեջ են մտնում: Այսպես, երեք տարեկանից մինչև
դեռահասություն կերապարանափոխությունները տեսակային բնույթ են կրում: Այս
խանգարումը տեղի է ունենում մանկական շիզոֆրենիայի պարագայում, երեխաները,
ժխտելով սեփական ես-ը, մտնում են կենդանու, բույսի, նույնիսկ անշունչ առարկայի
կերպարի մեջ (նշենք, որ ավելի ուշ տարիքումª հիվանդագին կերպարանափո-խությունների
ժամանակ, նման դեպքերը բացառություն են. հիվանդը կարող է իրեն այլ մարդ համարել, բայց
ոչ կենդանի կամ մեխանիկական սարք): Որպես օրինակ, ներկայաց-նենք Գ. Սուխարևայի
կլինիկական նյութերից մի դեպք. ՙԵրեխան համոզված է, որինքը կա-տու է, և պահանջում է, որ
կապենԱնձի զարգացման ճգնաժամերը և տարիքային հոգեախտաբանության
առանձնահատկությունները
Սամվել Խուդոյան
Հոգեբանական գիտ. դոկտոր, Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ
Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ
Ինքնագիտակցության, ինքնաընկալման ոլորտին վերաբերող խանգարումները,
մասնավորապես հիվանդագին կերպարանափոխությունները կլինիկական հոգեբանության և
հոգեբուժության առավել քիչ ուսումնասիրված ոլորտներից են, մինչդեռ դրանց
հետազոտությունը կարող են լույս սփռել ինչպես որոշ հիվանդությունների առաջացման
հոգեբանական պատճառների և մեխանիզմների, այնպես էլ ինքնագիտակցության էության և
ձևավորման գործընթացի հիմնախնդիրների վրա:
Հոգեբանական տեսանկյունից հիվանդագին կերպարանափոխությունները սեփական ես-ի
սխալ նույնականացում կամ ավելի ճիշտ` սխալ կատեգորիայի մեջ դասելու հետևանք են:
Գիտակցելով, առանձնացնելով սեփական ես-ը` մարդը ոչ միայն տարբերակում է ես-ը ոչ ես –
ից, այլ նաև ընդհանրացում է կատարում, կատեգորիզացիայի է ենթարկում, դասում է իրեն
որոշակի խմբի մեջ: Կատեգորիզացիաների հիման վրա ձևավորվում է ես-կոնցեպցիան, որը
կարելի բնութագրել որպես կատեգորիաների համակարգ, որոնցմեջ դասում է իրեն մարդը:
Այս համակարգում պայմանականորեն կարելի է առանձնացնել երկու հիմնական
կատեգորիալ ենթահամակարգեր` դերային ենթահամակարգը և անձի հատկությունները
(խելացի, ուժեղ և այլն) բնութագրող կատեգո-րիաների դասը: Դերային ենթահամակարգում
կարելի է առանձնացնել տեսակային (մարդ, կենդանի), սեռային (կին, տղամարդ),
սոցիալական (ընտանեկան, մասնագիտական) և տարիքային (երեխա, մեծ) դերային
կատեգորիաների համակարգը [14]:
Օնտոգենեզի ընթացքում, ինչպես ցանկացած հոգեկան երևույթի, այնպես էլ ես-կոնցեպցիայի
(այն է` սեփական ես-ի կատեգորիալ համակարգի) ու ինքնագնահատականի ձևավորման
զգայուն շրջաններ կարելի է առանձնացնել. դրանք ինքնագիտակցության տարիքային
վերակառուցումների ճգնաժամային շրջաններն են, որոնց ընթացքում աձն սկսում է. ա/
ընկալել իրեն որպես նոր ակտիվության սուբյեկտ (ասենք, տեսակային, սեռային և այլն), բ/
ձևավորել սեփական ես-կոնցեպցիան, ինքնագնահատականը և ընդունել իրեն որպես տվյալ
ակտիվության սուբյեկտ, գ/ ինքնահաստատվել որպես տվյալ ակտիվության սուբյեկտ:
Ըստորում, ճգնաժամի սկզբնական շրջանում մարդու մեջ առկա է որոշակի անորոշություն և
նույնիսկշփոթ սեփական ես-ի առումով: Ճգնաժամի ընթացքում անորոշությունը, շփոթը
աստիճանաբար վերանում են, ձևավորվում է ես-կոնցեպցիա ու ինքնագնահատկան, որը
նորմայի պարագայում հարաբերականորեն ադեկվատ է լինում, այսինքն մարդն ընկալում է
իրեն այնպես, ինչպես իրականում ինքը կա և ինչպես ընկալում են իրեն ուրիշները: Դրանով էլ
ապահովվում է հասարակության մեջ մարդու նորմալ գործառումը:
Անձի ես-կոնցեպցիան սովորաբար բնութագրվում է որպես դրական կամ բացասական:
Բնականաբար, դրականն ու բացասականը տարբեր աստիճաններ կարող են ունենալ` մարդը
կարող է իրեն գերագնահատել, թերագնահատել, որոշ դեպքերում` նույնիսկ ժխտել:
Հոգեբանության մեջ ես-ի ժխտման, որպես ինքնանույնականության կորստի երևույթին
անդրադարձել է Հ. Սալլիվանը [11]: Ըստ նրա, մեծերի խրախուսման դեպքում երեխան
ընդհանրացնում է, որ ինքը լավն է, բացասական գնահատականը ընդհանրացվում է որպես
ՙես վատն եմ՚, իսկ երբ խիստ բացասական են հակազդում մեծերը, երեխան ՙոչ ես-ի՚
ընդհանրացում է կատարում (ըստ էության, հեղինակը քննում է երեխայի ես-կոնցեպցիայի,
ինքնագնահատականի ձևավորման գործընթացը, սակայն ոչ տարիքային կամ զարգացման
ճգնաժամերի տեսանկյուններից), դիսոցացվում է իր ես-ից, կորցնում սեփական ես-ի
նույնականության զգացողությունը [10, էջ 12]: Որոշ հոգեկան հիվանդությունների
դեպքում(շիզոֆրենիա, մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ և այլն) հենց այս գործընթացի
հետևանքով են ըստ երևույթին տեղի ունենում հիվանդագին կերպարանափոխությունները:
Այս համախտանիշի պարագայում անձը չի ընդունում սեփական ես-ը, ժխտում է այն և
մտնում այլ կերպարի մեջ, այսինքն սեփական ես-ի ոչ ադեկվատ կատեգորիզացիա է
կատարում (ՙԵս կենդանի եմ՚ , ՙԵս Նապոլեոնն եմ՚): Այս խանգարումները հոգեբուժության մեջ
քննվում են զառանցանքի (կերպարանափոխության, մեծամոլության զառանցանք),
զառանցական դեպերսոնալիզացիայի [1, էջ 14] և սեռային ինքնագիտակցության խանգարման
համախտանիշների շրջանակներում (բազմակի անձանց համախտանիշի շրջանակներում
նույնպես կերպարանափոխություն է տեղիունենում, սակայն այս դեպքում, ըստ մեզ,
միանգամայն այլ մեխանիզմներ են գործում. կերպարանափոխությունը սեփական ես-ի
ժխտման և ցանկալի կերպարի մեջ մտնել ու միջոցով չի տեղի ունենում, այլ ուղղակի մարդու
մեջ, ենթագիտակցական մակարդակում առկա են ոչ թե մեկ, այլ մի քանի ես-եր, որոնք
որոշակի ժամանակաշրջաններում գերակա դիրք են գրավում): Նման խանգարումների
դրսևորման երկու ձև կարելի է առանձնացնել. մի դեպքում հիվանդը հրաժարվում է իր ես-ից և
մտնում որևէ հայտնի մարդու (ՙես Նապոլեոնն եմ, Տիգրան Մեծն եմ, Էյնշտեյնն եմ՚), կենդանու,
անշունչ առարկայի, այլ սեռի և տարիքի անձի (նկատի ունենք նախածերունական
փսիխոզները, որոնց դեպքում հիվանդն իրեն համարում է դեռահաս կամ երիտասարդ)
կերպարների մեջ: Մյուս դեպքում, մնալով սեփական ես-ի մեջ, իրեն է վերագրում
չափազանցված հատկություններ (անսահման ուժ, խելք, հանճարեղություն և այլն), իրեն
համարում է իրհետորևէ կապ չունեցողոլորտի մասնագետ (հայտարարում է, որինքը
գիտնական է, խոշոր հայտնագործություններ է կատարել, քաղաքական գործիչ կամ դեսպան
է): Ըստ որում, հետաքրքրական է, որ այս համախտանիշներն ունեցող հիվանդներն ամեն
կերպ փորձում են ուրիշներին համոզել ընդունել իրենց նոր դերում, ինչը, ըստ մեզ, վկայում է,
որիրենք էլ լիարժեքորեն համոզված չեն, թե այն մարդն են, ում ներկայացնում են:
Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ հիվանդագին կերպարանափո-խություններն
իրենց տարիքային առանձնահատկություններն ունեն, այսինքն, տարբեր տարիքներում
հիվանդները որոշակի տիպի կերպարների մեջ են մտնում: Այսպես, երեք տարեկանից մինչև
դեռահասություն կերապարանափոխությունները տեսակային բնույթ են կրում: Այս
խանգարումը տեղի է ունենում մանկական շիզոֆրենիայի պարագայում, երեխաները,
ժխտելով սեփական ես-ը, մտնում են կենդանու, բույսի, նույնիսկ անշունչ առարկայի
կերպարի մեջ (նշենք, որ ավելի ուշ տարիքումª հիվանդագին կերպարանափո-խությունների
ժամանակ, նման դեպքերը բացառություն են. հիվանդը կարող է իրեն այլ մարդ համարել, բայց
ոչ կենդանի կամ մեխանիկական սարք): Որպես օրինակ, ներկայաց-նենք Գ. Սուխարևայի
կլինիկական նյութերից մի դեպք. ՙԵրեխան համոզված է, որինքը կա-տու է, և պահանջում է, որ
կապեն իրպոչիկը, փիսիկ անվանեն: Երբ նրան մերժում են, լաց է լինում և ասում. ՙՆրանք
մտածում են, թե ես տղա եմ, բայց ես փիսիկ եմ՚ [13, էջ 174]: Ամե-րիկացի հոգեբույժ Բրունո
Բեթելհեյմը նկարագրում է աուտիզմով տառապող մի տղայի, որը համոզված էր, թե ինքը
մեքենա է: Ըստ Բ. Բեթելհեյմի, երեխան մերժում էր իր տեսակային պատկանելությունը, չէր
համարձակվում իրեն մարդ համարել [16, էջ 3–9]: Ահա և Է. Էրիք-սոնի կլինիկական դեպքերից
մեկը. ՙՋինը սիրում է միայն գործիքներու մեխանիզմներ…նա-յելով դրանց` նա ժպտում է, ինչ–
որ բան շշնջումուջերմորեն գրկում: Միայն դրանց առկայու-թյունն արդեն իսկ աղջկան
ոգևորում է… միևնույն ժամանակ, նա միանգամայն անտարբեր է մարդկանց նկատմամբ՚ [15,
էջ 281]: Հետաքրքրական է աուտիստ երեխաների վերաբեր-մունքը մարդկանց նկատմամբ:
Ըստ Վ. Կագանի, աուտիստ երեխան ՙ… նայում է մարդ-կանց ՙմիջով՚, քայլում էª չնկատելով
մարդկանց, նրանց վերբերվում է որպես առանձին հե-տաքրքիր հատկություններ ունեցող
անշունչ էակների՚ [5, էջ 14]: Ինչպես հայտնի է, երեք տարեկանից երեխաներն սկսում են
նկարել և իրենց առաջին նկարներում մարդ են պատ-կերում, իսկաուտիզմով տառապող
երեխաները նկարում են ամեն ինչ, բացի մարդուց կամ էլ մարդկանց աղավաղված են
նկարում: Ասենք, մարմնի մասերն առանձին են նկարում, ե-րեսը փոխարինում են
կիսադեմով, մարդկանց մեջքով են նկարում [2, էջ 14]: Այդ երեխանե-րը հաճախ միայն
կենդանիներ են նկարում և օժտում նրանց անհատական գծերով [2, էջ 16]:
Ներկայացված ախտանշաններն ակնհայտորեն վկայում են տեսակային օտարվածության
մասին, ինչի արդյունքում երեխայի ես-կոնցեպցիայի ձևավորման ճգնաժամային շրջանում
տեղի է ունեցել կերպարանափոխություն` երեխան հրաժարվել է իր տեսակային ես-ից:
Դեռահասության ճգնաժամային շրջանում հոգեախտաբանությունը սովորաբար, վերաբերում
է սեռային ոլորտին, սեռային առումով գրավչությանը: Այս տարիքում հաճախ են հանդիպում
արտաքինի հետ կապված հոգեախտաբանական համախտանիշները (հատկապես
աղջիկների մեջ, քանի որ նրանց համար արտաքինը շատ ավելի կարևոր նշանակություն
ունի, քան տղաների համար): Այսպես, նյարդային անորեքսիան ՙ…հանդի-պում է
առավելապես աղջիկների մեջ դեռահասության տարիքում՚ [4, էջ 171]: Հիվանդու-թյունն
իրենից ներկայացնում է սննդից հրաժարումª ավելի գրավիչ, գեղեցիկ երևալու նպա-տակով
[4, էջ 171]: Դեռահասության շրջանում հաճախ հանդիպող համախտանիշներից է
դիսմորֆոֆոբիան (մոտ 80% դեպքերում այն հանդիպում է դեռահասության տարիքումª [4]):
Հիվանդները համոզված են, որիրենք որոշակի ֆիզիկական դեֆեկտ ունեն. ՙԱռավել հա-ճախ
թերությունները վերագրվում են դեմքինª խոշոր, տգեղքիթ (Սիրանո դե Բերժերակի
բարդույթը), ցցված ականջներ, ՙլուսնի նման՚ կլոր դեմք, դեմքի տգեղ մաշկ և այլն: Այլ
դեպքերում տագնապները կենտրոնացած են լինում կազմվածքի վրաª չափազանց գիրու-
թյուն կամ նիհարություն, խոշոր ազդրեր, հաստ, ծուռ կամ բարակ սրունքներ … տղաների մեջ
տագնապները հաճախ վերաբերում են առնանդամի կառուցվածքին. այն չափազանց փոքր է
կամ ՙծուռ՚, ՙտգեղ՚ [9, էջ 115]:
Դեռահասության տարիքում հիվանդագին կերպարանափոխությունները նույնպես
վերաբերում են սեռային ոլորտին: Այդ խանգարումներից է տրանսսեքսուալիզմը, որի ի հայտ
գալու կրիտիկական շրջանը դեռահասությունն է [8, էջ 268]: Այսօր լայնորեն տարած-ված է
այն տեսակետը, որ տրանսսեքսուալիզմը սեռային նույնականության (այն էª ինքնա-
գիտակցության) խանգարում է [18, էջ 600]:
Դեռահասության տարիքին բնորոշ հոգեախտաբանական համախտանիշները վկա-յում են ,
որ ինքնագիտակցությունն այս տարիքում սեռային բնույթի վերակառուցում է ապ-րում, և, որ
այդ համախտանիշները շատ դեպքերում այդ վերակառուցման գործընթացի, այ-սինքնª
սեռային ակտիվության սուբյեկտի ձևավորման ճգնաժամի սրման, զարգացման գործընթացի
շեղման արտացոլումն են:
Մոտավորապես 23-25 տարեկանից սկսած հիվանդագին կերպարանափոխությունները տեղի
են ունենում մեծամոլական զառանցանքի և զառանցական դեպերսոնալիզացիայի
համախտանիշների շրջանակներում: Երկու համախտանիշների հիմնական բնութագրերից է
այն, որ անձը հրաժարվում է իր իրական ես-ից` հորինելով սեփական անձի համար նոր
կերպար (ես խոշոր գիտնական կամ զորավար եմ) կամ մտնելով մեկ այլ անձի կերպարի մեջ
(ես Քրիստոսն եմ, Նապոլեոնը և այլն): Այս նոր կերպարը հիմնականում իրական կերպարից
ավելի բարձր է իր սոցիալական, հոգեբանական և ֆիզիկական բնութագրերով, ինչից կարելի է
ենթադրել, որ հիվանդը դժգոհ է իր իրական ես-ի բնութագրերից, չի ընդունում իր անձը,
մերժում է այն` մտնելովիր ցանկալի կերպարի մեջ: Հիվանդներն իրենց համարում են
միանգամայն այլ ոլորտի մասնագետներ, քաղաքական գործիչներ, ռեֆորմատորներ,
զորավարներ, մեծահարուստներ, անսահման հնարավորությունների, ընդունակությունների
տեր մարդիկ: Ասենք, հիվանդը պնդում է. ՙԻմ ես-ը վերափոխվել է, ես այլևս ոչ թե Սաշան եմ,
այլ Օլգան՚, ՙԵս զգացի, որ իմ հոգին փոփոխվում է, ընդլայնվում, ես վերածվում եմ լրիվ այլ
էակի, որն ահռելի հնարավորություններ ունի՚, ՙԵս վերափոխվել եմ, ես Քրիստոսն եմ՚, ՙԵս Յան-
Ցզի առաջինն եմ՚ [1, էջ 14]:
Ծնողության հետ կապված զառանցական գաղափարներն ավելի հազվադեպ են. այս դեպքում
հիվանդները հայտարարում են, որ ունեն բազմաթիվ կանայք, երեխաներ, կարող են
բեղմնավորել աշխարհի բոլոր կանանց [3]: Ծնողական ոլորտին վերաբերող
զառանցանքներից է այսպես կոչված ՙվունդերկինդի՚ զառանցանքը, երբ մայրը վստահ է, որիր
երեխան հանճարեղ է, այս կամ այն ոլորտում լուրջ հաջողությունների է հասել [6]:
Ներկայացված ախտանշանները վկայում են, որ 25 տարեկանի շրջանում
ինքնագիտակցության վերակառուցմամբ պայմանավորված ճգնաժամը վերաբերում է
սոցիալական-դերային ոլորտին, մասնավորապես մասնագիտական և ընտանեկան դերերին:
Ինքնագիտակցության վերակառուցմամբ պայմանավորված մյուս ճգնաժամը վերաբերում է
55-65 տարիքային շրջանին: Բազմաթիվ հետազոտություններով հաստատ-վում է, որ մահվան
գաղափարն այս տարիքի գլխավոր հիմնախնդիրն է, և շատ այլ պրոբ-լեմներ դրա շուրջն են
պտտվում: Այդ կապակցությամբ հոգեթերապևտ Ռ. Բուտլերը նշում է. ՙ…Տարիքով մարդկանց
հոգեթերապիայի հիմնական հարցը մահվան և կորստի պրոբ-լեմն է: Մահն է, որ առաջ է
բերում այն հիմնական հարցերը (Ինչպիսի± կյանք եմ ես անց-կացրել, ի±նչ պիտի անեմ ես
մահվան փաստի առաջ), որոնց բախվում են թերապիստն ու տարիքով մարդը՚ [17, էջ 218]:
Հեղինակը ցույց է տալիս, որ մահվան վախն այս տարիքա-յին շրջանում մարդկանց մեջ
զանազան, հաճախ ոչ ադեկվատ պաշտպանական հակազ-դումներ է առաջ բերում (ասենքª
ուղղված երիտասարդ երևալուն): ՙՎերլուծության միջոցով կարելի է պարզել,—գրում է Ռ.
Բուտլերը,— որ ինսոմնիան, թերևս, պայքար է արթուն մնա-լու համար և ոչ թեª անքնության
դեմ: Ըստ այդմ էլ, այն մահվան վախի արտահայտություն է՚ [17, էջ 219]: Ըստ ԱՄՆ–ի հոգեկան
առողջության ինստիտուտներից մեկի տվյալների, տարիքով մարդկանց մոտ 30%–ը մահվան
ակնհայտ վախ է դրսևորում, 15%–ի մեջ մահ-վան ժխտման պաշտպանական մեխանիզմն է ի
հայտ գալիս և 55%–ը միանգամայն իրա-տեսական մոտեցում է դրսևորում մահվան
նկատմամբ [17, էջ 219]: Որոշ հետազոտություն-ներ վկայում են, որ մահվան վախի աճը սկիզբ
է առնում հենց 55–65 տարիքային շրջանում [19, էջ 27]: Տարիքային հոգեբանական
տեսանկյունից որոշակի հետաքրքրություն են ներկայացնում, այսպես կոչված, ՙինվոլյուցիոն
(կամ կլիմակտերիկ, նախածերունական) փսիխոզները՚, որ սովորաբար տեղի են ունենում 50
տարեկանից հետո: Առանձնացվում են այս փսիխոզների 4 տեսակ, որոնց մեջ մեծ տեղ են
գրավում հիպոխոնդրիկ- դեպրեսիվ և տագնապային-դեպրեսիվ տեսակները [12]:
Հիպոխոնդրիան, անշուշտ, ի հայտ է գալիս տարբեր տարիքներում և տարբեր
հիվանդությունների շրջանակներում, սակայն որպես ինքնուրույն նոզոլոգիական միավոր
առավելապես հանդիպում է 50 տարեկանից հետո, ինչը, կարծում ենք, պայմանավորված է
այս տարիքային շրջանից հետո մահվան հիմնախնդրի ակտուալացմամբ և սեփական ես-ը
որպես մահկանացու գիտակցելով (մահվան հիմնախնդրի նորմատիվ ակտուալացումն
արդեն իսկ վկայում է սեփական ես-ը որպես մահկանացու ընկալելու մասին): Տագնապային-
դեպրեսիվ փսիխոզները նույնպես այս տարիքային շրջանում հաճախ կապված են մահվան
թեմայի հետ, ասենք, տագնապային վիճակում ՙ…Հիվանդները, մոտալուտ աղետի
զգացողությամբ, արագ քայլում են հիվանդասենյակում և միջանցքում, ձեռքերը սեղմում են
կրծքին, հայտարարում են, որ իրենք շուտով կմահանան՚ [12, էջ 237]: Այսպես կոչված,
ՙնախածերունական մելանխոլիայի՚ դեպքում մահը, կործանումը, աղետը հաճախ
համընդհանուր, համամարդկային մասշտաբներ է ձեռք բերում, հիվանդը հավատացած է, որ
ՙԻր ընտանիքը զոհվել է, տունը քանդվել, աղետ է տեղի ունենում քաղաքի, երկրի, երկրագնդի
հետ…՚[7, էջ 329]: Կրեպելինի հիվանդության դեպքում, հաճախ գիտակցության օնեյրոիդային
խանգարումներ են տեղի ունենում, որոնց ժամանակ. ՙՀիվանդները տեսնում են սեփական
թաղումը, մահացած հարազատներին, ականատես են լինում քաղաքի, երկրագնդի
կործանմանը՚ [7, էջ 332]:
Ներկայացված ախտանշաններն էլ վկայում են, որ այս տարիքային շրջանում
ինքնագիտակցության վերակառուցմամբ պայմանավորված ճգնաժամի բովանդակությունն է
կազմում սեփական ես-ի որպես մահկանացուի ընկալումը:
Ամփոփելով շարադրվածը կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր տարիքային փուլի
բնորոշ հոգեախտաբանական ախտանշանների համալիրը կարևոր ինֆորմացիա է
պարունակում այն մասին, թե տարիքային որ շրջանում ինքնագիտակցությունն ինչ
բովանդակություն ունի: Ասենք, եթե հոգեկան խանգարման դեպքում երեխան հրաժարվում է
իր տեսակային ես-ից, ապա պետք է ենթադրել, որ նորմայի պարագայում
ինքնագիտակցությունը տեսակային բնույթունի: Այլ կերպ ասած, պաթոլոգիան ցույց է տալիս,
թե ինչպիսին է նորման:
Գրականություն
1. Басова А. Я. Бредовая деперсонализация (варианты, динамика, коморбидность). Автореф.
дисс. на соискание учёной степени кандидата медицинских наук Москва, 2008, 26 с.
2. Болдырева С.А. Рисунки детей дошкольного возраста больных шизофренией. М.:
«Медицинаե, 1974., 160 c.
3. Гиляровский В.А. Психиатрия. Руководство для врачей и студентов: М - Л, Биомедгиз, 1935,
750 с.
4. Гурева В.А. Психогенные расстройства у детей и подростков. М.: Крон-Пресс, 1996, 208 с.
5. Каган В. Е. Аутизм у детей. М., «Медицинаե, 1981, 208 с.
6. Кемпинский А. Психология шизофрении пер. с польск. СПб., 1998. 294 с.
7. Кербиков О. В., Коркина М. В., Наджаров Р. А., Снежневский А. В. Психиатрия. М.,
«Медицинаե, 1968.
8. Кон И.С. Введение в сексологию. М.: “Медицина”, 1988, 320 с.
9. Личко А. Е. Подростковая психиатрия. Ленинград, «Медицинаե 1985, 416 с.
10. Решетников М. Предисловие к русскому изданию // Салливан Г.С. Интерперсональная
теория психиатрии.пер. с англ. СПб., 1999.347 с.
11. Салливан Г.С. Интерперсональная теория психиатрии. пер. с англ.СПб., 1999. 347 с.
12. Сметанников П.Г. Психиатрия: краткое руководство для врачей. СПБ.: СПБМАПО, 1995, 320
с.
13. Сухарева Г.Е. Лекции по психиатрии детского возраста. М.: «Медицинаե, 1974, 320 с.
14. Худоян, С.С. Патологические метаморфозы "Я" и кризисы развития личности//
Независимый психиатрический журнал 2007 , № 4. С. 29-33.
15. Эриксон Э. Детство и общество. Санкт-Петербург. Ленато, 1996., 592 с
16. Bettelheim B. Joe. A mechanical boy, Scientific American, 1959, p 161–167.
17. Buttler R. Phisical and Psychological Problems of Aging. In Readings in Aging and Death. N. Y.,
Harper and Row, 1982.
18. Gary F., Kavanagh C. Psychiatric mental health nursing. N.Y., J. B. Lippincot comp. 1991, 1058 p.
19. McCarthy S. Death anxiety. Gardner press, 1980, 420 p.
Кризисы развития личности и особенности возрастной психопатологии
Самвел Худоян
Доктор психологических наук, Зав. кафедрой психологии развития и прикладной психологии АГПУ
им. Х. Абовяна
Резюме
Статья посвящена проблеме взаимосвязи возрастных кризисов и психопатологических
феноменов. Автор выдвигает гипотезу, согласно которому некоторые формы бредовых
расстройств (бред метаморфозы в детском возрасте, бред величия), а также расстройства половой
идентичности обусловлены теми кризисами развития, которые сопровождаются перестройками
самосознания (кризисы трех, 11-15 и 25-30 лет). В эти периоды формируется Я-концепция
личности, как субъекта определенной активности (видовой, половой и социальной). При
самоотвергающей Я-концепции, человек может перевоплотиться в образ несоответствующий
своему объективному «Яե (в детском возрасте в образ животного или неодушевленного
предмета, в подростковом в образ противоположного пола, после 20,25 лет в образ выдающиеся
личности).
Developmental crises of personality and peculiarities of age psychopathology
Samvel S. Khudoyan
Doctor of psychological sciences, chief of chair of developmental and applied psychology
The article is devoted to the problem of interrelation between age crises and psychopathological
phenomena. The author suggests a hypothesis according to which some forms of delusional disorders
(delusion of a metamorphosis in preschool period, delusion of grandeur and etc.), disorders of sexual
identity are caused by developmental crises, which are accompanied by reorganizations of selfconsciousness
(crises of three, 11-15 and 25-30 years). During these periods self-concept of personality,
as a subject of certain activity (specific, sexual and social) is being formed. In case of self-denial egoconcept,
the person can reincarnate into an inappropriate self (during preschool period the child can
reincarnate into the role of animal or an inanimate object, in teenage - in a person of opposite sex, after
20,25 years into an outstanding persons).

Կատեգորիա: Գիտական հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani
Դիտումներ: 1219 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar